Իրինա Կոնստանտինովնա Սկոբցևա (ռուս.՝ Ири́на Константи́новна Ско́бцева, օգոստոսի 22, 1927(1927-08-22)[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 2020(2020-10-20)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1974)։
Արագ փաստեր Իրինա Սկոբցևառուս.՝ Ирина Константиновна Скобцева, Ծնվել է ...
Փակել
Իրինա Սկոբցևան ծնվել է 1927 թվականի օգոստոսի 22-ին Տուլայում, Օդերևութաբանական ծառայության գլխավոր վարչության գիտաշխատող Կոնստանտին Ալեքսեևիչ (1903-1975) և արխիվի աշխատող Յուլյա Նիկոլաևնա (1904-1999) Սկոբցևների ընտանիքում[5]։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Իրինա Սկոբցևան ընդունվել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմական ֆակուլտետի արվեստագիտության բաժին։ Մոսկվայի պետական համալսարանում սովորելու տարիներին խաղացել է ուսանողական թատրոնում։ Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա (Ալեքսանդր Կարևի կուրս)։
Կինոյում իր նորամուտը նշել է 1955 թվականին՝ Սերգեյ Յուտկևիչի «Օթելլո» ֆիլմում կատարելով Դեզդեմոնայի դերը[6]։ 1956 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին և արժանացել մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար[7]։ Կաննում Իրինա Սկոբցևան արժանացել է «Կաննի կինոփառատոնի միսս հմայք» կոչման[5]։
1957 թվականին Իրինա Սկոբցևան դարձել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի։
Իր ապագա ամուսնու՝ Սերգեյ Բոնդարչուկի հետ Իրինա Սկոբցևան ծանոթացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում սովորելու տարիներին։ 1959 թվականին նրանք ամուսնացել են։
1970 թվականից Բոնդարչուկի հետ վարել է դերասանական արվեստանոց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, ստացել է դոցենտի կոչում[5]։
Ընտանիք
- Առաջին ամուսինը՝ Ալեքսեյ Աջուբեյ[8],
- Երկրորդ ամուսինը՝ Սերգեյ Բոնդարչուկ, դերասան, ռեժիսոր,
- Դուստր՝ Ելենա Բոնդարչուկ (1962-2009), թատրոնի և կինոյի դերասանուհի,
- Որդի՝ Ֆեոդոր Բոնդարչուկ, կինոռեժիսոր և դերասան,
- Թոռ՝ Կոնստանտին Կրյուկով, դերասան,
- Ծոռ՝ Յուլյա (2007),
- Թոռ՝ Սերգեյ Բոնդարչուկ (1991),
- Թոռնուհի՝ Վարվառա Բոնդարչուկ (1999),
- Ծոռ՝ Մարգարիտա (2012),
- Ծոռ՝ Վերա (2014)։
- 1955 – Օթելլո (ռուս.՝ Отелло) – Դեզդեմոնա
- 1955 – Իվան Ֆրանկո (ռուս.՝ Иван Франко) – Լյուդովիկա Շանկևիչ
- 1957 – Սովորական մարդը (ռուս.՝ Обыкновенный человек) – Կիրա
- 1957 – Անկրկնելի գարուն (ռուս.՝ Неповторимая весна) – Կլավդիա Նիկոլաևնա Նովոժիլովա
- 1957 – Մենամարտ (ռուս.՝ Поединок) – Շուրոչկա (Ալեքսանդրա Պետրովնա Նիկոլաևա)
- 1958 – Գնում էին զինվորները (ռուս.՝ Шли солдаты) – տիկին ռեստորանում
- 1959 – Աննուշկա (ռուս.՝ Аннушка) – Աննուշկա (Աննա Դենիսովա)
- 1959 – Սպիտակ գիշերներ (ռուս.՝ Белые ночи) – դքսուհի
- 1959 – Заре навстречу – Սոֆյա Ալեքսանդրովնա Սավիչ
- 1960 – Սերյոժա (ռուս.՝ Серёжа) – Մարյանա, Սերյոժայի մայրը
