Լեոնդինգ
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնդինգ (գերմաներեն՝ Leonding. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈleːɔ̯nd̥iŋ]]] ( լսել)), քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգում, վերջինիս վարչական կենտրոն Լինց քաղաքից դեպի հարավ-արևմուտք, Դանուբի և նրա վտակ Պուխենաուի ափերին[3][4]։ 2018 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 28.698. այդ ցուցանիշով Լինց Լանդ շրջանում զբաղեցրել է առաջին տեղը, Վերին Ավստրիա նահանգում՝ չորրորդ տեղը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լեոնդինգ | |||
գերմ.՝ Leonding | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Մակերես | 24,04 կմ² | ||
ԲԾՄ | 287 մետր | ||
Բնակչություն | ▲28 698 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0732 | ||
Փոստային դասիչ | 4060[2] | ||
Ավտոմոբիլային կոդ | LL | ||
Պաշտոնական կայք | leonding.at | ||
| |||
1898-ից մինչև 1905 թվականը Ադոլֆ Հիտլերն ապրել է Լեոնդինգում, որտեղ հաճախել է տեղի տարրական դպրոցը, այնուհետև՝ մերձակա Լինցի միջնակարգ դպրոցը։ Նրա ծնողների՝ Ալոիս և Կլարա Հիտլերների, ինչպես նաև եղբոր՝ Էդմունդի աճյուններն ամփոփված են Լեոնդինգի գերեզմանատանը[5]։ Պասաուի նացիստների պատվիրակությունը ծածուկ այցելել է նրանց շիրիմներին[6]։ 1938 թվականին էլ Հիտլերն էր այցելել նրանց շիրիմներին։ 2012 թվականին գերեզմանը լուծարվել է, քանի որ Ալոիս Հիտլերի առաջին կնոջ՝ Աննայի ազգականը չի նորացրել արտոնագիրը[7]։ Հիտլերի հայրը մահացել էր 1903 թվականին, Լեոնդինգի իջևանատանը, գինեխմության ժամանակ։