Իգիդոր Այզեկ Ռաբի (անգլ.՝ Isidor Isaac Rabi, հուլիսի 29, 1898(1898-07-29)[1][2][3][…], Ռիմանուվ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - հունվարի 11, 1988(1988-01-11)[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ֆիզիկոս։
Արագ փաստեր Իսիդոր Այզեկ Ռաբիանգլ.՝ Isidor Isaac Rabi, Ծնվել է ...
Իսիդոր Այզեկ Ռաբի անգլ.՝ Isidor Isaac Rabi |
---|
|
Ծնվել է | հուլիսի 29, 1898(1898-07-29)[1][2][3][…] Ռիմանուվ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
---|
Մահացել է | հունվարի 11, 1988(1988-01-11)[4][1][2][…] (89 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
---|
Գերեզման | Riverside Cemetery[6] |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրո-Հունգարիա |
---|
Դավանանք | հուդայականություն |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
---|
Գործունեության ոլորտ | ատոմային ֆիզիկա |
---|
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
---|
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան, Կոռնելի համալսարան և John Jay Educational Campus? |
---|
Տիրապետում է լեզուներին | լեհերեն և անգլերեն |
---|
Գիտական ղեկավար | Ալբերտ Փոթեր Ուիլս[7] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Նորման Ֆոսթեր Ռամզեյ[8], Յուլիան Շվինգեր[9], Մարտին Լյուիս Մարգարիտ[10], Հարոլդ Բրաուն, Gabriel Weinreich?, Donald Ross Hamilton?[11], Լլոյդ Մոց[11], Զեև Լև[11], Ուիլյամ Նիրենբերգ և Peter Buck?[12] |
---|
Ինչով է հայտնի | Միջուկային մագնիսական ռեզոնանս Ռաբիի ցիկլ Ռաբիի խնդիր |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Հելեն Նեվմարկ |
---|
Ստորագրություն
|
Isidor Isaac Rabi Վիքիպահեստում |
Փակել
Սովորել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։ 1924-1927 թվականներին դասավանդել է Նյու Յորքի քոլեջում։ 1927-1929 թվականներին մասնագիտացել է Մյունխենի, Կոպենհագենի, Համբուրգի, Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ 1929 թվականից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1937 թվականից՝ պրոֆեսոր)։ 1940-1945 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճառագայթային լաբորատորիայի տնօրենի տեղակալ և զբաղվել ռազմապաշտպանական բնույթի հետազոտություններով։ Աշխատանքների մի մասը վերաբերում է ատոմային սպեկտրոսկոպիային և ատոմի էներգետիկ մակարդակների գերնուրբ կառուցվածքի հետազոտման համար մոլեկուլային փնջերի մեթոդի օգտագործմանը։ 1933-1939 թվականներինին մշակել է ռադիոհաճախային ռեզոնանսի օգնությամբ ատոմային միջուկների մագնիսական մոմենտների չափման մեթոդ և կատարել պրոտոնի ու դեյտրոնի մագնիսական մոմենտների ճշգրիտ չափումներ։ 1944 թվականին արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։