- 1961 – Խելագարների դատը (ռուս.՝ Суд сумасшедших) – Սուզի Հագեր
- 1963 – Сотрудник ЧК – Տվերսկայա
- 1963 – Ես քայլում եմ Մոսկվայում (ռուս.՝ Я шагаю по Москве) – «Նադյա», հովանոցով տիկին
- 1965 – Երեսուներեք (ռուս.՝ Тридцать три) – Վերա Ֆեոդորովնա, հոգեբույժ
- 1968 – Պատերազմ և խաղաղություն (ռուս.՝ Война и мир) – Էլեն Կուրագինա
- 1968 – Հաջողության զիգզագ (ռուս.՝ Зигзаг удачи) – Լիդիա Սերգեևնա (Լիդոչկա)
- 1970 – Վաթեռլոու (ռուս.՝ Ватерлоо) – Մարիա (տիտրերում նշված չէ)
- 1971 – Մարդը միջանցիկ բակից (ռուս.՝ Человек в проходном дворе) – Կլավդիա Նիկոլաևնա Յուշկովա, այրի
- 1972 – Հիսուն-հիսուն (ռուս.՝ Пятьдесят на пятьдесят) – Բարբարա
- 1972 – Գաղտնարան կարմիր քարերի մոտ (ռուս.՝ Тайник у красных камней) – Աննա Բլոու
- 1973 – Բժիշկ Իվենսի լռությունը (ռուս.՝ Молчание доктора Ивенса) – միսիս Էվելին Իվենս
- 1973 – Բոլորովին կորած (ռուս.՝ Совсем пропащий) – Դուգլասի այրին
- 1973 – Քաղաքացիական հագուստով մարդը (ռուս.՝ Человек в штатском) – բարոնուհի Իզոլդա ֆոն Օստեն-Ֆելզեն
- 1974 – Նպատակի ընտրություն (ռուս.՝ Выбор цели) – Մարինա Դմիտրիևնա Կուրչատովա
- 1974 – Երկրային սեր (ռուս.՝ Любовь земная) – Լիզա Անիսիմովա
- 1974 – Այսպիսի բարձր լեռներ (ռուս.՝ Такие высокие горы) – Լիզա Պիմենովնա
- 1975 – Համերգ երկու ջութակի համար (ռուս.՝ Концерт для двух скрипок) – Կիրա Վիկտորովնա
- 1975 – Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի (ռուս.՝ Они сражались за Родину) – ռազմական բժիշկ
- 1977 – Տափաստան (ռուս.՝ Степь) – կոմսուհի Դրանիցկայա
- 1978 – Թավշե սեզոն (ռուս.՝ Бархатный сезон) – միսիս Բրեդվերի
- 1978 – Երիտասարդությունը մեզ հետ է (ռուս.՝ Молодость с нами) – Սերաֆիմա Շուվալովա, գիտնական, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր
- 1978 – Հայր Սերգիոս (ռուս.՝ Отец Сергий) – բարոնուհի
- 1980 – Իմ հայրն իդեալիստ է (ռուս.՝ Мой папа – идеалист) – Բորիսի մայրը
- 1980 – Բոռ (ռուս.՝ Овод) – միսիս Բերտոն, Արթուրի մայրը
- 1981 – Իմ սիրելի մոսկվացիներ (ռուս.՝ Дорогие мои москвичи) – «Москвичка» հեռուստաակումբի վարող
- 1981 – Կարմիր զանգեր։ Ֆիլմ 2։ Ես տեսել եմ նոր աշխարհի ծնունդը (ռուս.՝ Красные колокола. Фильм 2. Я видел рождение нового мира) – կոմսուհի Պանինա
- 1982 – Գեղեցիկ ապրես չես արգելի (ռուս.՝ Красиво жить не запретишь) – Աննա Պավլովնա
- 1983 – Մերի Պոպինս, ցտեսություն (ռուս.՝ Мэри Поппинс, до свидания!) – միսիս Լարկ
- 1983 – Դու իմ հիացմունքն ես, իմ տառապանքը (ռուս.՝ Ты мой восторг, моё мученье) – Իրինա Տառնպոլսկայա
- 1984 – Ժամանակն ու Կոնվեյների ընտանիքը (ռուս.՝ Время и семья Конвей) – Մեյջը քսան տարի անց
- 1986 – Բորիս Գոդունով (ռուս.՝ Борис Годунов) – պանդոկի տիրուհի
- 1986 – Դեմ առ դեմ (ռուս.՝ Лицом к лицу) – Սոֆի Քլեր
