From Wikipedia, the free encyclopedia
Լեոպոլդ Կրոնեկեր (անգլ.՝ Leopold Kronecker, դեկտեմբերի 7, 1823[1][2][3][…], Լեգնիցա, Պրուսիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 29, 1891[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի մաթեմատիկոս, ով աշխատել է թվերի տեսության, հանրահաշվի ու տրամաբանության ոլորտներում։ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարազգի անդամ-թղթակից (1872), Բեռլինի ԳԱ անդամ (1861), Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Նա քննադատել է Գեորգ Կանտորի բազմությունների տեսությունը։ Հայտնի է իր "Die ganzen Zahlen hat der liebe Gott gemacht, alles andere ist Menschenwerk" ("Աստված ստեղծել է միայն ամբողջ թվերը, մնացածը մարդու ձեռքի գործն է") արտահայտությամբ[11]։ Կրոնեկերը Էռնստ Էդուարդ Կումմերի ուսանողն ու մտերիմ ընկերն էր, հայտնի ֆիզիոլոգ Հուգո Կրոնեկերի (1830-1914) եղբայրը։ Նա շարունակել է Կումմերի աշխատությունները քառակուսային ձևերի ու խմբերի տեսությունների մասին։ Ծնվել է հրեաների ընտանիքում, բայց մահից մեկ տարի առաջ ընդունել է քրիստոնեություն[12][13](անգլ.):
Լեոպոլդ Կրոնեկերը ծնվել է 1823 թվականին դեկտեմբերի 7-ին Պրուսիայի Լիգնից քաղաքում (այժմ` Լեգնիցա, Լեհաստան) ապահովված հրեաների ընտանիքում։ Ծնողները` Իսիդորն ու Յոհաննան, իրենց երեխաների կրթությունը վերցրել էին իրենց վրա և կրթում էին տանը։ Լեոպոլդի կրտսեր եղբայրը` Հուգո Կրոնեկերը նույնպես գիտական ուղով գնաց։ Այժմ նա հայտնի է ֆիզիոլոգիայի ոլորտում իր անգնահատելի ավանդի համար։ Ավելի ուշ Լեոպոլդը ընդունվում է Լիգնիցի գիմնազիա, որտեղ հետաքրքրվում էր միաժամանակ գիտություններով, պատմությամբ ու փիլիսոփայությամբ։ Դրան զուգահեռ նա հաճախում էր գիմնաստիկայի ու լողի խմբակների։ Գիմնազիայում նրա ուսուցիչներից էր Էռնստ Կումմերը, ով նկատեց ու խրախուսեց տղայի հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ[14]:(անգլ.):
Մաթեմատիկայի «հանրահաշվացման» կողմնակից էր, և հատկապես կողմ էր, որ դա արվի ամբողջ թվերի միջոցով, քանի որ նրա կարծիքով դա ամենաիրական բազմությունն է։ Այդ հայացքները պաշտպանելով նա համառ քննարկումների մեջ էր Վեյերշտրասի տեսական-ֆունցիոնալ ու Կանտորի տեսական-բազմությունների դպրոցների մասին։
Կրոնեկերը մի շարք ակադեմիաների անդամ է՝
25624 Կրոնեկեր աստերոիդն անվանակոչվել է նրա անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.