From Wikipedia, the free encyclopedia
Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ (հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld, օրիորդական անունը՝ Ինգրիդ Գրունևելդ, հոլ.՝ Ingrid Groeneveld, հոկտեմբերի 21, 1921, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն - մարտի 30, 2015, Ուխստխեյստ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդուհի աստղագետ։
Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1921 Բեռլին, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | մարտի 30, 2015 (93 տարեկան) Ուխստխեյստ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործակից | Լեյդենի աստղադիտարան |
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն[1] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | դանիերեն[1] և անգլերեն[1] |
Ամուսին(ներ) | Կոռնելիս վան Հաուտեն |
Ingrid van Houten-Groeneveld Վիքիպահեստում |
Ավարտել է Հայդելբերգի համալսարանը (1944)։ Աշխատել է Լեյդենյան համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։
Համատեղ իր ամուսնու՝ Կոռնելիս վան Հաուտենի և Թոմ Գերելսի հետ նա հայտնաբերել և հետազոտել է հազարավոր աստերոիդներ (ավելին քան 4 հազար), ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։
Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, որոնք և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.