Դահուկավազք
From Wikipedia, the free encyclopedia
Դահուկավազք, ձմեռային մարզաձև, մրցում են հատուկ պատրաստված ձնապատ երթուղով, օգտագործում են դահուկներ և դահուկափայտեր։ Պաշտոնական մրցումները անցակցվում է հետևյալ տարածություններում՝ 800 մ-ից մինչև 50 կմ։ Դահուկավազքը ընդգրկված է Ձմեռային Օլիմպիական խաղերում 1924 թվականից։
Առաջին անգամ դահուկավազքի մրցումները կայացել են Նորվեգիայում 1767 թվականին։ Այնուհետև ընդունելով Նորվեգիայի օրինակը, որին հետևեցին շվեդները և ֆինները, ավելի ուշ դահուկավազքը մեծ տարածում ստացավ նաև Կենտրոնական Եվրոպայում։ XIX դարի վերջում և XX դարի սկզբին շատ երկրներում ստեղծվեցին ազգային դահուկային ակումբներ։ Իսկ 1924 թվականին ստեղծվել է Դահուկային մարզաձևի Միջազգային ֆեդերացիան (FIS):