Իսլամական պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական պետությունը (արաբ․՝ الدولة الإسلامية, լատինատառ՝ al-dawla al-islamiyya) պետականության կառուցվածքային կազմակերպման եղանակ է, որում հասարակության և պետության կյանքի հիմքում ընկած է մոնոթեիստական կրոններից մեկը՝ իսլամը, այսինքն իսլամական պետության գաղափարը ենթադրում է թեոկրատիա։ Սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, ընտանեկան և դատավարական իրավունք նորմերը սահմանված և ամրագրված են շարիաթով[1]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ 15.02.2016. |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսլամական պետություն (այլ կիրառումներ)
- Այս հոդվածը պետության հայեցակարգի մասին է։ Ահաբեկչական խմբավորման և ինքնահռչակ պետության համար տե՛ս Իրաքի և Լևանտի իսլամական պետություն
Պետության իսլամական հայեցակարգը տարբերվում է արևմտյանից։ Իսլամական պետության գաղափարը կայանում է «մուսուլմանների հողերում» պետության և իսլամի օրենքներով կառուցված պետության կայացման մեջ։ Այսպիսով, իսլամական պետության հայեցակարգը բնութագրում է միայն հենց իսլամական պետությունը, ոչ թե պետություններն ընդհանրապես։
«Իսլամական պետություն» հասկացությունը հանդիսանում է հավաքական և ներառում է իսլամի քաղաքական ձևի հասկացությունը ու իսլամական պետության տիպը։ Պետության քաղաքական կարգը բնորոշում է, թե ինչպիսի դոկտրինալ հիմունքներով է իշխում «կառավարիչը», ինիպիսի օրենքների վրա է հենվում իշխանությունը։