Կոպենհագենի համալսարան
համալսարան Կոպենհագենում, Դանիա From Wikipedia, the free encyclopedia
համալսարան Կոպենհագենում, Դանիա From Wikipedia, the free encyclopedia
Կոպենհագենի համալսարան, Դանիայի ամենահին և ամենամեծ կրթական և հետազոտական հաստատություններից մեկը։ Հիմնադրվել է Քրիստիան առաջինի կողմից՝ 1479 թվականին։ Սկզբում համալսարանում գործում էր միայն աստվածաբանական ֆակուլտետը, իսկ 1736 թվականին ստեղծվեց նաև իրավաբանական ֆակուլտետ,(որը 1848 թվականին ընդլայնվեց և ստացավ իրավունք և քաղաքագիտություն անվանումը)։ Համալսարանում 1788 թվականին ստեղծվեցին նաև Փիլիսոփայություն և Բժշկություն ֆակուլտետները, իսկ 1850 թվականին՝ Բնագիտություն և Մաթեմատիկա[4]։
Կոպենհագենի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան |
Հիմնադրված է | հունիսի 1, 1479 |
Անդամակցություն | ORCID[1][2], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, 4EU+ Alliance?, Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա և Universities Denmark? |
Երկիր | Դանիա[3] |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Կայք | ku.dk(դան.) |
University of Copenhagen Վիքիպահեստում |
Ըստ «TIME» ամսագիր Կոպենհագենի համալսարանը աշխարհում զբաղեցնում է 66-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 20-րդը։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համալսարանի Հումանիտար կրթություն ֆակուլտետը աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ սոցիալական գիտությունների ֆակուլտետը համարվում է 50 լավագույններից մեկը։ Համալսարանն ունի շուրջ 100 տարբեր ինստիտուտներ, ֆակուլտետներ, լաբորատորիաներ, վերապատրաստման կենտրոններ և թանգարաններ։
Կոպենհագենի համալսարանը պաշտոնապես բացվել է 1479 թվականի հունիսի 1-ին, այն բանից հետո, երբ Սիքստոս IVը Քրիստիան առաջինի կողմից ստացավ հավանություն։ Համալսարանն ունեցել է չորս ֆակուլտետ՝ աստվածաբանության, իրավաբանական, բժշկագիտության և փիլիսոփայության։ 1771 թվականին համալսարանը կորցրեց իր իրավասությունը։ Իսկ 20-րդ դարի վերջում կորցնում է իր «պրոֆեսորական ուժը»։ 1479 թվականից մինչև 2004 թվականը համալսարանը ղեկավարվել է ռեկտորի և խորհրդի կողմից։ 1788 թվականին համալսարանն ուներ դասախոսական կազմ՝ 20 մշտական դասախոսներ և 1000 ուսանող, իսկ 21-րդ դարի սկզբին՝ 35000 ուանող և 7000 դասախոս։
Համալսարանի վեց ֆակուլտետները ուսանողներին առաջարկում են 200 ծրագիր, այդ թվում՝ հումանիտար և բնագիտական առարկաներ, իրավագիտություն, առողջապահություն և աստվածաբանություն։ Կոպենհագենի համալսարանն առաջարկում է դասընթացներ տարբեր ոլորտներից։ Կրթությունն ընթանում է 3 մակարդակով՝ երեք տարի ուսանելու ընթացքում, հիմնական բուհական դասընթացից հետո ուսանողը ստանում է բակալավրի աստիճան, իսկ ևս 2 լրացուցիչ տարի հետո՝ մագիստրոսի աստիճան։ Այս ձևաչափից տարբեր է միայն աստվածաբանության, բժշկության, ատամնաբուժության բնագավառում գիտական աստիճան ստանալու գործընթացը։ Կոպենհագենի համալսարանում մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը համալսարանում ևս երեք տարի՝ դոկտորի աստիճան ստանալու համար։ Օտարերկրյա ուսանողների համար համալսարանը նաև առաջարկում է մի շարք դասընթացներ, որտեղ դասավանդումը անցկացվում է անգլերեն լեզվով։
Բաժիններ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.