իրավունքի ճյուղ From Wikipedia, the free encyclopedia
Քրեական իրավունքը իրավունքի հնագույն դասական ճյուղերից է. այն կարգավորում է հասարակական հարաբերություններ, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի նրա իրավունքների և ազատությունների հասարակության և պետության շահերի պաշտպանությունը։ Քրեական իրավունք հասկացությունը ընկալվում է երեք իմաստով՝
Այլ ճյուղերից այն տարբերվում է իր կարգավորող հասարակական հարաբերությունների շրջանակով և դրանց կարգավորման մեթոդով։ Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վտանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժիչ ազատելու կարգն ու պայմանները։
Աշխարհի լեզուների մեծամասնությունում իրավական ոլորտի անվանումը, որը կանոնակարգում է հանցագործությունների կատարման հետ կապված հարաբերությունները, առաջացել է «հանցագործություն» (օրինակ՝ անգլալեզու երկրներում՝ criminal law, անգլ.՝ crime բառից) կամ «պատիժ» (Գերմանիայում՝ Strafrecht, գերմ.՝ Strafe բառից, Բուլղարիայում՝ наказателно право) բառերից։
Նիկոլայ Տագանցևը այդ մասին գրել է․ «Հանցագործությունը որպես իրավական հարաբերություն իր մեջ է պարունակում երկու առանձին բան՝ հանցագործի վերաբերմունքն օրենքով պաշտպանված իրավական հետաքրքրություններին և հանցագործությունն ու կառավարության վերաբերմունքը հանցագործին, որն առաջանում է իր կատարած հանցագործությամբ։ Դրա համար էլ քրեական օրենքը կարող է երկու ձև կառուցվել։ Առաջին դեպքում առաջին պլան է դրվում հանցագործությունը, որի հանդեպ պատիժը հանդիսանում է քիչ թե շատ անխուսափելի հետևանք։ Երկրորդ դեպքում առաջ է քաշվում կառավարության պատժիչ գործունեությունը, և հանցագործությունը դիտարկվում է միայն որպես այդ գործունեության հիմք։ Այստեղից էլ գիտության երկակի անվանումը...»[1]։
Հին աշխարհում քրեական իրավունքի հիմնական աղբյուրներն էին Համմուրապիի օրենսգիրքը, 12 աղյուսակների օրենքը ու Մանուի օրենքները։ Հին աշխարհի քրեական իրավունքի բնութագրվում է մի շարք հատկանիշներով․
Իրավունքի հիմնական աղբյուրը բարբարոսական պրավդաներն էին։ Տարբերակիչ գծերն էին․
Բնութագրական հատկանիշները․
Բնութագրական գծեր․
Իրավունքի ճյուղի կարգավորման առարկա ասելով հասկանում ենք այն հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որոնք կարգավորվում են իրավունքի տվյալ ճյուղի նորմերով։ Տարածված տեսակետի համաձայն՝ քրեական իրավունքի կարգավորման առարկա են համարվում հետևյալ ձևի հասարակական հարաբերությունները․
Կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝ քրեական իրավունքը չունի կարգավորման սեփական առարկա, քանի որ նրա կարգավորման առարկան իրավունքի այլ ճյուղերի հասարակական հարաբերություններ են, իսկ քրեական իրավունքը պարզապես քրեական պատասխանատվություն ու պատիժ է սահմանում դրանց խախտման համար, սահմանում դրանց պահպանության մեխանիզմը։ Այս տեսակետի կողմնակիցներից են Կ․ Բինդինգը, Օլեգ Լեյստը, Պիանտկովսկին, Սմիրնովը[2]։ Այս տեսակետի հակառակորդդները՝ Տագանցև, Դուրմանով, մատնանշում են քրեաիրավական այնպիսի հարաբերությունուններ, որոնք իրավունքի այլ ճյուղում չեն հանդիպում․ դրանց թվին են դասվում, օրինակ, անձի դեմ ուղղված մի շարք հանցագործություններ[3]։ Պահպանիչ իրավահարաբերությունների ծագման ու դրանց սուբյեկտների հարցը քրեական իրավունքի տեսության մեջ վիճելի է։ Դրա վերաբերյալ կան մի քանի տեսակետներ[4]։
