From Wikipedia, the free encyclopedia
Ժեստերի լեզու (հայտնի նաև որպես նշանների լեզու), լեզու, որն օգտագործում է տեսողական-շարժողական մեխանիզմը միտք արտահայտելու համար։ Լեզուն արտահայտվում է շարժողական նշանահամակարգերով՝ զուգակցված ոչ շարժողական տարրերով։ Ժեստերի լեզուները լրիվ նման են բնական լեզուներին իրենց սեփական գրականությամբ և բառապաշարով[1]։ Սա նշանակում է, որ ժեստերի լեզուները համընդհանուր և փոխադարձաբար հասկանալի չեն[2], հետևաբար նշանների լեզուների մեջ կան որոշակի նմանություններ։
Ժեստերի լեզու | |
---|---|
Տեսակ | type of language? |
Ենթադաս | signed language? և manual communication? |
IETF | sgn |
ISO 639-2 | sgn |
ISO 639-5 | sgn |
Sign languages Վիքիպահեստում |
Լեզվաբանները ենթադրում են, որ և՛ գրավոր և՛ նշանային հաղորդակցումը բնական լեզվի մասեր են, ինչը նշանակում է, որ երկուսն էլ արտահայտում են երկարատև ծերացման ընթացք և ժամանակի ընթացքում զարգացած վերացականը՝ առանց մանրակրկիտ ծրագրման։ Ժեստերի լեզուն չպիտի մերժված լինի ոչ խոսքային հաղորդակցության մաս կազմող «մարմնի լեզվի» կողմից:
Այնտեղ, որտեղ կա խուլ մարդկանց համայնք, այդտեղ ժեստերի լեզուն զարգացած է և առկա է տեղական խուլերի մշակույթների առանցքում։ Թեև ժեստերը հիմնականում օգտագործվում են խուլերի և ծանր լսողություն ունեցողների կողմից, այն նաև օգտագործվում է լսող անհատների կողմից, ինչպես օրինակ այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես չեն կարողանում խոսել, նրանք, ովքեր խնդիրներ ունեն խոսելու հետ՝ կապված հաշմանդանությունից կամ պայմաններից (օժանդակ կամ այլընտրանքային հաղորդակցում) կամ նրանք, ովքեր ունեն խուլ ընտանիքի անդամ, ինչպիսիք են խուլ մեծահասակների երեխաները (COAd's):
Դեռ պարզ չէ, թե գործածական քանի ժեստերի լեզու կա աշխարհում։ Ամեն երկիր ունի իր սեփական մայրենի ժեստերի լեզուն, որոշները նույնիսկ մեկից ավելին ունեն։ 2013 թվականի Ethnologue հրատարակության մեջ նշվում է 137 ժեստերի լեզու[3]։ Որոշ ժեստերի լեզուներ ձեռք են բերել որոշակի իրավական ճանաչում, մինչդեռ որոշներն էլ ընդհանրապես որոշակի կարգավիճակ չունեն[4]։
Լեզվաբանները տարբերում են բնական ժեստերի լեզուն այլ՝ դրանց նման կամ դրանցից բխող համակարգերից, ինչպիսիք են օրինակ խոսակցական լեզուների հնարած ձեռնարկային կոդերը, տնային ժեստերը, «երեխայական ժեստերը» և ոչ մարդ-արարածների կողմից սովորած ժեստերը։ Մատնախոսությունը, դակտիլոլոգիան (հուն․՝ δάκτυλος-մատ), խոսքի յուրահատուկ ձև է, որի ընթացքում բառերն արտահայտվում են ձեռքի մատների միջոցով։ Սկզբնական շրջանում մատնախոսությունից օգտվել են ուխտյալ լռակյացները (հաղորդակցվելու պահանջն ավելի ուժեղ է եղել եկեղեցական կանոններից), հետագայում այն դարձել է լսողության խնդիրներ ունեցող անձանց հաղորդակցման միջոց։ Միջազգային լեզու չէ, օգտվում են միայն նույն լեզվով խոսող խուլերը։ Գոյություն ունի նաև գրավոր ձևը (մատնագրություն-դակտիլոգրաֆիա)։ Խոսակցությունը տեղի է ունենում պայմանական նշաններ պատկերող այբուբենի միջոցով։ Մատնախոսության սկզբունքները առաջին անգամ մշակվել են Իսպանիայում (Պեդրո Պենսեն, XVI դար)։ Խոսակցության նշանների համակարգը մեր երկրում գրվել է 1950-ական թվականներին (Ի. Ֆ. Գեյլման), իսկ մեր հանրապետությունում՝ 1961-ին (Վ. Գ. Խալաթյան)՝ ռուսական այբուբենի հիման վրա՝ բաղկացած 39 ստեղնային նշաններից։
