From Wikipedia, the free encyclopedia
Ժան Նուվել (ֆր.՝ Jean Nouvel, օգոստոսի 12, 1945[1][2][3][…], Fumel[4]), ֆրանսիացի ճարտարապետ, Պրիցկերի ճարտարապետական մրցանակի` 2008 թվականի մրցանակակիր։
Ժան Նուվել ֆր.՝ Jean Nouvel | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1945[1][2][3][…] (79 տարեկան) |
Ծննդավայր | Fumel[4] |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | Galeries Lafayette?, Tour bleue?, Cologne Tower?, Ագբար, Nouvel Building?, Աբու Դաբիի Լուվր և Արաբական աշխարհի ինստիտուտ |
Պարգևներ | |
Jean Nouvel Վիքիպահեստում |
Ժան Նուվելը ծնվել է ուսուցիչների ընտանիքում։ Սկզբում նա ցանկանում էր դառնալ նկարիչ, սակայն ծնողները ցանկանում էին տղայի համար ավելի լուրջ կրթություն ապահովել, և նա ընդունվում է Բորդոյի գեղարվեստի բարձրագույն դպրոց։ 1966 թվականին նա կրթաթոշակ է շահում և շարունակում ուսումը Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Ուսումն ավարտելուց քիչ առաջ Ժան Նուվելը Ֆրանսուա Սենյորի հետ բացում է ճարտարապետական սեփական գրասենյակ։ 1976 թվականին նա դառնում է «Մարս 1976» և «Ճարտարապետական սինդիկատ» ուղղությունների հիմնադիրներից մեկը ճարտարապետության մեջ։
Ճարտարապետության մեջ Նուվելի ակնառու առաջին գործը Արաբական աշխարհի ինստիտուտի շենքն էր Փարիզում, որն իրականացրեց «Architecture Studio» ճարտարապետական գրասենյակի հետ։ Հետագայում ստեղծված նշանավոր աշխատանքներից են Լիոնի օպերային թատրոնը, «Եվրալիլ» առևտրի կենտրոնը Լիլում, Galeries Lafayette հանրախանութը Բեռլինում, Հասարակական–մշակութային կենտրոնը Լյուցեռնում, ինչպես նաև «Մոնոլիտ» համալիրը, որը լողում էր Մուրտենզե լճում «EXPO-2002» ցուցահանդեսի ժամանակ։ Ավելի ուշ շրջանի նախագծերից են «Աքբար» աշտարակը Բարսելոնայում, Ռեյնա Սոֆիա թանգարանի վերակառուցումը, Գուգենհայմի թանգարանը Տոկիոյում և Ռիո դե Ժանեյրոյում (չիրականացված նախագիծ)։
1994 թվականին Ժան Նուվելը հիմնադրում է «Ժան Նուվելի գրասենյակ» ընկերությունը, որը 2006 թվականին իր 140 աշխատակիցներով ճարտարապետական ամենախոշոր ընկերությունն էր Ֆրանսիայում։ Ներկայումս այն միաժամանակ իրականացնում է 40 ծրագիր երկրի ներսում և նրա սահմաններից դուրս։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում, իսկ մասնաճյուղերը Լոնդոնում, Կոպենհագենում, Մինեապոլիսում, Հռոմում, Մադրիդում և Բարսելոնայում։ v Ժան Նուվելը բազմակողմանի ճարտարապետ է։ Նա կարողանում է միավորել գույները, նյութերը, մակերևույթները։ Նա Ֆրանսիայի ամենահայտնի ճարտարապետներից է, ով իրականացրել է նախագծեր ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Ասիայում, Ամերիկայում։ Նրա նախագծերն աչքի են ընկնում ճարտարապետական ամբողջական լուծումներով՝ լավագույնս միաձուլվելով շրջակայքին։ «Ամեն անգամ ես փորձում եմ գտնել խճանկարի պակասող օղակը՝ անհրաժեշտ շենքը անհրաժեշտ վայրում»,– մի առիթով ասել է ճարտարապետը։
1991 թվականին Նուվելը դարձել է Ֆրանսիայի ճարտարապետության ինստիտուտի փոխտնօրենը, 1993 թվականից՝ Ճարտարապետության ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ։
Նուվելն առաջին ամուսնությունից ունի երկու որդի, իսկ երկրորդ ամուսնությունից՝ մեկ դուստր։ Նրա երրորդ կինը շվեդ ճարտարապետ Միա Հագն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.