From Wikipedia, the free encyclopedia
Լեխ Կաչինսկի (լեհերեն՝ Lech Aleksander Kaczyński, հունիսի 18, 1949[3][4][5][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6] - ապրիլի 10, 2010[3][4][5][…], Սմոլենսկ, Ռուսաստան), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահը 2005 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2010 թվականի ապրիլի 10-ը։
Լեխ Կաչինսկի | |
Կուսակցություն՝ | Օրենք և արդարություն, Centre Agreement? և Citizens Parliamentary Party? |
---|---|
Կրթություն՝ | Վարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ (1971), XXXIX LO im. Lotnictwa Polskiego in Warsaw? (1967) և XLI Liceum Ogólnokształcące im. Joachima Lelewela w Warszawie? |
Գիտական աստիճան՝ | հաբիլիտացիա[1] (հունվարի 1, 1990) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, փաստաբան, արհմիութենական գործիչ, կինոդերասան, իրավաբան, դասախոս, իրավագետ և այլախոհ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] և կաթոլիկություն[2] |
Ծննդյան օր | հունիսի 18, 1949[3][4][5][…] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6] |
Վախճանի օր | ապրիլի 10, 2010[3][4][5][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Սմոլենսկ, Ռուսաստան |
Թաղված | Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ |
Դինաստիա | House of Kaczyński? |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Հայր | Ռայմունդ Կաչինսկի |
Մայր | Յադվիգա Կաչինսկա |
Ամուսին | Մարիա Կաչինսկայա[7] |
Զավակներ | Marta Kaczyńska? |
Կայք՝ | president.pl/en/ |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Լեխ Կաչինսկին և 95 այլ մարդ զոհվեցին 2010 թվականի ապրիլի 10-ին Կատինի դեպքերի 70-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու համար Վարշավայից Սմոլենսկ մեկնած Տու-154 օդանավի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի պատճառով[11]։
Լեհ Կաչինսկին ծնվել է Վարշավայում 1949 թվականի հունիսի 18-ին ինժեներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և բանակի վետերան Ռայմունդ Կաչինսկու (1922-2005) և բանասեր Յադվիգի Կաչինսկայայի (1926-2013) ընտանիքում, նախկինում 1944 թվականի Վարշավայի ապստամբության ակտիվ մասնակիցների ընտանիքում։ 1962 թվականին, տասներեքամյա Լեխը երկվորյակ եղբոր՝ Յարոսլավլի հետ գլխավոր դերեր են խաղացել Լեհաստանում հայտնի մանկական «Լուսինը գողացողների մասին» (լեհ.՝ O dwóch takich, co ukradli księżyc) հեքիաթ-ֆիլմում։ Լեխ Կաչինսկին սովորել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ 1972 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1979 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Գդանի համալսարանում, 1990 թվականից եղել է այդ համալսարանի պրոֆեսոր։
Քաղաքական կարիերան սկսել է 1977 թվականին աշխատողների պաշտպանության կոմիտեում (լեհ.՝ Biuro Interwencji Komitetu Obrony Robotników), ինչը գնահատվել է որպես հակամոմունիստական ընդդիմության ընդհատակյա գործունեություն։
1980 թվականին նշանակվել է Գդանսկի գործադուլային կոմիտեի իրավաբանական խորհրդական։ Երկրում արտակարգ դրություն սահմանելուց հետո 11 ամսով բանտարկվել է։ Ազատ արձակվելուց հետո ղեկավարել է «Համերաշխություն» արհմիության հանձնաժողովներից մեկը։ Հետագայում եղել է Սեյմի և Սենատի անդամ։
Նա ղեկավարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի Ազգային անվտանգության բյուրոն, ապա՝ Գերագույն Վերահսկիչ պալատը (լեհ.՝ Najwyższa Izba Kontroli, NIK): Եղել է արդարադատության նախարար։
Եղբոր՝ Յարոսլավլի հետ միասին 2001 թվականին ստեղծել է «Իրավունք և արդարություն» քաղաքական կուսակցությունը։ Մեկ տարի անց հաղթել է Վարշավայի քաղաքապետի ընտրություններում։ Որպես Վարշավայի քաղաքապետ Լեխ Կաչինսկին երկու անգամ արգելել է գեյ-շքերթների անցկացումը։ Կաչինսկու ղեկավարությամբ քաղաքային վարչակազմի որոշումների թվում էր Վարշավյան հրապարակներից մեկը Ջոհար Դուդաևի հրապարակ վերանվանելը:
2005 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններում ընտրվել է Լեհաստանի նախագահ[12]։
2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին տիկնոջ՝ Մարիայի հետ Վարշավայից Սմոլենսկ էին մեկնել Լեհական կառավարական Տու-154Մ ինքնաթիռով[13]։ Նախագահի հետ միասին մեկնել է օդանավում եղել են նաև Լեհաստանի քաղաքական, ռազմական, հասարակական և կրոնական գործիչներ։ Ինքնաթիռում եղել է 89 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։ Այցի նպատակը Կատինյան գնդակահարության 70-ամյակի առթիվ, զոհվածների հուշահամալիր այցելելն էր։
«Սմոլենսկ-Հյուսիսային» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա գլիսադայից ներքև է ընկել։ Կորցնելով կառավարումը ինքնաթիռը բախվել է ծառերին և բաժանվել մասերի։
Եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին, 2006-2007 թվականներին եղել է Լեհաստանի վարչապետը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.