From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկի (ռուս.՝ Алекса́ндр Фёдорович Ке́ренский, ապրիլի 22 (մայիսի 4), 1881[1], Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 11, 1970[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ռուս քաղաքական գործիչ և ռուսական Ժամանակավոր կառավարության երկրորդ վարչապետը մինչև Լենինի ընտրությանը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։
Ալեքսանդր Կերենսկի | |
Կուսակցություն՝ | Սոցիալ-հեղափոխական կուսակցություն և Տրուդովիկներ |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և հեղափոխական |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | ապրիլի 22 (մայիսի 4), 1881[1] |
Ծննդավայր | Ուլյանովսկ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի օր | հունիսի 11, 1970[2][3][4][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Թաղված | Putney Vale Cemetery[5] |
Քաղաքացիություն | Ռուսական հանրապետություն և Ռուսական կայսրություն |
Հայր | Ֆեոդոր Կերենսկի |
Ամուսին | Lydia Tritton? և Olga Kerensky? |
Զավակներ | Օլեգ Կերենսկի |
Ինքնագիր | |
Ծնվել է Սիմբիրսկ քաղաքում, ազնվականի ընտանիքում։ Հայրը՝ Ֆեոդոր Կերենսկին, ուսուցիչ էր, և մայրը՝ Նադեժդա Ադլերը՝ ազնվականի դուստր[6]։ Ութ տարեկանում, Կերենսկու ընտանիքը տեղափոխվել է Տաշքենդ ուր նա երկրորդական դպրոցից ավարտել է 1899 թվականին։ Նույն տարին, նա հաճախել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը ուր սովորել է պատմություն և լեզվաբանություն։ Հաջորդ տարի, իրավաբանություն է սկսել սովորել և կոչում է ստացել 1904 թվականին։ Նույն տարին, նա ամուսնացել է ոմն ռուս գեներալի դստեր հետ[7]։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի սովետի նախագահի տեղակալ և դումայի ժամանակավոր կոմիտեի անդամ։ Նույն տարվա ընթացքում, Կերենսկին նաև ընդգրկվել է Ժամանակավոր կառավարության կազմում՝ արդարադատության (մարտ-մայիս) և ռազմական ու ծովային մինիստր (մայիս-սեպտեմբեր), հուլիսի 21-ից՝ նաև մինիստր-նախագահ (պրեմիեր) և գերագույն գլխավոր հրամանատար սեպտեմբերի 12-ից։
1917 թվականի հոկտեմբերի 25-ին` Պետրոգրադի հոկտեմբերյան զինված ապստամբության օրը, փախել է ռազմաճակատ, գլխավորել Կերենսկի-Կրասնովի խռովությունը, որի ջախջախումից հետո վտարանդվել է Ֆրանսիա (1918), ապա՝ ԱՄՆ (1940)։ Մասնակցել է սպիտակ վտարանդիության հակախորհրդային գործունեությանը, խմբագրել է «Դնի» («Дни») թերթը (1922-32)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.