ռուս դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Սերգեևիչ Բրոնևոյ (ռուս.՝ Леони́д Серге́евич Бронево́й, դեկտեմբերի 17, 1928[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2017[3][1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1987)[8][9]։ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիր է, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի շքանշանակիր։
Լեոնիդ Բրոնևոյ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1928[1][2] |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 9, 2017[3][1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1955) և Ուզբեկստանի արվեստի ինստիտուտ (1950) |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Malaya Bronnaya Theatre?, Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն, Maxim Gorky State Drama Theatre?, Գրոզնի Մ. Յու. Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոն, Voronezh State Academic Drama Theatre A. Koltsov? և Լենկոմ թատրոն |
Ծնողներ | հայր՝ Q45191710? |
Պարգևներ և մրցանակներ | |
Leonid Bronevoy Վիքիպահեստում |
Լեոնիդ Բրոնրոյը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 17-ին, Կիևում, հրեական ընտանիքում[10][11]։
Հայրը` Ս. Ի. Բրոնևոյը (իսկական ազգանունը` Ֆակտորովիչ), եղել է Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական անվտանգության մարմինների աշխատակից, որտեղ ծառայության էր անցել Լեոնիդի ծնվելուց կարճ ժամանակ առաջ։ Մայրը Բելլա Լվովնա Լանդաուն է։ Փոքր տարիքում սովորել է ջութակ նվագել։ Կիևում ընտանիքն ապրել է քաղաքի կենտրոնում գտնվող ընդարձակ ու լուսավոր բնակարանում[12]։ 1936 թվականին, հայրը, ով այդ ժամանակ աշխատում էր որպես Կիևի մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգու տնօրեն, ձերբակալվում է, իսկ 1937 թվականին հատուկ որոշմամբ 5 տարով աքսորվել է ուղղիչ աշխատանքային գաղութ։ Ինչպես հավաստում էր Լեոնիդ Բրոնևոյը, «նրան մեղադրել են տրոցկիզմի համար. նա 23 տարեկանում կոմսոմոլի հավաքում պաշտպանել է Տրոցկուն, 15 տարվա վաղեմության արխիվը մեջտեղ է հանվել և նրան հիշեցվել է այդ մասին»։ Մայրը բաժանվել է հորից, փոխել է տղայի հայրանունը` «Սոլոմոնովիչը» դարձնելով «Սերգեևիչ» և որդու հետ հեռացել է Կիրովի մարզի Մալմիժ քաղաք[13][14]։ Այնտեղից նրանք Կիև են վերադարձել միայն 1941 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու հետ նրանք տեղափոխվել են Ղազախական ԽՍՀ-ի Շիմկենտ քաղաք, որտեղ Լեոնիդը սովորել է տեղի համար 10 միջնակարգ դպրոցում և սկսել է ինքնուրույն աշխատել. եղել է հացթուխի աշակերտ, քարտուղար-մեքենագիր։ Դրանից հետո ընտանիքի հետ երբևէ չի ապրել։
1950 թվականին ավարտել է Տաշքենդի Ա. Ն. Օստրովսկու անվան թատերագեղարվեստական ինստիտուտը (այժմ` Ուզբեկստանի արվեստների պետական ինստիտուտ)։ Ուսման ընթացքում ռադիոյում ուզբեկերեն լեզվով վարել է հաղորդումներ։ 1950-1951 թվականներին եղել է Մագնիտոգորսկի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն դերասան։ Այդ օրերի մասին նա ասել է, որ աշխատած գումարը հազիվ բավականացրել է սննդի համար, նրան երկար ժամանակ դերեր չեն տվել[15]։ Այնուհետև աշխատել է Օրենբուրսկի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում։ 1953 թվականին միանգամից ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի երրորդ կուրս, որն ավարտել է 1955 թվականին։ 1955 թվականին եղել է Մ. Յու. Լերմոնտովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Այստեղ աշխատել է իր առաջին կնոջ, դերասանուհի Վալենտիկա Բլինովայի հետ։ Այնուհետև եղել է Իրկուտսկի դրամատիկական թատրոնի դերասան։ Իրկուտսկում է ծնվել նրա աղջիկը` Վալյան։ 1958-1961 թվականներին եղել է Վորոնեժի Ա. Վ. Կոլցովի անվան դրամատիկական թատրոնի դերասան, որտեղ նրան հրավիրել էր թատրոնի տնօրեն Ֆ. Գուրսկին։ Վորոնեժում ընտանիքն ապրել է Պ. Ի. Չայկովսկու փողոցում գտնվող տանը։ 1961 թվականին, կնոջ մահից հետո տեղափոխվել է Մոսկվա, այն բնակարանը, որտեղ ապրում էր հանգուցյալ կնոջ ընտանիքը։ Փորձերը թատրոններում մեկը մյուսի հետևից անհաջողությամբ էին ավարտվում, գումար չկար, և Լեոնիդը գումար էր վաստակում դոմինո խաղալով։ 1962-1968 թվականներին եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասան, 1988 թվականից` մոսկովյան «Լենկոմ» թատրոնի դերասան։
