From Wikipedia, the free encyclopedia
Լեդի Ջեյն Գրեյ (հոկտեմբեր 1537[1] կամ 1537[2], Bradgate House, Newtown Linford, Charnwood, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա[1] - փետրվարի 12, 1554[1] կամ 1554[2], Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն) նաև հայտնի որպես «Իննօրյա Թագուհին»[5], եղել անգլիացի ազնավականուհի և դե ֆակտո Անգլիայի ու Իռլանդիայի թագուհի 1553 թվականի հուլիսի 10-ից 19-ը։
Լեդի Ջեյն Գրեյ անգլ.՝ Jane Grey | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբեր 1537[1] կամ 1537[2] |
Ծննդավայր | Bradgate House, Newtown Linford, Charnwood, Լեստերշիր, Լեստերշիր, Անգլիա[1] |
Մահացել է | փետրվարի 12, 1554[1] կամ 1554[2] |
Մահվան վայր | Լոնդոնի թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Church of St Peter ad Vincula, Tower Hamlets |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Մասնագիտություն | իշխող թագուհի |
Ամուսին | Գիլֆորդ Դադլի[1][3] |
Ծնողներ | հայր՝ Henry Grey, 1st Duke of Suffolk?[1][4][3], մայր՝ Frances Grey, Duchess of Suffolk?[1][4][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Անգլիայի միապետ և Իռլանդիայի թագավոր |
Ստորագրություն | |
Lady Jane Grey Վիքիպահեստում |
Ջեյնը սերում է իր ապուպապ Հենրի VII-ից և նրա դուստր Մարիա Թյուդորից ու հանդիսանում էր հեռացված Էդուարդ VI-ի զարմուհին։ Նա ուներ գերազանց հումանիստական կրթություն և իր օրերի ամենակրթված երիտասարդ կնոջ հեղինակություն[6]։ 1553 թվականի մայիսին նա ամուսնացավ Լորդ Գիլֆորդ Դադլիի հետ, ով Էդուարդի գլխավոր նախարար Ջոն Դադլիի կրտսեր որդին էր։ 1553 թվականին Էդուարդը իր կտակում գրեց որ առաջարկում է Ջեյնին լինել թագի ժառանգորդ, քանի որ իր խորթ քույր Մարին դավանում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մինչդեռ Ջեյնը բողոքական էր և կպաշտպաներ Անգլիայի եկեղեցու բարեփոխումները։ Կտակը նրա քույրեր Մարին և Եղիսաբեթը համարեցին ոչ օրինական և բողոքարկեցին այն Երրորդ ժառանգության ակտով։
Էդվարդի մահից հետո Ջեյնը հռչակվեց թագուհի 1553 թվականի հուլիսի 10-ին և սպասում էր թագադրությանը Թաուերում։ Մարի աջակիցների թիվը արագորեն աճեց և Ջեյնի աջակիցների մեծ մասը դավաճանեց նրան։ Անգլիայի Բարձրագույն խորհուրդը հանկարծակիորեն անցավ Մարիի կողմը և հռչակեց նրան թագուհի 1553 թվականի հուլիսի 19-ին։ Ջեյնի հիմնական աջակից Նորտումբերլանդի դուքսը մեղադրվեց պետական դավաճանության մեջ և մեկ ամիս չանցած մահապատժի ենթարկվեց։ Ջեյնը ձերբակալվեց Թուերում և դատապարտվեց մահապատժի պետական դավաճանություն մեղադրանքով 1553 թվականի նոյեմբերին, սակայն ներվեց Մարիի կողմից։ Այնուամենայնիվ Ջեյնի հայր Հենրի Գրեյը դարձավ թագուհի Մարիի դեմ Ուայթի ապստամբությանն մաս և Ջեյնը դիտվեց որպես թագի համար վտանգ։ Ջեյնը և նրա ամուսինը մահապատժի ենթարկվեցին 1554 թվականի փետրվարին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.