Հովհաննես Այվազովսկու նկար From Wikipedia, the free encyclopedia
«Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» (ռուս.՝ Вид Леандровой башни в Константинополе), հայազգի նկարիչ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից[1]։ Կտավը հեղինակը վրձնել է 1848 թվականին[2]։ Նկարում գլխավոր օբյեկտը Կույսի աշտարակն[3] է, որը կառուցված 12-րդ դարում. նկարված է Ստամբուլի նավահանգստից։ Յուղաներկով կտավի չափերն են 58 × 45,3 սմ։ Այսօր «Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան)։
Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հովհաննես Այվազովսկի |
տարի | 1848 |
բարձրություն | 58 սանտիմետր |
լայնություն | 45,3 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունը Հովհաննես Այվազովսկին վրձնել է 1848 թվականին։ Նկարի կենտրոնում պատկերված է Լեանդրի աշտարակը, որի հետին պլանում երևում են զանազան նավեր՝ սպիտակ առագաստներով, ինչպես նաև Կոստանդնուպոլսի հայտնի շինությունների ուրվագծեր։
Լեանդրի աշտարակ անվանումն առաջացել է հնագույն լեգենդից, որը երկու սիրահարների մասին է. նրանք էին Լեանդրը և Արտեմիս աստվածուհու քրմուհին՝ Հերոն։ Ամեն գիշեր Լեանդրը լողում էր նեղուցը, և ճանապարհը չկորցնելու նպատակով կողմնորոշվում էր կրակով, որը վառում էր Հերոն աշտարակի վրա։ Մի անգամ կրակը մարում է և պատանին ջրահեղձ լինում։ Առավոտյան ծովի ջրերը նրա անկենդան մարմինը հասցնում են Հերոյին. աղջիկը, ծանր վշտի մեջ, իրեն նետում է աշտարակից։
Թուրքերը այս պատմությունը փոփոխության են ենթարկել՝ վերագրելով իրենց։ Այսօր Լեանդրի աշտարակը կոչվում է Կույսի աշտարակ (թուրքերեն՝ Kız Kulesi):
Երկար ժամանակ սուլթանը չուներ երեխաներ և ջերմեռանդորեն աղոթում էր Ալլահին, որպեսզի կատարվեր երազանքը։ Մի անգամ սուլթանի երազին հայտնվում է մի դերվիշ և հուշում, որ շուտով սիրելի ստրկուհին՝ հարճերից մեկը, նրա համար լույս աշխարհ կբերի մի դուստր, որին անընդհատ կհենդապնդի օձի խայթոցը։ Դերվիշը խորհուրդ է տալիս, որպեսզի սուլթանը կառուցի մի աշտարակ, որը կպաշտպաներ աղջկան ինչպես օձերի խայթոցներից, այնպես էլ տղամարդկանց հայացքներից, որն էլ ավելի վտանգավոր է։ Սուլթանը, անսալով դերվիշի ձայնին, կառուցում է այդ շինություն։ Ի դեպ, արքայադստեր անունը Միհիր Շահիլ էր, որը նշանակում էր Գեղեցկության արեգակ։ Շատ արքայազներ փորձեցին խնդրել արքայադստեր ձեռքը, սակայն սուլթանը բոլորին կոպտորեն մերժում էր՝ հիշեցնելով, որ տղամարդու հայացքը կարող է մահացու լինել իր դաստեր համար։ Ստամբուլ է ժամանում պարսիկ արքայազնը, որը որոշում է, ինչ գնով էլ լինի, հանդիպել գեղանի օրիորդի հետ։ Արքայազնը օգնության համար դիմում է Ռամալային՝ մի խորամանկ պարսկուհու, ով ծպտվեց որպես ծաղկավաճառ։ Նրա համբավը շատ արագ տարածվում է ամբողջ Ստամբուլում։ Սուլթանը համաձայնում է, որպեսզի Ռամալան իր դստեր համար ծաղիկներ տանի աշտարակ, սակայն մի պայմանով, որպեսզի ծաղիկների կողովը տանի Ռամալայի դուստրը։ Պարսիկ արքայազնը հագնում է կանացի հանդերձանք և այդ կերպ հասնում է աշտարակ։ Սակայն այստեղ, երբ արքայադուստրը երկարում է ձեռքը, որպեսզի վերցնի ծաղիկները, կողովից դուրս է գալիս օձը և մահացու խայթում նրան։ Բոլորը ապշահարվեցին ու քարացան։ Միայն արքայազնը իրեն չի կորցնում և աղջկա ձեռքից բերանով թույնը ծծում է և դուրս հանում։ Արդյունքում պարսիկ արքայազնը փրկում է Միհիր Շահիլի կյանքը և սուլթանը նրան կնութան է տալիս տղային...
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.