Ժեստերը ձեռքերի իմաստավորված շարժումներն են, որոնց ընթացքում ձեռքերը հպվում են դեմքին, գլխին և մարմնին։ Ժեստերն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր ժեստ կազմված է հինգ բաղադրամասից՝
Ժեստերն ուղեկցվում են դիմախաղով, առանց որի ժեստերի լեզուն դառնում է անարտահայտիչ ու անհասկանալի։ Ժեստերն արտահայտում են առարկաներ, գործողություններ, երևույթներ, մատնանշում առարկայի տեղը, ուղղությունը, պատկերում ձևը, նմանակումը։ Խուլերի մանկապարտեզներում և դպրոցների նախնական դասարաններում մատնախոսությունը բանավոր խոսքի ուսուցման հիմնական, իսկ բարձր դասարաններում՝ օժանդակ միջոց է։
Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրոըթյուն չունեն։ Կան բառեր և հասկացություններ (օր.`հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ։ Հայերեն մատնախոսության այբուբենը ստեղծվել է 1960 թ.: Հեղինակը սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու Վաչագան Խալաթյանն է։ Նա ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը և ժեստերի լեզվի համառոտ բառարանը։ Խալաթյանը ծանրակշիռ ներդրում ունի հատուկ ուսուցման համակարգի զարգացման բնագավառում։ Հեղինակել է «Հատուկ մանկավարժության բառարան», «Հայկական ժեստերի լեզվի բառարան» (2001) և «Խոսող ձեռքեր» հայկական ժեստերի լեզվի բառարան ուսումնաօժանդակ ձեռնարկները։
Հիմնադրման օրից ի վեր հայերեն ժեստերի լեզվի բառարանն անընդհատ թարմացվում է, քանի որ այն կենդանի լեզու է ու զարգանում, փոփոխություններ է կրում։ Մինչ օրս հրատարակված հայերեն միակ բառարանում կա 2500 ժեստ, հոգևոր բառարանում՝ մոտ 1500։ Հայերեն ժեստերի լեզուն շատ մոտ է ռուսերեն ժեստերի լեզվին, քանի որ զարգացման հիմնական փուլերը կրել են խորհրդային և հատկապես ռուսական ազդեցություն (կրթություն)։
Գյումրու «Ագաթ» Հատուկ Կարիքներով Կանանց Կենտրոն ՀԿ-ն 2010 թ-ին հրատարակել է հայկական ժեստերի լեզվի 1-ին էլեկտրոնային բառարանը, որում ներառված են 250 առաջնային հաղորդակցության հայկական ժեստեր։ 2011 թվականինին ստեղծել է հայկական-ամերիկյան ժեստերի լեզվի էլեկտրոնային և տպագիր բառարան։ Ինչպես էլեկտրոնային բառարանը, այնպես էլ գիրքը պարունակում են 250 /ընդհանուր թվով 500/ առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստով, հայերեն և անգլերեն թարգմանություններով և համապատասխան պատկերներով, ներառված են նաև հայերեն և անգլերեն այբուբենները, թվերը՝ մինչև միլիոն։ 2012-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի սաները դասախոս Սուրեն Ղարագյոզյանի ղեկավարությամբ ստեղծել են ժեստերի լեզվի համակարգչային բառարան։ Հայ-անգլերեն բառարանը հնարավորություն է տալիս օգտագործողին անգլերեն կամ հայերեն լեզվով ստանալու ընտրված բառի թարգմանությունը, ինչպես նաև տեսնելու տվյալ բառի և նրա թարգմանությանը համապատասխան ժեստերի պատկերները։ Բառարանում ընդգրկված են առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ ավելի քան 300 հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստերով, հայերեն և անգլերեն թարգմանություններով և պատկերներով։
«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի DEAF.am նախագիծը ստեղծել է հայերեն ժեստերի լեզվի ինտերակտիվ բառարան[5]։
