From Wikipedia, the free encyclopedia
Լեզվի ծագման հարցը լեզվաբանության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այս հարցը մեծ հետաքրքրություն է առաջացել շատ վաղ ժամանակներից։ Տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր բացատրություններ են տվել լեզվի ծագմանը, սակայն այդ պատասխաններից ոչ մեկը չի կարելի կատարյալ համարել։
Պատմության ընթացքում շատ հասարակություններում հավատում էին, որ լեզուն Աստծո կողմից պարգև է մարդկությանը։ Դրա մասին տարբեր ժողովուրդների նախնական պատկերացումները արտացոլված են առասպելների, հեքիաթների, լեգենդների մեջ։ Լեզուն դիտվել է որպես մոգական երևույթ, այսինքն՝ դրա միջոցով բուժել են, անիծել և այլն։ Լեզվին վերագրվել է աստվածային ծագում, սակայն Աստծաշնչում կա հակասական պատմություն լեզվի ծագման վերաբերյալ։ Ծննդոց գրքի առաջին գլխում ասվում է, որ Աստված ստեղծեց երկիրը խոսքի, բառերի միջոցով։ Երկրորդ գլխում ասվում է, որ արարչագործությունը տեղի է ունենում առանց խոսքի, այսինքն՝ Ադամին ստեղծելուց հետո Աստված բոլոր արարածներին բերում է նրա մոտ, որ նա նրանց անուններ տա, այսինքն՝ ըստ այս տեսակետի՝ Աստված ստեղծում է մարդուն, մարդը՝ լեզուն։ Այսպիսով՝ մի կողմից լեզվի ծագումը դիտարկվում է որպես Աստծո ընծա, մյուս կողմից լեզուն դիտարկվում է որպես մարդու յուրահատուկ հատկություն։
Մ.թ.ա VI դարում արդեն հույները համարձակվում են կասկածել «ամեն ինչ Աստծով է» սկզբունքի վրա և փորձել են լեզվի ծագմանը տալ այլ բացատրություն։ Դրանց հիման վրա զարգացավ ֆյուսեականների և թեսեականների բանավեճը։ Ֆյուսեն հունարան բառ է, որը նշանակում է բնական, բնույթ, ֆիզիկա։ Թեսեյ բառը ևս հունարեն բառ է և նշանակում է թեզիս, դրույթ, պայման։ Ֆյուսեականները գտնում էին, որ անունը թաքնված է իրի մեջ և բխում է իրի էությունից։ Նրանք զարգացրին ճիշտ և սխալ անունների տեսությունը։ Օրինակ՝ Արխիդամ անունը հունարենից թարգմանելիս նշանակում է ժողովրդապետ։ Այն սխալ է համարվում, երբ այդ անվան կրողը ստրուկ է։ Ճիշտ բառերը հիմնականում բնաձայնությունները կամ ձայնարկություններն էին համարվում։ Այն բառերը, որտեղ այս կապը չէր երևում, նրանք համարում էին հնացած և օգնության էին կանչում հնչունային սիմվոլիկայի տեսությանը։ Օրինակ՝ կլորություն ունեցող առարկաները պարունակում են «օ» հնչյուն, ինչպես օրինակ՝ կլոր, օղակ և այլն։ Թեսեյականները գտնում էին, որ անվան և առարկայի միջև կապը պայմանական է։ Առարկան կոչվում է այդպես, որովհետև ինչ-որ մեկը այն այդպես է անվանել և ժողովրդի մեջ դա ամրապնդվել է։ Թեսեյ տեսության հինմնադիրներ են համարվում Դեմոկրիտեսը և Արիստոտելը, իսկ Ֆյուսե տեսության հիմանադիրն է համարվում Հերակլիտը։
Լեզվի ծագման հարցը լուրջ հետաքրքրություն է առաջացնում և գիտական մտքի լուրջ ուշադրությանն է արժանանում 18-րդ դարից սկսած։ Լեզվի ծագման մասին ստեղծվում են տարբեր տեսություններ , որոնք կարելի է բաժանել երկու մասի ՝ կենսաբանական և հասարակական։
Կենսաբանական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդու ձայներ արտահայտելու ֆիզիոլոգիական ունակության հետ։ Կենսաբանական տեսությունները բաժանվում են երկու տեսակի՝
Կենսաբանական տեսությունները չնայած չեն կարող գիտականորեն ճշգրիտ ձևով բացատրել լեզվի ծագման գործընթացը, բայց մեծ արժեք ունեն, քանզի հնչյունային լեզվի ծագումը կապում են մարդու ֆիզիոլոգիական ունակության հետ։
Հասարակական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդկային միջավայրում, աշխատանքի ընթացքում հաղորդակցման անհրաժեշտության հետ, այսինքն՝ մարդն արդեն դիտվում է որպես հասարակական էակ։ Հասարակական տեսությունները նույնպես բաժանվում են երկու խմբի.
Տվյալ խնդրի լուծման առավել հաջող տարբերակ է առաջարկել Ֆրիդրիխ Էնգելսը՝ կապելով լեզվի ծագումը մարդու հասարակական և ֆիզիոլոգիական ծագման հետ։ Ըստ նրա այդ զարգացումը անցնում է հետևյալ փուլերը.
Այսպիսով, ի տարբերություն նախորդ տեսությունների՝ Էնգելսը հաշվի է առնում լեզվի ծագման և՛ կենսաբանական, և՛ հասարակական նախադրյալները։ Նրա այդ աշխատությունը կոչվում է «Աշխատանքի դերը մարդու փոխակերպվելու ընթացքում»։
Ենթադրվում է, որ նախնական լեզուն եղել է շատ պրիմիտիվ և մարդիկ հաղորդակցվել են բառ-նախադասություններով, ինչպես մարդկանց խոսքն է եղել սկզբնական շրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.