Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արդաբիլ օսթան (պարսկերեն՝ استان اردبیل, կարդ.` Օսթան-է Արդաբիլ) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Գիլան, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արևելյան Ադրբեջան օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանին։ Օսթանի տարածքը կազմում է 17 800 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 270 420 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Արդաբիլ քաղաքն է։
Արդաբիլ օսթան պարս.՝ استان اردبیل | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Արդաբիլ |
Բնակչություն | ▲1 270 420 մարդ (2016)[1] |
Տարածք | 17 800 կմ² |
Սահմանակցում է | Աստարայի շրջան, Lerik District?, Yardimli District?, Jalilabad District?, Bilasuvar District?, Imishli District?, Բայլականի շրջան, Ֆիզուլիի շրջան, Արևելյան Ադրբեջան, Զանջան և Գիլան |
Ժամային գոտի | UTC |
ISO 3166-2 կոդ | IR-24 |
Հեռախոսային կոդ | 0451 |
ardabil.ostan-ar.ir(պարս.) | |
Օսթանը ձևավորվել է 1993 թվականին՝ Արևելյան Ադրբեջան օսթանի արևելյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 209 968 մարդ` 281 433 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 248 488 մարդ, որոնք ապրում էին 337 943 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 270 420 մարդ 377 423 տնտեսություններում[6]։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Արդաբիլը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 374 մարդ), Փարսաբադը (93 387 մարդ), Մեշգինշահրը (74 109 մարդ), Խալխալը (39 304 մարդ), Գերմին (28 967 մարդ), Բիլե Սավարը (16 188 մարդ) և Նամինը (13 659 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում ապրում է 866 034 կամ օսթանի բնակչության 68,2%-ը[6]։
Բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, բնակվում են նաև թալիշներ և իրանական թաթեր, Խալխալի շրջանում` նաև քրդեր[8]։
Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[4] | Բնակ. 2011[5] | Բնակ. 2016[6] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Ասլանդուզ շահրեստան1 | — | — | — | Ասլանդուզ |
Արդաբիլ շահրեստան | 542 930 | 564 365 | 605 992 | Արդաբիլ |
Բիլե Սավար շահրեստան | 54 471 | 53 768 | 51 404 | Բիլե Սավար |
Գերմի շահրեստան | 89 248 | 84 267 | 76 901 | Գերմի |
Խալխալ շահրեստան | 92 315 | 92 332 | 86 731 | Խալխալ |
Քովսար շահրեստան | 27 472 | 26 198 | 22 127 | Գիվի |
Մեշգինշահր շահրեստան | 156 141 | 151 156 | 149 941 | Մեշգինշահր |
Նամին շահրեստան | 59 242 | 61 333 | 60 659 | Նամին |
Նիր շահրեստան | 23 573 | 23 656 | 20 864 | Նիր |
Սարեյն շահրեստան2 | — | 18 231 | 18 200 | Սարեյն |
Ունգութ շահրեստան3 | — | — | — | Թազաքանդ Անգութ |
Փարսաբադ շահրեստան | 164 576 | 173 182 | 177 601 | Փարսաբադ |
Ընդհանուր | 1 209 968 | 1 248 488 | 1 270 420 | |
1Առանձնացվել է Փարսաբադ շահրեստանից 2017 թ. 2Առանձնացվել է Արդաբիլ շահրեստանից 3Առանձնացվել է Գերմի շահրեստանից 2020 թ. |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.