Խուլերի խմբերը օգտագործել են ժեստերի լեզուն դարերի ընթացքում։ ժեստերի լեզվի ամենավաղ գրառումները գալիս են Ք.ա. 5-րդ դարերից Պլատոնի Կրատիլոսից, որտեղ Սոկրատն ասում է. «Եթե մենք չունենք ձայն կամ լեզու և ուզում ենք շփվել մեկս մյուսիս հետ, արդյոք չե՞նք փորձի բացատրել՝ շարժելով մեր ձեռքերը, գլուխը և մարմնի մնացած մասերը, ինչպես ներկայումս համրերն են անում»[6]։
Մինչև 19-րդ դարերը ամենաշատ բանը, որ հայտնի էր պատմական ժեստերի լեզվի մասին, սահմանափակվում էր ձեռնարկային այբուբենով (մատնահետքային համակարգեր), որը ստեղծվել է խոսակցական լեզվից ժեստերի լեզու բառերի փոխանցման համար, այլ ոչ թե լեզուների ինքնուրույն փաստաթղթայնականացման համար։ Պեդրո Պոնս դե Լեոնը (1520-1584) առաջինն է հայտնաբերել ձեռնարկային այբուբենը[7]։
1620 թվականին Խուան Պաբլո Բոնեն Մադրիդում[8] հրատարակում է Reducción de las letras y arte para enseñar a hablar a los mudos (Տառերի կրճատումը և ուսուցանելու արվեստը համր մարդկանց համար) աշխատությունը։ Այնտեղ քննարկված է ժեստերի լեզվի հնչյունաբանության առաջին ժամանակակից աշխատությունը՝ ստեղծելով խուլ մարդկանց համար բանավոր խոսքի մեթոդ և ձեռնարկային այբուբեն։
Բրիտանիայում ձեռնարկային այբուբենն օգտագործում են մի շարք նպատակների համար, ինչպիսիք են գաղտնի հաղորդակցումը[9], հանրային ելույթները կամ հաղորդակցումը խուլ մարդկանց հետ[10]։ 1648 թվականին, Ջոն Բյուլուերը նկարագրեց «Վարպետ Բաբինգթոնը», մի խուլ մարդու հմտությունը ձեռնարկային այբուբենն օգտագործելիս, ով զիջում է իր «մատների ուրվագծերին», ում կինը կարող էր հեշտորեն հաղորդակցվել նրա հետ նույնիսկ մթության մեջ՝ շոշափելի նշանների միջոցով[11]։
1680թվականին Ջորջ Դալգարնոն հրատարակում է Didascalocophus, կամ Խուլ ու համր մարդու դաստիարակ[12] աշխատությունը, որտեղ նա ներկայացնում է խուլերի ուսուցման իր սեփական մեթոդը՝ ներառյալ «արթրոլոգիական» այբուբենը, որտեղ տառերը նշվում են մատների տարբեր հոդերով և ձախ ձեռքի ափերով։ Արթրոլոգիական համակարգը օգտագործվել է ինչ-որ ժամանակ լսելով մարդկանց[13], ովքեր ենթադրել են, որ դրանք կարող են դիտվել որպես վաղ Օգամի ձեռնարկային այբուբեն[14][15]։
Այս այբուբենի ձայնավորները գոյատևում են Բրիտանական, Ասիական և Նոր Զելանդական Ժեստերի լեզուների ժամանակակից այբուբեններում։ Ժամանակակից երկու ձեռագիր այբուբենների ամենավաղ տպագրված հայտնի նկարները հայտնվել են 1968 թվականին Digiti Lingua (Լատիներենը մատների լեզվի համար), մի անանուն բրոշյուրի մեջ, որի հեղինակն ինքը խոսել չէր կարող[16]. Նա առաջարկեց, որ ձեռնարկային այբուբենը կարող է օգտագործվել նաև համրների կողմից լռության և գաղտնիության համար կամ պարզապես զվարճանքի համար։ Նրա տառերից ինը կարող են վերագրվել ավելի վաղ այբուբենների, իսկ ժամանակակից ձեռագիր այբուբենների 17 տառերը կարելի է գտնել 26 պատկերված ձեռքերի երկու հավաքածուներում։
Շառլ դը լա Ֆինը 1962թվականին հրատարակում է մի այբբենական համակարգ նկարագրող գիրք, որտեղ մարմնի որևէ մաս նկարելը ցույց էր տալիս տվյալ մասի առաջին տառը (Օրինակ՝ Ունք=Ու), և ձայնավորները տեղակայված էին մատների վրա, ինչպես բրիտանական համակարգերում[17]։ Նա նկարագրեց այդպիսի կոդեր և՛ անգլերենի և՛ լատիներենի համար։
1720 -ականներին Բրիտանական ձեռնարկային այբուբենը շատ թե քիչ գտավ իր ներկայիս ձևը[18]։ Այս այբուբեններն օգտագործվել են խուլ համայնքների կողմից (կամ առնվազն դասարաններում) Հնդկաստանի նախկին բրիտանական գաղութներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ուգանդայում և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի Հանրապետություններում ու մարզերում, Կարիբյան կղզիների Մեծ Կայմանում, Ինդոնեզիայում, Նորվեգիայում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում։
Ֆրանսիացի Շառլ Մՙիշել դը Լըփեն հրատարակել է իր ձեռնարկային այբուբենը 18-րդ դարերում, որը ներկայումս հիմնականում մնացել է անփոփոխ Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում։
Հյուսիսային Ամերիկայում։ 1755թվականին, Աբբէ դը Լէփեն Փարիզում հայտնաբերում է խուլ երեխաների առաջին դպրոցը; Լոռեն Կլեռքը, թերևս, նրա հայտնի շրջանավարտն է։ Կլեռքը 1817 թվականին Թոմաս Հոփկինս Գալոդեի հետ մեկնում է Միացյալ Նահանգներ՝ գտնելու Հարթֆորդի Խուլերի ամերիկյան դպրոցը[19]։ Գալոդեի որդին՝ Էդուարդ Միներ Գալոդեն, 1857 թվականին Վաշինգտնոնում գտնում է խուլերի համար դպրոց, որը 1864 թվականին վերածվում է Խուլ ու Համրերի Միջազգային Քոլեջի։ Ներկայումս, կոչվելով Գալլոդեի Համալսարան, այն թերևս ազատ արվեստի միակ համալսարանն է՝ աշխարհի խուլերի համար։
Ժեստերի լեզուներն, ընդհանուր առմամբ, լեզվաբանական որևէ կապ չունեն տարածաշրջանի լեզուների հետ, որտեղից ծագում են։ Ժեստերի և խոսակցական լզուների միջև հարաբերակցությունը բարդ է և խոսակցական լեզվից ավելի շատ է փոխվում՝ կախված երկրից։ Օրինակ՝ ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիսն և Նոր Զելանդիան ընդունում են անգլերենը որպես գերակշռող լեզու, բայց ամերիկյան ժեստերի լեզուն (ASL), որն օգտագործվում է ԱմՆ֊ում և անգլախոս Կանադայում, գալիս է ֆրանսաիկան ժեստերի լեզվից, մինչդեռ մյուս երեք երկրների՝ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժեստերի բարբառները[20] նմանապես Իսպանիայի և Մեքսիկայի ժեստերի լեզուները, շատ տարբեր են, չնայած իսպաներենը, յուրաքանչյուր երկրում լինելով պետական լեզու, Բոլիվիայում օգտագործվող ժեստերի լեզուն՝ հիմնված ամերիկյան ժեստերի լեզվի վրա, այլ ոչ թե այն, որն օգտագործվում է իսպանախոս երկրներում[21]։ Տատանումներ նույնպես առաջանում են «ազգային» ժեստերի լեզվի ներսում, որոնք չեն համապատասխանում մայրենի խոսակցական լեզվից տարբեր բարբառներում, չնայած, նրանք կարող են կապված լինել խուլերի համար բնակելի դպրոցների աշխարհագրական դիրքից[22][23]։
Միջազգային ժեստը, նախկինում հայտնի որպես Ջեսթունո, մեծ մասամբ օգտագործվում էր խուլերի միջազգային երեկույթներին, ինչպիսին էր Դեֆլիմփիքսը և Խուլերի Աշխարհի Ֆեդերացիայի հանդիպումները։ Թեւ վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ միջազգային Ժեստը հաղորդակցման մի տեսակ է, նրանք եզրակացնում են դա ավելի բարդ է քան սովորական հաղորդակցումը և իրականում ավելին է քան լրիվ ժեստերի լեզուն[24]։ Թեև միջազգային ժեստերում ամենահաճախ օգտագործվող տերմինը, որն երբեմն կոչվում է Ժեսթունո[25], կամ Միջազգային ժեստերով հաղորդակցում[26] և Միջազգային ժեստ (IG)[27]: Միջազգային Ժեստը Խուլերի Միջազգային Ֆեդերացիայի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից օգտագործվող տերմին է։
Լեզվաբանական տեսանկյունիից, ժեստերի լեզուն այնքան հարուստ ու բարդ է, քան որևէ խոսակցական լեզու, չնայած այն թյուրըմբռնմանը, թե նրանք «իրական լեզուներ» չեն։ Փորձառու լեզվաբանները սովորել են մի քանի ժեստերի լեզու և բացահայտել են, որ նրանք ցույց են տալիս բոլոր լեզուներում առկա հիմնական հատկություններ[1][28]։
