Արևմտյան Ադրբեջան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արևմտյան Ադրբեջան (պարս.՝ استان آذربایجان غربی, կարդ.՝ Օսթան-է Ազարբայջան-է Ղարբի), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրանական Ադրբեջանում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Արևելքից սահմանակից է Արևելյան Ադրբեջան, հարավ-արևելքից՝ Զանջան, հարավից՝ Քուրդիստան օսթաններին, հարավ-արևմուտքից՝ Իրաքին, արևմուտքից՝ Թուրքիային, հյուսիսից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Օսթանի տարածքը կազմում է 37 437 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով՝ ▲3 265 219 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ուրմիա քաղաքն է։
Remove ads
Օսթանը ձևավորվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։
Remove ads
Բնակչություն
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 831 779 մարդ՝ 655 260 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 080 576 մարդ, որոնք ապրում էին 822 152 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին՝ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում էր արդեն 3 265 219 մարդ՝ 935 956 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Ուրմիան (բնակչությունը 2016 թվականի դրությամբ՝ 736 224 մարդ), Խոյը (198 845 մարդ), Բուքանը (193 501 մարդ), Մահաբադը (168 393 մարդ), Միանդոաբը (134 425 մարդ), Սալմաստը (92 811 մարդ), Փիրանշահրը (91 515 մարդ), Նեգեդեն (81 598 մարդ), Թաքաբը (49 677 մարդ), Մակուն (46 581 մարդ), Սարդաշտը (46 412 մարդ), Շահինդեժը (43 131 մարդ), Օշնավիեն (39 801 մարդ), Ղարա-Զիաադդինը (26 767 մարդ), Շոթը (25 381 մարդ), Սիաչեշմեն (17 804 մարդ), Ռաբաթը (15 750 մարդ), Փոլդաշտը (11 472 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 2 136 203 մարդ կամ օսթանի բնակչության 65,4%-ը[6]։
Բնակիչները հիմնականում ազարիներ (իրանական ադրբեջանցիներ) են, որոնց մեծամասնությունը շիա իսլամի հետևորդներ են, հարավային շրջաններում (առավելապես Մահաբադի, Սարդաշտի, Փիրանշահրի, Օշնավիեի և Բուքանի շահրեստաններում) գերակշռում են սուննի իսլամի հետևորդ քրդերը։ Բնակվում են նաև փոքրաթիվ հայեր և ասորիներ։
Remove ads
Վարչական բաժանում
Արևմտյան Ադրբեջան նահանգը բաժանված է 19 շահրեստանների (գավառների).
Remove ads
Տես նաև
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads