From Wikipedia, the free encyclopedia
Կոմս Իշտվան Սեչենյի (հունգ.՝ Gróf Széchenyi István, սեպտեմբերի 21, 1791[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2] - ապրիլի 8, 1860[1][3], Դյոբլինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[2]), հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ։ Եղել է Բատթյանյիի կառավարության հասարակական երթևեկության նախարար։ Իր ժամանակակիցների կողմից արդեն արժանացել է «մեծագույն հունգարացի» կոչմանը, որը նրան տվել է Լայոշ Կոշութը։ Սեչենյին եղել է արդիական Հունգարիայի ստեղծողներից մեկը։ Նա Հունգարիայի քաղաքական պատմության ամենանշանավոր դեմքերից էր, բարեփոխելով Հունգարիայի տնտեսությունը, երթևեկությունը, ինչպես նաև քաղաքական, գիտական և մարզական կյանքը։ Նա նախաձեռնեց Բուդապեշտի առաջին կամրջի կառուցումը, որը 1915 թվականից կրում է նրա անունը (Սեչենյիի շղթայակապ կամուրջ)։
Իշտվան Սեչենյի հունգ.՝ Széchenyi István | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1791[1] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2] |
Մահացել է | ապրիլի 8, 1860[1][3] (68 տարեկան) |
Մահվան վայր | Դյոբլինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[2] |
Գերեզման | Nagycenk |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն, Ավստրիայի էրցհերցոգություն և Հունգարիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Երկեր | Lovakrul? և Hitel? |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Ամուսին | Crescence Seilern? |
Ծնողներ | հայր՝ Ferenc Széchényi?, մայր՝ Julianna Festetics? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Public Works and Transport of Hungary?, Member of the House of Magnates? և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Ödön Széchenyi? և Béla Széchenyi? |
Ստորագրություն | |
István Széchenyi Վիքիպահեստում |
Կոմս Իշտվան Սեչենյին ծնվել է 1791 թ. սեպտեմբերի 21-ին Վիեննայում։ Նրա հայրը եղել է կոմս Ֆերենց Սեչենյին, Հունգարիայի Ազգային Թանգարանի հիմնադիրը։ Իր մանկությունն անցկացրել է Նադյցենկում և Վիեննայում։ 1808-1826 թթ. ծառայել է Ավստրիայի բանակում, մասնակցել է Նապոլեոնյան պատերազմում, մեծ դեր է խաղացել մանավանդ Լայպցիգի և Տոլենտինոյի ճակատամարտում։ Արձակուրդներն անցկացնում էր ճանապարհորդություններով Ֆրանսիայում, Անգլիայում՝ ուսումնասիրելով տեղական մշակույթը և արդիական տեխնիկայի նվաճումները։ Եղել է նաև Իտալիայում, Հունաստանում և Օսմանյան կայսրությունում։ Վերադառնալով Հունգարիա, նկատել է հայրենիքի մշակութային, տնտեսական և տեխնիկական հետամնացությունը և նախաձեռնել է մի շարք հիմնական բարեփոխում մարզական, գիտական, երթևեկային և տնտեսական ասպարեզի վրա։ 1836 թ. ամուսնացել է։ Հունգարիայի 1848-1849 թթ. հակաավստրիական հեղափոխության ժամանակ դարձավ հասարակական երթևեկության և հանրային աշխատանքի նախարար 1848 թ. մարտի 23-ին։ Առողջական վիճակը ստիպեց արձակուրդ վերցնել սեպտեմբերի 5-ին, սակայն այլևս չի վերադարձել։ Կյանքի մնացած մասն անցկացրել է Դյոբլինի հոգեբուժարանում, որտեղ դանդաղ լավանում էր իր առողջական վիճակը։ Բարձր պաշտոն ունեցող հյուրեր էր ընդունում, որի պատճառով Ավստրիայի ոստիկանությունը խուզարկություն անցկացրեց նրա սենյակում։ 1860 թ. ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ինքնասպանություն գործեց։
Սեչենյին 1822 թ. հունվարի 31-ին գրավոր դիմում ներկայացրեց Ֆրանցիսկ Ա թագավորին Հունգարիայում ձիարշավներ կազմակերպելու մասին։ Նույն նպատակով մի քանի ամիս անցկացրեց Գերմանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, որպեսզի ձիաբուծությունն ուսումնասիրի։ 1827 թվականին հիմնադրել է Արշավային Ընկերակցությունը, որը 1830 թվականին վերանվանվեց որպես Անասնաբուծական Ընկերակցություն, 1835 թվականին որպես Հունգարիայի Տնտեսական Ընկերակցություն։ 1842 թվականին դրանից առանձնացավ Ձիարշավային Ընկերակցությունը։ Վերջինիս գլխավոր հովանավորը դարձավ նադոր Հովսեփը։