- 1987 – Ստելով մեկ անգամ (ռուս.՝ Единожды солгав) – Анна Ивановна, мать Александра
- 1987 – Առեղծվածային ժառանգորդը (ռուս.՝ Загадочный наследник) – Պոլինա Անդրեևնա Բատիստովա
- 1988 – Աշուն, Չերտանովո... (ռուս.՝ Осень, Чертаново…) – Իրինայի մայրը
- 1990 – Հմայված օտարականը (ռուս.՝ Очарованный странник) – կոմսուհի
- 1991 – Կանաչ սենյակի ուրվականները (ռուս.՝ Призраки зелёной комнаты) – Պաուլինա Ֆրեզերս
- 1992 – Դևեր (ռուս.՝ Бесы) – Վարվառա Պետրովնա, Ստավրոգինի մայրը
- 1992 – Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон) – Վասիլիսա Իլինիչնա
- 1998 – Փոքրիկ մարտիկը (ռուս.՝ Маленький боец) – Իրինա Սիգիզմունդովնա, Վասիլիի տատը
- 2000 – Աստվածների նախանձը (ռուս.՝ Зависть богов) – Юлия Аполинарьевна, мать Сони
- 2000 – Зорка Венера – Վասիլիի տատը
- 2001 – Ժառանգորդուհիները (ռուս.՝ Наследницы) – Գալինա, Իվանիցկու նախկին կինը
- 2002 – Կնոջ տրամաբանություն (ռուս.՝ Женская логика) – Սվետա Բոբրովա
- 2003 – Ուրիշ կին, ուրիշ տղամարդ (ռուս.՝ Другая женщина, другой мужчина) – Աննա Յուրևնա
- 2003 – Մի հարմարվեք հրաշքներին (ռուս.՝ Не привыкайте к чудесам) – Օլգայի մայրը
- 2003 – Ապաշխարության սեր (ռուս.՝ Покаянная любовь) – 'Մարյա Պետրովնա Իրտենևա
- 2003 – Սաթե թևեր (ռուս.՝ Янтарные крылья) – Ելենա Սերգեևնա, Ալյոնայի մայրը, դերասանուհի
- 2004 – Կնոջ տրամաբանություն 4 (ռուս.՝ Женская логика 4)
- 2005 – Ալկա (ռուս.՝ Алька) – Տատյանա Կոնստանտինովնա
- 2005 – Ժառանգորդուհիները-2 (ռուս.՝ Наследницы-2) – Գալինա, Իվանիցկու նախկին կինը
- 2005 – Իմ երջանկություն (ռուս.՝ Счастье ты моё) – Եվգենյա Լեոնարդովնա, Նետրեբինի մայրը
- 2005 – Սև արքայազն (ռուս.՝ Чёрный принц) – տատ
- 2006 – Տոթ (ռուս.՝ Жара) – բնակարանի տիրուհի
- 2006 – Կնոջ տրամաբանություն-5 (ռուս.՝ Женская логика-5) – Սվետա Բոբրովա
- 2006 – Ընտանեկան ընթրիք (ռուս.՝ Семейный ужин) – Քսենյա Վասիլևնա, Իրինայի մայրը
- 2006 – Մութ բնազդ (ռուս.՝ Тёмный инстинкт) – Ելենա Ալեքսանդրովնա, Մարինայի ընկերուհին, Մեշչերսկու տատը
- 2007 – Արտիստուհի (ռուս.՝ Артистка) – Վարվառա Ֆոմինիչնա, Վիկենտիի մայրը
- 2008 – Ճանապարհային ոստիկաններ (ռուս.՝ Гаишники) – պառավ կին
- 2009 – Բնակելի կղզի (ռուս.՝ Обитаемый остров) – Մաքսիմի տատը
- 2010 – Jazz ոճով (ռուս.՝ В стиле jazz) – Սերգեյի նախկին զոքանչը
- 2012 – Երջանիկ ենք միասին (ռուս.՝ Счастливы вместе) – Լաուրա Լարիոնովնայի մայրը
- 2012 – Սպիտակ գվարդիա (ռուս.՝ Белая гвардия) – Մարիա Ֆրանցևնա Նայ-Տուրս, Նայ-Տուրսի մայրը
- 2012 – Ոսկի (ռուս.՝ Золото) – Գորդեյ Բրագինի մայրը
- 2012 – Վիշապի համախտանիշ (ռուս.՝ Синдром дракона) – Մարգարիտա Պետրովնա
- 2014 – Մութ սենյակի գաղտնիքը (ռուս.՝ Тайна тёмной комнаты)
- 2016 – Վտանգավոր արձակուրդ (ռուս.՝ Опасные каникулы) – Տոնեչկա
«Профиль», 18 марта 2022, стр. 112