Որոշ գիտնականներ, այդ թվում նաև մասամբ Անատոլի Նաումովը, առաջարկում են կարգավորիչ ու պահպանիչ հարաբերություններին միացնել նաև խափանիչ իրավահարաբերությունները, որոնք ծագում են քրեական օրենքի հիման վրա ու մարդկանց համար պարտականություն ստեղծում՝ ձեռնպահ մնալ հանցանք կատարելուց՝ պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքով։ Այս հայեցակարգը քննադատվում է՝ ելնելով նրանից, որ չի համապատասխանում վերացական իրավահարաբերության դասական սխեմային, որի դեպքում օրենքն կոնկրետ անձին պաշտպանում է անորոշ թվով անձանց ոտնձգություններից, չունի նաև կարգավորման ինքնուրույն մեթոդ[5]։
Ինչպես իրավունքի ցանկացած ճյուղ, այնպես էլ քրեական իրավունքը իրավունքի համակարգում առանձնանում է իր կարգավորման մեթոդով։
Գենադի Վասիլյեվիչ Նազարենկոն առանձնացնում է նաև հասարակական պաշտպանության մեթոդը, որը կիրառվում է անչափահասների, հոգեկան հիվանդների նկատմամբ և բացառում է վերջիններիս քրեական պատասխանատվությունը[6]։ Չնայած այսպիսի անձանց նկատմամբ կիրառվում են հարկադրանքի այնպիսի միջոցնե, ինչպիսիք են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, սովորաբար սրանք դասվում են քրեաիրավական արգելող նորմերի թվին։ Վերջին ժամանակներում քրեական իրավունքում խոսվում է նաև պատժիչ նորմերի, պատժիչ արդարադատության մասին, որի նպատակը հանցագործին պատժելն է ու հասարակական կոնֆլիկտը հարթելը՝ խախտված հասարակական հարաբերությունները վերականգնելով[7]։
Քրեական իրավունքի հիմնական խնդիրը հասարակությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելն է։ Այս հարցի տարբեր ձևակերպումները իրարից տարբերվում են մանրուքներով։ Նյու Յորքի նահանգի քրեական օրենսգիրքը սահմանում է նաև հետևյալ խնդիրները․ «բացառել այն պահվածքը, որը վնաս է պատճառում անհատական կամ հասարակական շահերին», «ապահովել հասարակական անվտանգությունը, հանցանք կատարած անձանց վերականգնումը»։ Սակայն հիմնական բովանդակությունը բոլոր դեպքերում նույնն է։ Իր խնդիրները լուծելիս քրեական իրավունքը կատարում է հետևյալ գործառույթները․
Այս գործառույթներից որևէ մեկին առավելություն տալու հարցը շատ վիճելի է։ Կարելի է եզրակացություն անել, որ դրանք բոլորն էլ կարևոր են համարվում[10]։
Երկրների մեծամասնության քրեական իրավունքում առանձնացվում են ընդհանուր և հատուկ մասերը։ Ընդհանուր մասը ներառում է այն նորմերը, որոնք վերաբերում են քրեական իրավունքի կարգավորման ամբողջ առարկային, օրինակ՝ հանցագործությանն ու պատժին վերաբերող ընդհանուր դրույթները, դրանք ընդհանուր են բոլոր հանցագործությունների համար։ Ընդհանուր մասում են ամրագրվում նաև քրեական պատասխանատվության ու պատժի ձևերը և այլն։ Հատուկ մասի նորմերն արդեն վերաբերում են կոնկրետ հանցակազմերին։ Որոշ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան ու Թուրքիան, որտեղ չկան վարչական օրենսգրքեր, քրեական օրենսգրքում կա հատուկ մաս, որի նորմերը կարգավորում են վարչական իրավախախտումների կոնկրետ տեսակներին։ Կան երկրներ էլ, օրինակ՝ ԱՄՆ֊ն ու Կանադան, որտեղ այդպիսի օրենսգիրք կա, իսկ հատուկ մասի նորմերը կարգավորում են այն իրավախախտումների հետ կապված հարաբերությունները, որոնք ունեն քրեաիրավական բնույթի հանցագործություններից ցածր և վարչական իրավախախտումներից բարձր հանրային վտանգավորություն։ Ընդհանուր և հատուկ մասի նորմերը, որպես կանոն, միաժամանակ են կիրառվում։ Հատուկ մասի կոնկրետ հանցագործություններն ունեն նաև ընդհանուր մասում բոլոր հանցակազմերի համար նկարագրված ընդհանուր հատկանիշները։