Հունգարիայի 1791 թվականի Ազգային Ժողովն արդեն զբաղվում էր Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման հարցով։ 1825 թվականի, այնպես կոչված «բարեփոխական Ազգային Ժողովի» ժամանակ Սեչենյին իր բոլոր հողերի մի տարվա եկամուտը տրամադրեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման գործին։ Առաջարկին հետևեցին մյուսների առաջարկները, այդ թվում նաև նադոր Հովսեփինը։ Թագավորական համաձայնություն ձեռք բերելուց հետո Ազգային Ժողովը 1827 թվականին օրենք ընդունեց Հունգարիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնադրման մասին։
1825 թվականին Սեչենյին այցելեց հերցոգ Մետտերնիխին, որպեսզի վերջինին համոզեր իր քաղաքական բարեփոխական նախագծերի մասին։ Մետտերնիխը զգուշացրեց նրան, որ «շատ հեռու է գնում»։ Այնուամենայնիվ Սեչենյին 1825 թվականի Ազգային Ժողովին բազմաթիվ անգամ ելույթ ունեցավ հունգարերեն լեզվի, ազատությունների և կրոնական հանդուրժողության մասին։ Ազգային Ժողովի ընթացքում առաջարկեց Ազգային Կասինոյի հիմնադրումը՝ քաղաքական, տնտեսական և հասարակական հարցեր քննարկելու նպատակով, բայց նաև իր գաղափարները տարածելու հեռանկարով։ 1827 թվականին հիմնադրվել է Ազգային Կասինոն։ 1830 թվականին նաև Մետտերնիխին համոզել է, որ անդամագրվեր։
1830 թվականին Սեչենյին իր նավով ճանապարհորդեց Պեշտից մինչև Կոստանդնուպոլիս, որպեսզի իր իսկ փորձից տեղեկանա Դանուբ գետը նավարկելի դարձնելու հետ կապված անելիքների մասին։ 1833 թվականին նադոր Հովսեփից ստացել է հանձնարարություն, որ Դանուբ գետն ամբողջ երկարությամբ նավարկելի դարձնի։ Տասը տարով ղեկավարում էր Դանուբի հունի կարգավորման աշխատանքները։ 1845 թվականին նախաձեռնել և սկսել է Տիսա գետի հունի կարգավորումը։ Սեչենյին է ստեղծել շոգենավարկությունը նաև Բալատոն լճի վրա, որտեղ առաջին շոգենավը մեկնարկվել է 1846 թվականին։
Տնտեսական, ֆինանսական և քաղաքական բարեփոխումների վերաբերող իր տեսակետները լուսաբանել է Վարկ (1830 թ.), Լույս (1831 թ.) գործերում, որոնց հրապարակությունն այդ տարիների մեծագույն իրադարձությունն էր համարվում. բանավեճեր սկսվեցին Հունգարիայի ամբողջ հասարակությունում՝ նկարագրված բարեփոխումների շուրջ։ 1833 թվականին հրապարակեց Փուլ վերնագրով աշխատությունը, որում 12 կետում ամփոփեց իր ֆինանսական, տնտեսական և քաղաքական գաղափարները (հավասարություն օրենքի առջև, ոչ ազնվականների պաշտպանություն, մենաշնորհների վերացում և այլն)։ 1834 թվականին սկսել է գրել մի աշխատություն հունգարերենի պաշտոնական լեզու դարձնելու մասին (Հունգարիայի պաշտոնական լեզուն եղել է լատիներենը մինչև 1844 թ.)։
Սեչենյին 1828 թվականից զբաղվում էր Դանուբի վրա կամուրջ կառուցելու նախագծով։ Անգլիա է մեկնել, որպեսզի արդիական կամուրջներն ուսումնասիրի, այդտեղ համոզվեց, որ կախովի կամուրջ է կառուցելու։ 1832 թվականին հիմնադրել է Կամրջային Միությունը, որի բաժինները զբաղվում էին քաղաքական, տեխնիկական և ֆինանսական պայմանները ստեղծելու գործերով։ 1836 թվականին օրենք է ընդունվել կամուրջը կառուցելու մասին։ 1837 թվականին նախաձեռնել է Շղթայակապ Կամրջի Բաժնետիրական Ընկերության հիմնադրումը։ Շինարարությունը սկսվել է 1840 թվականին, Սեչենյին վերահսկում էր աշխատանքները մինչև իր հիվանդանալը և քաղաքական կյանքից հեռացումը (1848 թ. սեպտեմբերի 4)։ 1849 թ. նոյեմբերի 20-ին գործարկվել է Շղթայակապ կամուրջը, որը 1915 թվականին վերանվանվել է Սեչենյիի անունով։
(«Լույս։ Լուսավորական հատվածներ ինչ-որ սխալ և նախապաշարմունք ուղղելու համար»), Պեշտ 1931։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.