Իգման
From Wikipedia, the free encyclopedia
Իգման (բոս․՝ Igman), Դինարյան բարձրավանդակի լեռ Բոսնիա և Հերցեգովինայում։ Տեղակայված է Սարաևոյից դեպի հարավ-արևմուտք։ Լեռան բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1502 մետր։
Իգման | |
---|---|
բոս․՝ Igman | |
Իգման լեռ | |
Տեսակ | սարավանդ |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Վարչատարածքային միավոր | Hadžići? և Իլիջա |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1502 |
1984 թվականի Սարաևոյի Ձմեռային օլիմպիական խաղերի Իգմանում անցկացվել են լեռնադահուկային համարյա բոլոր մրցումները։ Իգմանում անցկացվել են դահուկացատկի և դահուկային երկամարտի մրցումները։ Նաև Իգմանում անցկացվել են բիաթլոնի և դահուկավազքի մրցումներ[1]։
Իգմանում մինչ օրս մնացել են շատ օբյեկտներ, որոնք հիշեցնում են 1984 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման մասին։ Այդ սպորտային օբյեկտներից շատերը տուժել են 1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ։
Իգմանը զբոսանքների և դահուկով սահելու հայտնի տեղ է։ Այսօր Իգամանը Սարաևոյում շատ հայտնի տեղ է համարվում զբոսաշրջիկների համար։