Քրեական իրավունքը նյութական իրավունքի ճյուղ է ու բովանդակում է այնպիսի նորմեր, որոնք կարգավորում են հասարակական հարաբերություններ։ Քրեական իրավունքը ցուցումներ չի պարունակում պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ։ Դատավարական, ընթացակարգային այդ հարաբերությունները կարգավորվում են քրեական դատավարության իրավունքով։ Ջ․ Ֆլետչերը և Ա․ Նաումովը քրեաիրավական և քրեադատավարական իրավունքի հարաբերության մասին գրում է․ «Քրեական իրավունքը ամրագրում է վերացական մարդու վերացական հանցագործության վերաբերյալ նորմեր։ Կոնկրետ գործով կոնկրետ անձի մեղքն ապացուցվում է քրեադատավարական նորմերով[11]»։ Հարկ է նշել, որ երբեմն նյութական ու դատավարական իրավունքի նորմերի միջև երբեմն հստակ սահմանագիծ չկա։ Այսպես, անգլիական իրավունքում քրեկան իրավունքը նյութական ու դատավարական նորմերի համակցություն է[12]։
Քրեական իրավունքի պաշտպանիչ գործառույթը պահանջում է հասարակական բնականոն հարաբերություններ քաղաքացիական իրավունքով, աշխատանքային իրավունքով, էկոլոգիական իրավունքով և այլ ճյուղերով կարգավորվող հասարակական հարաբերությունների համակարգում։ Բացի դրանից, քրեական իրավունքը երբեմն նախատեսում է հանցակազմեր, որոնք պատասխանատվություն են սահմանում իրավունքի այլ ճյուղերի նորմերի խախտման համար։ Այն երկրներում, որտեղ վարչական իրավախախտումները հանցագործություններից տարբերվում են, քրեաիրավական նորմերը կիրառելիս պարտադիր է հետևել նաև վարչաիրավական նորմերին։ Երբեմն քրեական իրավունքն ու վարչական իրավախախտումը նույն իրավախախտման վերաբերյալ դրույթներ են պարունակում, որոնք իրարից տարբերվում են միայն հասարակական վտանգավորությամբ։ Վարչական իրավունքը ոչ բոլոր երկրներում է առանձնացվում; Շատ երկրներում քրեական իրավունքով են կարգավորվում քաղաքացիական իրավախախտումներից բացի բոլոր իրավախախտումները, օրինակ՝ Ֆրանսիայում[13]։
Քրեական իրավունքի նորմերի և քաղաքացիական, վարչական իրավունքի նորմերի միջև հակասությունների լուծման երկու հնարավոր տարբերակ կա։ Նախապատվությունը կարող է տրվել կա՛մ քրեական իրավունքին, կա՛մ իրավունքի այլ ճյուղին։ Երկրորդ տարբերակը քրեաիրավական ճնշումը կրճատելու միջոց է, որը առաջարկում է քրեական պատասխանատվություն կիրառել միայն այն դեպքերում, երբ առանց դրա հնարավոր չէ[14]։
Պետք է հիշատակել նաև «քրեական դաշտի» տեսությունը, որը կիրառվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից և ընդգրկում է քրեաիրավական, քրեադատավարական ու որոշ չափով նաև վարչաիրավական հարաբերությունները, կարելի է ասել՝ նրանում ընդգրկվում են մարդու իրավունքների ու ազատությունների բոլոր սահմանափակումները[15]։ Այս դաշտի առանձնացման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներ մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտականությունը չեն կատարում՝ ասելով, որ պատասխանատվությունը կրում է ոչ թե քրեաիրավական, այլ վարչական բնույթ[16]։
Քրեական իրավունքի որոշ նորմեր սերտ կապված են միջազգային իրավունքի հետ։ Ազգային քրեական օրենսդրության տարածքային հարցերի լուծման, դիվանագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության, հանցանք կատարած անձանց հանձնելու՝ էքստրադիցիայի հետ կապված հարցերը, մարդկության, խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված հարցերը կարգավորելիս պարտադիր է հետևել միջազգային իրավունքի նորմերին։
