ռուս դերասան From Wikipedia, the free encyclopedia
Իլյա Պետրովիչ Լյուբիմով (ռուս.՝ Илья́ Петро́вич Люби́мов, փետրվարի 21, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասան։ Առավել հայտնի է «20 ծխախոտ», «Ոչ ադեկվատ մարդիկ» ֆիլմերում և «Մի ծնվիր գեղեցիկ» հեռուստասերիալում կատարած դերերով։
Իլյա Լյուբիմով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1993-այժմ |
Ամուսին(ներ) | Եկատերինա Վիլկովա |
ilya-lubimov.ru | |
Իլյա Լյուբիմովը ծնվել է 1977 թվականի փետրվարի 21-ին Մոսկվայում։ Հայրը՝ Պյոտր Յակովլևիչ Շլեզինգերը (ծնվել է 1944 թվականին), եղել է Սուխոյ կոնստրուկտորային բյուրոյի բաժնի պետ։ Եղբայրը՝ Օլեգ Պետրովիչ Լյուբիմովը (ծնվել է 1968 թվականի փետրվարի 13-ին), դերասան է, 1993 թվականից աշխատում է Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում։
Իլյա Լյուբիմովը դպրոցն ավարտել է էքստեռն կարգով։ Տասնմեկ տարեկան հասակում սկսել է աշխատել Պատանի մոսկվացու թատրոնում (Театра юного москвича, Ալեքսանդր Տյուկավկինի ղեկավարությամբ), որտեղ նրան տարել էր մայրը։
1993 թվականին Իլյա Լյուբիմովն ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսորական ֆակուլտետ՝ Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց։ Համալսարանում սովորելու տարիներին խաղացել է «Հարսանիք» (ռուս.՝ «Свадьба»), «Հովեկները» (ռուս.՝ «Дачники»), «Պարոն Դոմի գաղափարը» (ռուս.՝ «Идея господина Дома»), «Անսուրբ սրբերը» («Несвятые святые»), «Դպրոց հիմարների համար» (ռուս.՝ «Школа для дураков»), «Гарпагониада» ներկայացումներում։
Իլյա Լյուբիմովը խաղում է Մոսկվայի «Պ. Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում, նկարահանվում է սերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում։
Նկարահանվել է Վլադի Կաստայի «Сестра» (2004), «Сочиняй мечты»[1] (2011) տեսահոլովակներում։
2011 թվականի մայիսի 1-ին Իլյա Լյուբիմովն ամուսնացել է դերասանուհի Եկատերինա Վիլկովայի հետ (ծնվել է 1984 թվականի հուլիսի 11-ին)։ Նրանք ունեն մեկ դուստր՝ Պավլան (ծնվել է 2012 թվականի փետրվարի 11-ին) և մեկ որդի՝ Պյոտրը (ծնվել է 2014 թվականի ապրիլի 6-ին)։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Քաղաքացի պետ | Гражданин начальник | |
2001 | ֆ | Մի բացարձակ երջանիկ գյուղ | Одна абсолютно счастливая деревня | Ֆրանց |
2002 | ս | Մարդասպանի օրագիրը | Дневник убийцы | Իսայ Լազուրսկի |
2002 | ֆ | Խառնիչ | Смеситель | |
2003 | ֆ | Բումեր | Бумер | Կոլյա «Զատոն» |
2003 | ֆ | Ոդիսական 1989 | Одиссея 1989 | Ոդիսևս, 1989 թվական |
2004 | ս | Կարմիր կապելլա | Красная капелла | Անրի Ժինո |
2005 | ս | Կուկոցկու դեպքը | Казус Кукоцкого | Գարիկ Գաբրիելյան, դաշնակահար |
2005 | ս | Մի ծնվիր գեղեցիկ | Не родись красивой | Ալեքսանդր Վորոպաև |
2005 | ֆ | 45 սանտիմետր | 45 сантиметров | |
2005 | ֆ | Հատուկ նշանակության ընկերուհի | Подруга особого назначения | |
2006 | ֆ | Ամեն ինչ խառնվել է տանը | Всё смешалось в доме | գրոսմայստեր |
2007 | ֆ | 20 ծխախոտ | 20 сигарет | Անդրեյ[2] |
2008 | ֆ | Հինգ քայլ ամպերի վրայով | Пять шагов по облакам | |
2008 | ֆ | Ուրիշ դեմք | Другое лицо | |
2008 | ս | Պետրովկա, 38։ Սեմյոնովի թիմը | Петровка, 38. Команда Семёнова | Միխայիլ Նայման, ոստիկանության ավագ լեյտենանտ |
2009 | ֆ | Հանգամանքներ | Обстоятельства | Տիխոն |
2009 | ֆ | Սինդբադի վերադարձը | Возвращение Синдбада | Իզրայիլ Ավատ |
2011 | ֆ | Ոչ ադեկվատ մարդիկ | Неадекватные люди | Վիտալի Մուխամետզյանով |
2010 | ֆ | Չերչիլ | Черчилль | |
2010 | ֆ | Դպրոց գեր աղջիկների համար | Школа для толстушек | Կիրիլ Նավետով |
2011 | ֆ | 1961 թվականի ապրիլի 12։ 24 ժամ (վավերագրական) | 12 апреля 1961 года. 24 часа | Գրիգորի Նելյուբով |
2011-2012 | ս | Բժիշկ Զայցևայի օրագիրը | Дневник доктора Зайцевой | Մաքսիմ Մայորով |
2012 | ս | Արտաքին զննություն | Наружное наблюдение | Ալբերտ Մաքսիմովիչ Ան |
2012 | ֆ | 20 տարի առանց սիրո | 20 лет без любви | Սալիմ |
2012 | ս | Առանց վկաների | Без свидетелей | Սերգեյ-Գերման |
2014 | ս | Նավ | Корабль | Գերման Վորոժցով |
2014 | ֆ | Կրունկի տակ | Под каблуком | |
2015 | ֆ | Կիսվիր քո երջանկությամբ | Поделись счастьем своим | Օլեգ Պանին |
2015 | ֆ | Անտեսանելիները | Невидимки | |
2016 | ֆ | Մեր կողքին | Рядом с нами | |
2016 | ֆ | Սարսափելի և վտանգավոր | Страшный и опасный | Միշա Դորոխով |
2016 | ֆ | Համադասարանցիներ | Одноклассницы | Սվետայի ամուսինը |
2016 | ֆ | Մաքուր արվեստ | Чистое искусство | Միշա Կուլեշին, Անդրեյի ընկերը |
2016 | ֆ | Հյուրանոց «Էլեոն» | Отель «Элеон» | Վադիմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.