1964 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։ Հայտնի է դարձել «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմում Հենրիխ Մյուլլերի դերից հետո։ Նրա մարմնավորած գեստապոյի կերպարը ոչ թե պարզունակ սադիստ էր, ինչպես հաճախ պատկերում էին խորհրդային ֆիլմերում գետսապոներին, այլ արտաքինից բարեհոգի, յուրահատուկ հումորի զգացումով, զուրկ չէր մարդկային հատկանիշներից, պարզ վարվեցողություն ուներ, միևնույն ժամանակ` շատ չէր շողոքորթում ղեկավարներին, նաև խելացի էր, որակյալ մասնագետ ու վտանգավոր մրցակից։ Այս բոլոր հատկանիշները նրա կերպարը դարձնում էին հիշվող, հարգանք և անգամ` համակրանք ներշնչող։ Հեռուստատեսային Մյուլերի շատ ակնարկներ դարձել են թևավոր խոսքեր (Շտիրլից, ես Ձեզ կխնդրեմ մնալ...)[16]: Երկրորդ նույնքան հայտնի կերպարը դարձել է դերասանի բժիշկը «Սիրո բանաձև» հեռուստաֆիլմում. նա ծեր մարդ է, փորձով իմաստնացած, ում համար աշխարհում անսպասելի որևէ բան չկա, չկա որևէ բան, որ կարող է նրան ստիպել կասկածել սեփական ճշմարտացիության կամ ինքնավստահության մեջ։ Բրոնևոյի կողմից այս ֆիլմում արտասանվող շատ արտահայտություններ տարածում են գտել ժողովրդի մեջ։ Նույնը վերաբերվում է նաև «Պոկրովյան դարպասներ» ֆիլմի էստրադայի արտիստ Բելյուրովին։ Ոչ պակաս վառ է նաև հերցոգի դերը «Հենց նույն Մյունհաուզենը» ֆիլմում։ Այս դեպքում ևս հերոսի արտահայտությունները տարածվել են թևավոր խոսքերի տեսքով։ Հաջորդ տարիներին դերասանը խաղացել է ավելի քան 20 տարբեր դերեր կինոյում։ 2008 թվականին ստացել է «Նիկա» կինոմրցանակ «Պարզ բաներ» ֆիլմում ծերուկ դերասան Ժուրավլյովի դերի համար։
2012 թվականի սեպտեմբերի 17-ին, թատրոնի համերգների ժամանակ 83-ամյա դերասանը Կիևում հիվանդանոց է ընկնում միոկարդի ինֆարկտի պատճառով։ Քաղաքային սրտաբանական կենտրոնում նրան վիրահատել են[17][18]։ Դերասանը բեմ է վերադարձել 20 ամիս անց, 2014 թվականի մայիսի 28-ին, «Լենկոմ» թատրոնում[19]։ Ա. Չեխովի «Բալենու այգին» պիեսը եղել է նրա վերջին ներկայացումը վիրահատությունից առաջ և առաջինը վերականգնումից հետո։ Լեոնիդ Բրոնևոյը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 9-ին, առավոտյան ժամը 7:30, Մոսկվայի համար 51 հիվանդանոցում, ծանր հիվանդությունից[20][21]` չապրելով մինչև իր 89-ամյակը, որը նշվելու էր 8 օրից[22]։ Ի թիվս այլոց, հարազատներին ու մտերիմներին ցավակցություն են հղել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը[23], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն[24] և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը[25]։ Դերասանի հետ վերջին հրաժեշտը տեղի է ունեցել Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը[26][27], դերասան Վլադիմիր Միխայլովիչ Զելդինի և նկարիչ Իլյա Գլազունովի կողքին[28]։
1935 թվականին հեռացվել է ազգային անվտանգությունից և նշանակվել է Կիևի մշակույթի և հանգստի պարկի տնօրեն։ 1936 թվականի սեպտեմբերի 13-ին ձերբակալվել է և 1937 թվականի մարտի 9-ին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման[33]։
Լեոնիդ Բրոնևոյը «Своя игра» և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի երկրպագու էր, սակայն առաջին խաղը նա շուտով սկսել է այլևս չդիտել։ «Առաջ ես պարբերաբար դիտում էի «Своя игра» խաղը, սակայն երբ Վասերմանի հետ անարդար վարվեցին, և սուպեր-գիտակների երկրորդ 7-յակն իրավունք չունեցավ մասնակցել խաղին, ես կարծիքս փոխեցի և՛ խաղի, և՛ Կուշելովի հանդեպ, այլևս այն նայելու ցանկություն չունեմ»[42]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.