սոցիոլոգ, հոգեբան From Wikipedia, the free encyclopedia
Ժաննա Արամի Անդրեասյան (փետրվարի 14, 1981[1], Վրաստան), սոցիոլոգ, հոգեբան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (2022 թվականից), նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2019-2020), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2020-2022)։
Ժաննա Անդրեասյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 - 2020 | ||||
| ||||
2020 - 2022 | ||||
| ||||
դեկտեմբերի 13, 2022 | ||||
Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Նախորդող | Վահրամ Դումանյան | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | սոցիոլոգ, հոգեբան և քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | փետրվարի 14, 1981[1] (43 տարեկան) | |||
Ծննդավայր | Վրաստան | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |||
Ամուսին | Պետրոս Ղազարյան[1] |
Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, 2004-2008 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։
1997-2002 թվականներին եղել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից, 2003 –2004 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ[2]։
2019 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[3], 2020 թվականի մարտի 5-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[4], 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է[5]։
2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2018 թվականից՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։
Զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Գիտական աշխատանքները վերաբերում են սոցիոլոգիական մեթոդաբանության համապատասխանության և սոցիալական ցանցերի որակական բնութագրիչների ուսումնասիրությանը[6][7][8]։
Ժաննա Անդրեասյանը հայ մտավորականների և հասարակության կողմից քննադատվել է Նժդեհյան գաղափարախոսության դեմ իր ունեցած հանրային ելույթների պատճառով[9]։ Նա ցեղակրոնությունը, որի նպատակը պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում հայ ժողովրդի միավորումն է, համարում է ֆաշիստական գաղափարախոսություն[10]։
Ամուսնացած է։ Ամուսինը լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանն է[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.