հայազգի ռուսական մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի From Wikipedia, the free encyclopedia
Իրինա Տոկմակովա (ռուս.՝ Ири́на Петро́вна Токмако́ва, մարտի 3, 1929[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - ապրիլի 5, 2018[2][3], Մոսկվա, Ռուսաստան), հայազգի ռուսական մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր։ Ռուս նկարիչ Լև Տոկմակովի կինը։
Իրինա Տոկմակովա | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Ирина Петровна Манукова |
Ծնվել է | մարտի 3, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | ապրիլի 5, 2018[2][3] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | թարգմանչուհի, մանկագիր, բանաստեղծուհի, դրամատուրգ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Lev Tokmakov? |
Ծնվել է Մոսկվայում։ Հայրը՝ Պերճ Կարպի Մանուկյանը (1901 - 1965)[4], ինժեներ-էլեկտրատեխնիկ էր։ Մայրը՝ Լիդիա Դիլիգենսկայան (1905-1985), մանկաբույժ էր[5]։ Բանաստեղծություններ գրել է մանուկ հասակից, սակայն կարծում էր, որ գրական ընդունակություններ չունի, որի համար էլ ընտրում է լեզվաբանի մասնագիտությունը։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ընդհանուր և համեմատական լեզվաբանություն սովորել ասպիրանտուրայում։ Միաժամանակ թարգմանիչ է աշխատել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.