From Wikipedia, the free encyclopedia
Իրանի ընդհանուր բնակչության թիվը 78 408 412 մարդ (2015 հունիս)[1]։ Բնակչության մոտ կեսը պարսիկներ են, ճնշող մեծամասնութունը շիա-մուսուլմաններ։ Բնակչության խտությունը՝ 46 մարդ/կմ²[2]։ Քաղաքներում ապրում է Իրանի բնակչության ավելի քան 70 %-ը (2011)[2]։
Իրանցիների մեկ քառորդը 15 տարեկանից փոքր է, որը դարձնում է Իրանը աշխարհի ամենաերիտասարդ երկրներից մեկը։ Սակայն, չնայած այս փաստին Իրանի բնակչության աճը կազմում է 1,29 %[2], վերջին ժամանակներս գիտնականները երկրում գրանցում են ծնելիության նվազում, որի հետ կապված Իրանի իշխանությունները վերանայում են ընտանեկան քաղաքականությունը հօգուտ ծնելիության աճի[3]։ Նախկինում երկրում անցկացվում էր ժողովրդագրական քաղաքականություն ՝«Մեկ երեխան լավ է, երկուսը՝ բավական»[4]։
2011 թվականի բնակչության գրանցումների տվյալներով[5] գրագիտության ընդհանուր մակարդակը կազմում է 84,75 % և 92,4 % 10-ից 49 տարեկան մարդկանց շրջանում ։
Իրանը ունի բավականին բազմազան էթնիկական կազմ։ Իրանի բնակչության մեծամասնությունը էթնիկ պարսիկներ են։ Պարսիկներն ապրում են ամբողջ Իրանի տարածքում, խոսում են պետական լեզու հանդիսացող պարսկերենով։
Երկրորդ խոշոր էթնիկ խումբը ազարիներն են (տարբեր գնահատականներով 16 %-ից 40 % ), որոնք ապրում են գլխավորապես երկրի հյուսիս-արևմուտքում, այսպես կոչված Իրանական Ադրբեջանում (Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան, Զենջան, Ղազվին, Համադան, Արդեբիլ)։ Ազարիները հանդիսանում են ամենամեծ ազգային փոքրամասնությունը, որոնք չեն պատկանում իրանական լեզվաընտանիքին, խոսում են ադրբեջաներեն. նրանք կորցրել են մայրենի ազարերեն լեզուն։ Մի շարք ժողովրդագիրներ[6] (օրինակ Ֆ. Ու. Ալեկպերլի) հակված են բաժանելու ադրբեջանական էթնոսը հյուսիսային և հարավային մասերի, քանի որ ազարիներն ավելի շատ ենթարկվել են իրանալեզու ժողովուրդների ազդեցությանը, իսկ ավելի քիչ՝ Ադրբեջանական Հանրապետության։
Քրդերը կազմում են Իրանի բնակչության 5-10 %-ը[7]։ Նրանք ապրում են երկրի արևմուտքում Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան[8] , Քերմանշահ նահանգներում։
Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի ափին ապրում են թալիշներ, գիլանցիներ, մազանդարանցիներ (մոտ 7 %)[9]։ Հյուսիս-արևելքում ապրում են թուրքմեններ (մեծամասնությունը Գոլեսթան նահանգում ), ոչ մեծ խմբերով ապրում են թուրքական ցեղեր (կարայի, կարագօզլու, թայմուրտաշ) և չարամայկաների էթնիկ խումբը։
Բելուջները զբաղեցնում են երկրի հարավ-արևելյան մասը (Սիստան և Բելուջիստան նահանգ)։ Նրանց առանձին խմբեր ապրում են Խորասանում, Քերմանում և Մեքրանի արևմուտքում։ Հարավ-արևմուտքում ապրում են լոռեր և բախտիարներ։ Արաբները զբաղեցնում են երկրի հարավ-արևմտյան հատվածը, հիմնականում Խուժիստան նահանգում, ինչպես նաև տարածված են Պարսից ծոցի ափին։ Այլ ազգային փոքրամասնությունների թվին են պատկանում լաքերը, թաթերը մի շարք թուրքական ցեղեր, այդ թվում քաշքայցիների, խամսերի ցեղային միությունները, ինչպես նաև հայեր[10], ասորիներ, վրացի-ֆերեյդաններ։
Իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են։ 89 % շիաներ[9], 9 % սունիներ[9]։ Մնացած 2 %-ը կազմում են քրիստոնյաներ, զրադաշտականներ, բախայներ[9], հինդուիստներ։
Հավատք | 1956 թվական | 1966 թվական | 1976 թվական | 2006 թվական | 2011 թվական | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թիվ | % | Թիվ | % | Թիվ | % | Թիվ | % | Թիվ | % | |
Մուսուլմաններ | 18,654,127 | 98.4 | 24,771,922 | 98.8 | 33,396,908 | 99.1 | 70,097,741 | 99.4 | 74,682,938 | 99.4 |
Քրիստոնյաններ | 114,528 | 0.6 | 149,427 | 0.6 | 168,593 | 0.5 | 109,415 | 0.2 | 117,704 | 0.2 |
Զրադաշտականություն | 15,723 | 0.1 | 19,816 | 0.1 | 21,400 | 0.1 | 19,823 | 0.0 | 25,271 | 0.0 |
Հինդուիստներ | 65,232 | 0.3 | 60,683 | 0.2 | 62,258 | 0.2 | 9,252 | 0.0 | 8,756 | 0.0 |
Այլ | 59,256 | 0.3 | 77,075 | 0.3 | 54,234 | 0.1 | 49,101 | 0.1 | ||
Նշված չէ | 45,838 | 0.2 | 59,583 | 0.2 | 205,317 | 0.3 | 265,899 | 0.4 |
Պատմական տարբեր ժամանակահատվածներում Իրանը ունեցել է հսկայական մարդկային ռեսուրսներ։ Իրանական բանակը Հին և Անտիկ աշխարհում ամենաբազմամարդ բանակների թվին է դասվել. մ.թ.ա. II դարում, երբ համաճարակները խլեցին բազմաթիվ մարդկանց կյանքեր, հռոմեական լեգեոնները (անտիկ շրջանի ամենահզոր բանակը ) նույնիսկ այդ ժամանակ չկարողացան թվական գերակշռություն ապահովել պատերազմող պարսիկների նկատմամբ։ Ավելի ուշ, երբ Եվրոպան հայտնվեց Օսմանյան կայսրության ռազմական հեգեմոնիայի հաստատման վտանգի առաջ, Պարսկաստանը իր մեջ ուժ գտավ պարտության մատնել և Չինաստանին և Միջին Ասիայի թուրքական խաներին և Թուրքիային։ Միջին դարերում Իրանի բնակչությունը գերազանցում էր յուրաքանչյուր եվրոպական թագավորության և նույնիսկ Սրբազան Հռոմեական կայսրության բնակչության թվին։
Բնակչության թիվ[2][11] (1000) | Ծնվածների թիվ | Մահացածների թիվ | Բնական աճ | Ընդհանուր ծնելիության թիվ (1000) | Ընդհանուր մահացության թիվ ( 1000) | Բնակչության բնական աճ (1000) | Ընդհանուր ծնելիություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1999 | 62,738 | 1,177,557 | 374,838 | 802,719 | 18.8 | 6.0 | 12.8 | |
2000 | 63,658 | 1,095,165 | 382,674 | 712,491 | 17.2 | 6.0 | 11.2 | |
2001 | 64,592 | 1,110,836 | 421,525 | 689,311 | 17.2 | 6.5 | 10.7 | |
2002 | 65,540 | 1,122,104 | 337,237 | 784,867 | 17.1 | 5.1 | 12.0 | |
2003 | 66,480 | 1,171,573 | 368,518 | 803,055 | 17.6 | 5.5 | 12.1 | |
2004 | 67,477 | 1,154,368 | 355,213 | 799,155 | 17.1 | 5.3 | 11.8 | |
2005 | 68,467 | 1,239,408 | 363,723 | 875,685 | 18.1 | 5.3 | 12.8 | |
2006 | 70,496 | 1,253,912 | 408,566 | 845,346 | 17.8 | 5.8 | 12.0 | 1.60[12] |
2007 | 71,532 | 1,286,716 | 412,736 | 873,980 | 18.0 | 5.8 | 12.2 | |
2008 | 72,584 | 1,300,166 | 417,798 | 882,368 | 17.9 | 5.8 | 12.2 | |
2009 | 73,651 | 1,348,546 | 393,514 | 955,032 | 18.3 | 5.3 | 13.0 | |
2010 | 74,733 | 1,363,542 | 441,042 | 922,500 | 18.3 | 5.9 | 12.4 | |
2011 | 75,149 | 1,382 229 | 422,133 | 960,096 | 18.3 | 5.6 | 12.7 | 1.30[12] |
2011 թվականի տվյալներով[2].
