Զանջանի նահանգ

From Wikipedia, the free encyclopedia

Զանջանի նահանգmap

Զանջան (պարս.՝ استان زنجان, Օսթան-է Զանջան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիսարևմտյան մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Գիլան, արևելքից` Ղազվին, հարավից` Համադան, հարավ-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիս-արևմուտքից` Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան, հյուսիսից` Արդաբիլ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 21 773 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 057 461 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զանջան քաղաքն է։

Արագ փաստեր Զանջանպարս.՝ استان زنجان, Երկիր ...
Thumb
Զանջան
պարս.՝ استان زنجان
Thumb
Երկիր Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԶանջան
Բնակչություն1 057 461 մարդ (2016)[1]
Տարածք21 773 կմ²[2]
Thumb
Սահմանակցում էԱրդաբիլի նահանգ, Գիլան, Ղազվինի նահանգ, Համադանի նահանգ, Քուրդիստանի նահանգ, Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-19
Հեռախոսային կոդ0241
Փակել

Օսթանը ձևավորվել է Գիլան օսթանի հարավ-արևմտյան շրջանների անջատման արդյունքում։ 1996 թվականին օսթանից անջատվել է դրա հարավ-արևելյան շրջանների տարածքում ձևավորված Ղազվին օսթանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 942 818 մարդ` 235 771 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 015 734 մարդ, որոնք ապրում էին 286 806 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 057 461 մարդ` 321 983 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Զանջանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 430 871 մարդ), Աբհարը (99 285 մարդ), Խորամդարեն (55 368 մարդ), Քեյդարը (34 921 մարդ), Հիդաջը (13 840 մարդ) և Սաինքալեն (12 989 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 711 177 մարդ կամ օսթանի բնակչության 67,3%-ը[8]։

Բնակչության ավելի քան 90% կազմում են ադրբեջանցիները[9][10], ապրում են նաև իրանական թաթեր։

Վարչական բաժանում

Օսթանը բաժանված է 8 շահրեստանների (գավառների).

Thumb

Մանրամասն տեղեկատվություն Շահրեստան, Բնակ. 2006 ...
Զանջան օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[5]Բնակ. 2011[6]Բնակ. 2016[7]Վարչ. կենտրոն
Աբհար շահրեստան158 544169 176151 528Աբհար
Զանջան շահրեստան442 728486 495521 302Զանջան
Թարոմ շահրեստան42 93946 61646 641Աբբար
Իջրուդ շահրեստան35 66138 41636 641Զարինաբադ
Խոդաբանդե շահրեստան161 696169 553164 493Քեյդար
Խորամդարե շահրեստան60 02765 16667 951Խորամդարե
Մահնեշան շահրեստան41 22340 31239 425Մահնեշան
Սոլթանիե շահրեստան129 480Սոլթանիե
Ընդհանուր942 8181 015 7341 057 461
1Առանձնացվել է Աբհար շահրեստանից
Փակել

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.