Ժեստերի լեզուն, այլ խոսքով ասած, միմիկաները չեն, ժեստերը պայմանական են, հաճախ կամայական և պարտադիր չէ, որ ունենան տեսողական հարաբերություն իրենց մասնակցի հետ, քանի որ շատ խոսակցական լեզուներ ձայների նմանակում չունեն։ Մինչդեռ նշանաբանությունն ավելի համակարգված և տարածված է ժեստերի լեզվում, քան խոսակցական լեզվում,բայց տարբերությունը կտրուկ չէ[29]։ Տեսողական մոդալությունը թույլ է տալիս մարդկային նախապատվությանը ձևի և իմաստի միջև սերտորեն հաղորդակցվել, որն առկա, բայց ճնշված է խոսակցական լեզվում[30]։ Սա չի նշանակում, որ ժեստերի լեզուն խոսակցական լեզվի տեսողական ներկայացում է։ Նրանք ունեն սեփական բարդ քերականությունը և կարող են օգտագործվել պարզ ու հասարակից, մինչև բարդ ու վերացական ինչ֊որ թեմաներ քննարկելու համար։
Նշանների լեզուն, ինչպես խոսակցական լեզուն հնչյուններ կոչված տարրական, անիմաստ միավորներից կազմում է իմաստալից և իմաստաբանական միավորներ։ (Դրանք մի ժամանակ կոչվել են քերեմներ (հունարեն «ձեռք» բառից) ժեստերի լեզվի դեպքում, ըստ խոսակցական լեզուների հնչյունների նույնականության (հունարեն «ձայն»բառից), բայց հիմա նորից վերանվանվել են հնչյուններ, քանի որ գործառույթը նույնն է)։ Սա հաճախ անվանում են կրկնօրինակում։ Այնպես ինչպես այս անիմաստ միավորները ներկայացված են ինչպես (համակցություններ) առանձնահատկություններ, չնայած հաճախ նաև կոպիտ տարբերակումները կատարվում են ուրվագծային (կամ ձեռակերտ), կողմնորոշման, գտնվելու վայրի (կամ արտասանության վայրի), տեղաշարժի և ոչ ձեռնարկային արտահայտության մեջ[31]։ Մեծ մասամբ, և՛ ժեստերի և՛ խոսակցական լեզուները կիսում են այն բնութագրերը, որ գտել են լեզվաբանները մարդկային բոլոր մայրենի լեզուներում, ինչպիսիք են փոխազդեցությունը, իմաստաբանությունը, կամայականությունը և մշակութային փոխանցումը։
Ժեստերի լեզվի ընդհանուր լեզվաբանական առանձնահատկություններից շատերը դասակարգիչների բացահայտումն է, ճառագայթման բարձր աստիճանը՝ շարժման փոփոխությունների և թեմաների շարահյուսական իմաստով։ Խոսակցական լեզուներից ավելի շատ ժեստերի լեզուն կարող է փոխանցել իմաստը միաժամանակյա միջոցներով, ինչպես օրինակ, երկու ձեռնարկային արհեստավարժների կողմից տարածքն օգտագործելով, նշան օգտագործողի դեմքն ու մարմինը։ Թեև ժեստերի լեզվի թեմաների պատկերավորության մասին դեռ շատ քննարկումներ կան, դասակարգիչներն, ընդհանուր առմամբ, համարվում են բարձրակարգ պատկերակներ, քանի որ այդ համալիր կառույցները գործում են «որպես նախատիպեր, որոնք կարող են արտահայտել հետևյալը․ միջնորդություն, դիրքորոշում, ընթացակարգային֊նկարագրական կամ տեղեկատվություն մշակելու համար»[32]։ Պետք է նշվի, որ դասակարգիչ տերմինը այս կառույցներում աշխատող ամեն մեկի մոտ չի օգտագործվում։ ժեստերի լեզվի ընդհանուր դաշտում, նույն կառույցի լեզվաբանները համաձայնում են նաև այլ տերմինների հետ։
Այսօր, լեզվաբաններն ուսումնասիրում են ժեստերի լեզուն, ինչպես իրական լեզուներ՝ որպես լեզվաբանության կարևոր մաս։ Համենայնդեպս, «ժեստերի լեզու» կատեգորիան ընդգրկված չէ Լեզվաբանական Գրականության մեջ մինչև 1988 թվականի հրատարակությունը[33], երբ այն հայտնվում է 39 գրառումներով։