Իրանի Օստան նահանգը ամենաերիտասարդ բնակչություն ունեցողն է- Սիստանն ու Բելուջիստանը, որտեղ բնակչության 37,6 % 14 տարեկանից փոքր է ։ Տարեց բնակչության ամենամեծ հատվածը 65 տարեկանն է Գիլանում ՝ 8,1 %: Միջին տարիքը տղամարդկանց և կանանց համար 27 տարեկանն է[13] : Կյանքի միջին տևողությունը կանանց համար -72,1, իսկ տղամարդկանց համար 74,6 տարեկան[13]։
Սեռ[2] | 1976 | 1986 | 1996 | 2006 | 2011 |
---|---|---|---|---|---|
Արական | 24,1 | 23,8 | 25,6 | 26,2 | 26,7 |
Իգական | 19,7 | 19,9 | 22,4 | 23,3 | 23,4 |
1950-1990-ական թվականներին պետությունը ապրեց ժողովրդագրական պայթյուն։ 1979 թվականին բնակչությունը կրկնապատկվեց, իսկ 2006 թվականին հասավ 70,495782 միլիոնի։ Սակայն1990 ականներին ծնելիության մակարդակը նկատելիորեն իջավ և այժմ իջել է սերունդների պարզ վերարտադրությունից։ Ընդհանուր ծնելիության մակարդակը -1,87 (սերունդների վերարտադրության համար անհրաժեշտ է 2,15)[14]։ Բնակչության ավելի քան 60 %-ը չի հասնում 30 տարեկանին։ Գրագիտության մակարդակը կազմում է 84 %, ուրբանիզացման մակարդակը՝ 71 %:
2011 թվականին Իրանում ապրում էր բարձրագույն կրթությամբ 10,498, 675, որոնցից 5,474,683 տղամարդ և 5,023,992 կին, ընդհանուր հաշվարկով բնակչության մոտ 18,3 %-ը։ Ուղղություններով[2].
Ուղղություն | Երեխաների քանակ | Տոկոս |
---|---|---|
Հասարակական գիտություններ Ձեռնարկատիրություն Իրավագիտություն | 3,003,229 | 28,6 % |
Ճարտարագիտություն Արտադրություն Արդյունաբերություն | 2,941,464 | 28 % |
Հումանիտար առարկաներ և Մշակույթ | 1,472,760 | 14 % |
Հիմնարար գիտություններ Մաթեմատիկա Ինֆորմատիկա | 946,725 | 9 % |
Մանկավարժություն | 584,413 | 5,6 % |
Բժշկություն | 531,848 | 5,1 % |
Գյուղատնտեսություն Անասնաբուժություն | 373,398 | 3,6 % |
Նշված չէ | 353,564 | 3.4 % |
Սպասարկան բաժին | 291,283 | 2.8 % |
Ընդամենը | 10,498,675 | 100 % |
Համեմատության համար նշենք, որ 1976 թվականին բարձրագույն կրթություն ուներ Իրանի բնակչության միայն 3 %-ը (310,638 տղամարդ և 122,753 կին)։
2011 թվականի մարդահամարի տվյալներով Իրանում ապրում էին քաղաքացիներ .
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.