From Wikipedia, the free encyclopedia
Իսահակ Բրոդսկի՝ (դեկտեմբերի 25 1883 (հունվարի 6 1884)[1], Sofiivka, Բերդյանսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - օգոստոսի 14, 1939[3][4][5][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][6][7][…]), ռուս արվեստագետ, նկարիչ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ հանդիսացել է «Կերպարվեստի զարգացման եվրոպական միության » անդամ և որոշ հաջողություններ է ունեցել որպես նկարիչ։ Դրանից բացի նկարել է նաև Կերենսկու դիմանկարը։
Իսահակ Բրոդսկի ռուս.՝ Исаак Бродский | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25 1883 (հունվարի 6 1884)[1] |
Ծննդավայր | Sofiivka, Բերդյանսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Վախճանվել է | օգոստոսի 14, 1939[3][4][5][…] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][6][7][…] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց և Օդեսայի գեղարվեստական ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, վիզուալ արտիստ, լուսանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Լուիջի Իորինի |
Աշակերտներ | Վիկտոր Օրեշնիկով, Q119999090?, Q97182628? և Վլադիմիր Սերով |
Պարգևներ | |
Isaak Brodsky Վիքիպահեստում |
1922 թվականին նա հանդիսանում էր հեղափոխական Ռուսաստանի արվեստագետների միության համահիմնադիրներից մեկը և սոցիալիստական ռեալիզմի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա ամենահայտնի նկարներից մեկն է «Լենինը Սմոլնիում (1930 թ.)», որը Լենինի գրեթե նատուրալիստական ներկայացումն է։ Այդ նկարում Բրոդսկին չէր ձգտում մինչ այդ ընդունված իդեալականացման և հերոսացման, այլ պատկերում էր հեղափոխության առաջնորդին սովորական մարդկային տեսանկյունից։ Նրա մյուս հայտնի նկարը թվագրվում է 1933 թվական և կրում է «Լենինի ճառը Մոսկվայի աշխատավորներին՝ 1920 թվականի մայիսի 5-ին» վերնագիրը։ Այս նկարը հիմնված է Գրիգորի Պետրովիչ Գոլդշթայնի արած լուսանկարի հիման վրա։
Բրոդսկին առաջին արվեստագետն էր, ով պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.