Իներցիա
From Wikipedia, the free encyclopedia
Իներցիա, իներտություն (լատին․՝ inertia — անգործություն), նյութական մարմնի հատկություն, ըստ որի, արտաքին ուժերի փոխադարձ հավասարակշռության դեպքում, հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը։ Այս հատկությունը շարժման քանակի պահպանման ընդհանուր օրենքի հետևանքն է։ Երբ մարմնի վրա ազդում է չհավասարակշռված ուժային համակարգ, մարմնի արագությունը փոփոխվում է այնքան դանդաղ, որքան մեծ է իներտությունը։ Համընթաց շարժման դեպքում իներցիայի քանակական չափը մարմնի զանգվածն է, իսկ անշարժ առանցքի շուրջը պտտման դեպքում՝ իներցիայի մոմենտը։՞