Միշտ մի ընդհանուր սխալ կարծիք կա, որ ժեստերի լեզուն ինչ֊որ կերպ կախված են խոսակցական լեզվուներից․ որ կան ժեստերով արտահայտված խոսակցական լեզուներ կամ որ դրանք հայտնաբերվել են՝ լսելով մարդկանց[34]]։ Ուղեղի կողմից մշակվող, ժեստերի և խոսակցական լեզուների միջև նմանությունը շարունակեց այդ թյուրըմբռնումը։ Լսելով խուլերի դպրոցի ուսուցիչներին, ինչպիսիք են Շառլ Միշել դը Լէփենին կամ Թոմաս Հոփկինս Գալլօդեին, հաճախ սխալ են վերագրում որպես ժեստերի լեզվի «հայտնագործողներ»։ Փոխարենը, ժեստերի լեզուները, ինչպես բոլոր բնական լեզուները, ստեղծվել են այն օգտագործող մարդկանց կողմից, այս դեպքում, խուլ մարդիկ, ովքեր կարող են ունենալ կամ չունենալ որևէ խոսակցական լեզվի նույնիսկ փոքր գիտելիք։
Քանի որ ժեստերի լեզուն զարգանում է, այն հաճախ տարրեր է վերցնում խոսակցական լեզվից, այնպես ինչպես բոլոր լեզուներն են փոխ առնում իրենց հետ կապի մեջ գտնվող լեզուներից։ Ժեստերի լեզուները տարբերվում են, թե ինչքան շատ են փոխ առնում որևէ խոսակցական լեզվից։ Շատ ժեստերի լեզուների մեջ, ձեռնարկային այբուբենը (մատներով հեգելը) կարող է օգտագործվել ժեստերով հաղորդակցման մեջ՝ որևէ խոսակցական լեզվից բառ փոխ առնելու համար՝ հեգելով տառերը։ Սա, հատկապես օգտագործվում է հատուկ անունների և տեղանունների համար, այն նաև օգտագործվում է որոշ լեզուներում, որն այդ պահին համապատասխան ժեստ չունի, հատկապես եթե ներգրավված մարդիկ խոսակցական լեզվում ունեն երկլեզվություն։
Մատներով հեգելը կարող է նոր ժեստերի աղբյուր հանդիսանալ, ինչպես օրինակ սկզբնավորված ժեստերը, որտեղ վարժեցնողը ներկայացնում է նույն իմաստի խոսակցական բառի առաջին տառը։
Ընդհանուր առմամբ ժեստերի լեզուները խոսակցական լեզուներից անկախ են և հետևում են իրենց սեփական զարգացման ճանապարհին։ Օրինակ՝ Բրիտանական ժեստերի լեզուն (BSL) և Ամերիկյան ժեստերի լեզուն (ASL) բացարձակապես տարբեր են, չնայած որ Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների լսող մարդիկ ունեն նույն խոսակցական լեզուն։ Ժեստերի լեզուների քերականագետները նման չեն նույն աշխարհագրական տարածքում օգտագործվող խոսակցական լեզուների քերականագետներին, ըստ էության, տերմինաբանության առումով Ամերիկյան ժեստերի լեզուն ավելի շատ ընդհանրություն ունի խոսակցական ճապոներենի, քան անգլերենի հետ[35]։
Նմանապես այն երկրները, որոնք օգտագործում են մեկ խոսակցական լեզու, կարող են ունենալ երկու կամ ավելի ժեստերի լեզու, կամ մի տարածք, որն օգտագործում է մեկից ավելի խոսակցական լեզու, կարող է օգտագործել միայն մի ժեստերի լեզու։ Հյուսիսային Աֆրիկան լավ օրինակ է, որն ունի 11 օրինական խոսակցական լեզուներ և մի շարք լայնորոն օգտագործվող խոսակցական լեզուներ։ Այն ունի միայն մեկ ժեստերի լեզու երկու տարբերակներով, ինչը պայմանավորված է խուլերի երկու մեծ հաստատություն ունենալով, որը պահպանվել է երկրի տարբեր տարածքներում։
Ժեստերի լեզուները շահագործում են տեսողական միջավայրի եզակի առանձնահատկությունները (տեսողություն), բայց կարող են նաև շահագործել շոշափելի առանձնահատկություններ (շոշափելի ժեստերի լեզուներ)։ Խոսակցական լեզուն լայնամասշտաբ է. միաժամանակ միայն մի ձայն կարելի է արտահայտել կամ ստանալ։ Ժեստերի լեզուն, մյուս կողմից, տեսողական է, և հետևաբար, կարող է օգտագործել միաժամանակյա արտահայտություն, չնայած այն սահմանափակ է արտահայտչականորեն և լեզվաբանորեն։ Տեսողական ընկալումը թույլ է տալիս միաժամանակյա տեղեկությունների մշակումը։