Վերջապես, քրեական իրավունքը կապված է նաև մի շարք ոչ ճյուղային իրավաբանական գիտությունների հետ․
Քրեական իրավունքի սկզբունքները այն հիմնարար, ելակետային գաղափարներն ու դրույթներն են, որոնք ընկած են քրեաիրավական նորմերի հիմքում և բնորոշ են ինչպես քրեական իրավունքի ամբողջ համակարգին, այնպես էլ դրա առանձին ինստիտուտներին։ Քրեական իրավունքի հիմնական սկզբունքները, որպես կանոն, ամրագրվում են քրեական օրենսդրությամբ։ Սկզբունքների շրջանակը կարող է տարբերվել՝ կախված երկրից, բայց դրանցից մի քանիսը գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Օրինականությունը որպես համընդհանուր սկզբունք ընկալվում է որպես պարտականություն՝ հետևելու օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին; Քրեական իրավունքում այս սկզբունքը նշանակում է, որ ինչպես ամբողջության մեջ, այնպես էլ առանձին դեպքերում կոնկրետ անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելիս հանցավորության դեմ պայքարը պետք է պարփակվի խիստ իրավական նորմերով, որոնց խախտումն անթույլատրելի է[17]։ Այս սկզբունքը քրեական իրավունքում առաջին անգամ ձևակերպվել է Փոլ Յոհան Անզելմ Ֆեյերբախի կողմից 1813 թվականի Բարբարոսական օրենսգրքում, որը պարզապես ենթադրում էր, որ անձին պատասխանատվության կարող են ենթարկել միայն այնպիսի արարքների համար,որոնք քրեական օրենքով հանցագործություն են համարվում[18] (Nullum crimen, nulla poena sine praevia lege poenali, հաճախ մեջբերվում է որպես nullum crimen sine lege и nulla poena sine lege)։ Ընդունվել է ռոմանագերմանական իրավական համակարգի երկների մեծամասնությունում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։
Այս սկզբունքը միջազգային իրավական մակարդակում իր ամրագրումն է գտել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում․ «ոչ ոք չի կարող դատապարտվել որևէ գործողության կամ անգործության համար, եթե միջազգային կամ ներպետական իրավունքով արարքի կատարման պահին վերջինս հանցանք չի համարվել։ Չի կարող կիրառվել ավելի խիստ պատիժ, քան հանցագործության կատարման պահին նախատեսվածը»։ Որպես կանոն, ժամանակակից պետություններում օրինականության սկզբունքը ներառում է հետևյալ տարրերը[19]․
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց խտրականության ունեն օրենքով հավասար պաշտպանության իրավունք։ Այս սկզբունքը ևս ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում[20] և ընդհանուր է համարվում ողջ աշխարհի համար։ Որոշ անձինք կարող են ձեռք բերել դիվանագիտական անձեռնմխելիություն պետության կողմից։ Այդպիսի անձանց վրա տարածվում է այդ պետության ներգործությունը, ում քաղաքացին են իրենք՝ անկախ գտնվելու վայրից։
Այն մասին, որ քրեական իրավունքը պետք է հիմնվի մարդասիրական սկզբունքների վրա, առաջին անգամ խոսել են նոր ժամանակների մտածողներ Չեզարե Բեկկարիան ու Շառլ Լուի Մոնտեսքյոն և ուրիշներ[21]։ Այս սկզբունքն իր արտահայտությունն է գտել միջազգային իրավական ակտերում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5֊րդ հոդվածն[20] ամրագրում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող պատժի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.