From Wikipedia, the free encyclopedia
Ժան Բատիստ Պիգալ (հունվարի 26, 1714[1][2][3][…], Ռյուեյ-Մալմեզոն և Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][3][5][…] - օգոստոսի 20, 1785[4], օգոստոսի 21, 1785[3][5][6] կամ օգոստոսի 22, 1785[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][3][5][…]), ֆրանսիացի քանդակագործ։ 1722 թվականից սովորել է Ռ․ Լը Լոռենի և Ժ․ Բ․ Լեմուանի մոտ։ Ռոկոկոյից կլասիցիզմ անցումնային ոճով ստեղծել է դիցաբանական և այլաբանական արձաններ և արձանախմբեր («Մույկը կապող Մերկուրիոսը», 1744, «Վանդակով տղան», 1749, երկուսն էլ՝ մարմար, Լուվր, Փարիզ)։ Առավել հաջողված գործերից են մահարձանները, հուշարձանները, Վոլտերի արձանը (մարմար, 1776, Ֆրանսիական ինստիտուտի գրադարան, Փարիզ), դիմաքանդակները (կոլեկցիոներ Տ․ Է․ Դեֆրիշի և նրա նեգր ծառա Պոլի կիսանդրիները, թրծակավ, մոտ 1760, Գեղեցիկ արվեստների թանգարան, Օռլեան)։
Ժան Բատիստ Պիգալ ֆր.՝ Jean-Baptiste Pigalle | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1714[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռյուեյ-Մալմեզոն կամ Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][3][5][…] |
Մահացել է | օգոստոսի 20, 1785[4] (71 տարեկան), օգոստոսի 21, 1785[3][5][6] (71 տարեկան) կամ օգոստոսի 22, 1785[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][3][5][…] |
Գերեզման | Cimetière du Calvaire |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Voltaire Naked? և Mercury? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Գեղարվեստի ակադեմիա |
Jean-Baptiste Pigalle Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.