Միակ ճանապարհը, որտեղ ժեստերի լեզուները օգտվում են լեզվի տարածական բնույթից, դասակարգիչների միջոցով է։ Դասակարգիչները թույլատրում են ժեստեր օգտագործողին տարածված ձևով ցույց տալ հղման տեսակը, չափը, ձևը, շարժումը և կամ ծավալը։
ժեստերի լեզուներում, հակառակ խոսակցական լեզուներում, մեծ ուշադրությունը միաժամանակյա հնարավորություններում երբեմն չափազանցված է։ Երկու ձեռնարկային արտահայտությունների օգտագործումը, կամ միայն մեկ արտահայտվողի հետ ժեստերով հաղորդակցումը, կարող է մեխանիզմի խոչընդոտների և մեծ ծավալի անհամաչափության պատճառ դառնալ[36]։ Ավելին, ժեստերի լեզուները, այնպես ինչպես խոսակցական լեզուները, կախված են նախադասության ձև ունեցող գծային հաջորդականությունից. միաժամանակության ամենամեծ օգտագործումը, ամենաշատը երևում է ձևաբանության (անհատական ժեստերի ներքին կառուցվածքի) մեջ։
Ժեստերի լեզուները, իրենց վանկաչափության մեծ մասը փոխանցում են ոչ ձեռքային տարրերի միջոցով։ Մարմնի, գլխի, հոնքերի, աչքերի, այտերի կամ բերանի կեցվածքները կամ շարժումները օգտագործվում են տարբեր համակցություններում՝ որոշ տեղեկատվություն փոխանցելու համար՝ ներառյալ բառային տարբերությունը, քերականական կառուցվածքը, ածականական կամ մակբայական բովանդակությունը և քննարկումների ձևը։
Լեզվական մակարդակում, ի լրումն մեխանիկական արտասանության, ժեստերը կարող են բառակազմորեն նշվել ոչ ձեռքային տարրերի համար։ Օրինակ՝ դեմքի արտահայտությունները կարող են ուղեկցել արտահայտություններով՝ ինչպես զայրույթի նշանը չեխական ժեստերի լեզվում։ Ոչ ձեռնարկային տարրը կարող է բառացիորեն հակադիր լինել։ Օրինակ, ամերիկյան ժեստերի լեզվում կան մի ժեստը մյուսից տարբերող դեմքի արտահայտություններ։ Լավ օրինակ է դեռ չթարգմանված ժեստը, որը պահանջում է, որ լեզուն շոշափում է ստորին շրթունքը և որ գլուխը պտտվում է կողքից կողք՝ ի հակադրություն ձեռնարկային մասի։ Առանց այս հատկանիշների ժեստերը կմեկնաբանվեին ավելի ուշ[37]։ Խառնուրդները, որոնք խոսակցական լեզվին ուղեկցող լեզվական ժեստերի մասն են, կարող են նաև հակադիր լինել, ինչպես ձեռնարկային-նույնական ժեստերը բժիշկի և մարտկոցի համար Նիդեռլանդների ժեստերի լեզվում[38]։
Ժեստերով նախադասության բովանդակությունը ցուցադրվում է ձեռքերով, մինչդեռ շատ քերականական գործողություններ ցուցադրվում են ոչ ձեռքերով (այսինքն ձեռքով և իրանով)[39]։ Այսպիսի գործողությունները ներառում են հարցերը, ժխտումը, հարաբերական դրույթները և առարկայականացումը[40]։ Օրինակ՝ ամերիկյան և բրիտանական ժեստերի լեզուները այո/ոչ հարցերի համար օգտագործում են միևնույն ոչ ձեռքով նշում։ Դրանք ցուցադրվում են վերև բարձրացված հոնքերով և գլխի թեքումով[41][42]։
Որոշ ածականական և մակբայական տեղեկատվություն փոխանցվում է ոչ ձեռքերի տարրերով, բայց ինպես են այդ տարրերը լեզվից լեզու անցնելիս փոխվում։ Օրինակ՝ ամերիկյան ժեստերի լեզվում թուլացրած լեզվով թեթևակի բաց և անկյունը տեսանելի բերանը նշանակում է «անզգուշորեն», որի համարժեքը բրիտանական ժեստերի լեզվում «ձանձրալին» կամ «տհաճն» է[42]։
Քննարկման գործընթացները, ինչպիսիք են շրջադարձը, մեծ մասամբ կարգավորվում են գլխի շարժումներով և սևեռուն հայացքով։ Քանի որ ժեստերով զրույցի մեջ հասցեատերը պիտի լինի զրուցակցին տեսնող անձ, ժեստերով խոսացող անձը կարող է խուսափել առանց դիմացինին նայելու շրջվել, կամ կարող է նշել, որ մյուս անձը կարող է շրջվել առանց աչքերի հայացք փոխանակելու[43]։
