From Wikipedia, the free encyclopedia
Համընթաց շարժում, շարժման տեսակ, որի ժամանակ բացարձակ պինդ մարմնի ցանկացած երկու կետերը միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ[1]։
Տարածված պնդմանը հակառակ (համընթաց շարժումը պտտական շարժումն հակառակ շարժումն է) համընթաց շարժումը անավարտ պտտական շարժումների շարք է[2]։ (Նկ. 1)
Մաթեմատիկայում դա համարժեք է զուգահեռ տեղափոխմանը, իսկ որպես ֆիզիկական երևույթ, դա իրենից ներկայացնում է եռաչափ տարածության մեջ պարուրաձև շարժման տարբերակ։ (Նկ. 2)
Նյութական կետի, կամ նյութական կետերի համակարգի, իներցիալ հաշվարկման համակարգի նկատմամբ շարժման քանակի փոփոխության ածանցյալը՝ ըստ ժամանակի, հավասար է համակարգի վրա կիրառված արտաքին ուժերի համազորին։
Եթե մարմինը շարժվում է համընթաց, ապա նրա շարժման նկարագրման համար բավական է նկարակգրել նրա կետերից որևէ մեկի շարժումը (օրինակ՝ զանգվածների կենտրոնի)։
Կետի շարժման ամենակարևոր նկարագրերից է համարվում նրա հետագիծը։ Այն կարելի է ներկայացնել շրջանագծների աղեղների համադրության տեսքով, իսկ ուղիղ գիծը համարել անվերջ մեծ շառավղով շրջանագծի աղեղ։
Համընթաց շարժման սկզբունքով է աշխատում գծագրական պանտոգրաֆ սարքավորումը, որի տանող և տարվող բազուկները մնում են իրար զուգահեռ, այսինքն շարժվում են համընթաց։
Կշեռքը, որի թասիկները նունպես շարժվում են համընթաց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.