Ժեստերի լեզու նշանակում է «ձանձրալի» կամ «տհաճ»[42]։
Ամերիկյան ժեստերի լեզվում դիմապատկերման առաջին աշխատությունները հրատարակվել են հեռավոր 1970-1980-ական թվականներին։ Վաղ ժեստերի լեզվի լեզվաբանները մերժեցին այն հասկացությունը, թե դիմապատկերումը լեզվի կարևորագույն բաղադրիչն է[44][45]։ Թեև նրանք ընդունում էին, որ լեզվի որոշ բաղադրիչներ թվում են պատկերավոր, սակայն նրանք սա համարում էին օտարալեզվական, մի սեփականություն, որը չի ազդում լեզվի վրա։ Համենայնդեպս, ժեստերի լեզվի իմաստային կողմերը (ժեստեր, որոնք ընդօրինակում, նմանակում կամ ներկայացնում են), հայտնաբերվել են ժեստերի լեզուների ողջ հարստությամբ։ Օրինակ՝ խուլ երեխան, սովորելով ժեստի լեզուն, փորձում է արտահայտել ինչ-որ բան, բայց չգիտի համապատասխան նշանը, նրանք հաճախ կհորինեն մի պատկերավոր նշան, որն արտահայտում է դիմային հատկությունները[46]։ Թեև այն երբեք չի անհետանում կոնկրետ ժեստի լեզվից, պատկերավորումը հետզհետե թուլանում է որպես ձև, ժեստերի լեզուները դառնում են ավելի սովորական և հետագայում նաև քերականացված։ Քանի որ ձևը դառնում է ավելի պայմանական, այն մեթոդական ձևով դառնում է տարածված մնացած ժեստերի լեզվի համայնքներում[47]։ Ֆիշբերգը (1975-ին) գրում է ամերիկյան ժեստերի լեզվի կամայականության և պատկերավորման միջև հարաբերություններին ուղղված մի շատ ազդեցիկ հոդված։ Նա, չնայած սկզբնաղբյուրին, եզրակացնում է, որ պատկերավորումը ժամանակի ընթացքում, քերականական գործընթացների ժամանակ հետ է նահանջել։ Այլ խոսքով, ժամանակի ընթացքում, լեզվի բնական գործընթացի կարգավորումը խուսափում է լեզվի ցանկացած մոտիվացված առանձնահատկություններից։
Որոշ հետազոտողներ պնդում են, որ ամերիկյան ժեստերի լեզվի հատկությունները իրեն տալիս են առավելություն ուսուցման և հիշողության առումով[48]։ Հոգեբան Ռոջեր Բրաունը, առաջիններից էր, ով փաստաթղթայնականացրեց այս կարևորությունը։ Իր աշխատության մեջ, Բրաունը բացահայտեց, որ, երբ երեխաները սովորում են բարձր մակարդակի պատկերավոր քարտեզագրում, նրանք զգալիորեն ժեստերն ավելի շատ են հիշում տառերի ձևով, քան երբ նրանք սովորում են փոքր կամ ոչ պատկերավոր առանձնահատկություններ ունեցող ժեստերը։
Ժեստերի լեզվի օգտագործողների համար գլխավոր խնդիրն այն էր, որ լեզվաբանները փորձում են ապացուցել, որ ամերիկյան ժեստերի լեզուն իրական լեզու է և ոչ թե ընդամենը ժեստերի ամբողջություն կամ «ձեռքային անգլերեն»։ Այս պահին գերակշռող համոզմունքներից մեկն այն էր, որ «իրական լեզուները» պետք է կազմված լինեն ձևի և իմաստի միջև կամայական փոխհարաբերությունից։ Այսպիսով, եթե պատկերավոր ձևաիմաստային հարաբերություն ունեցող ժեստերից բաղկացած ամերիկյան ժեստերի լեզուները չեն կարող համարվել իրական լեզուներ։ Որպես արդյունք, պատկերավորումը, որպես ամբողջություն, անտեսվել է ժեստերի լեզուների ուսումնասիրութկյան մեջ։
Ճանաչողական լեզվաբանության հեռանկարը մերժում է պատկերավորության ավելի ավանդական սահմանումը որպես լեզվաբանական ձևի և հավաստի իրական աշխարհի հղման միջև փոխհարաբերություններ։ Փոխարենը դա ժեստի ձևի և իմաստի ընտրված համապատասխանությունների մի շարք է[49]։ Այս տեսակետից, պատկերավորումը հիմնավորվում է լեզուն օգտագործողի մտավոր ներկայացուցչությունը («մեկնաբանությունը» ճանաչողական քերականության մեջ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.