From Wikipedia, the free encyclopedia
Ժամացույց, սարք օրվա ընթացիկ ժամանակը որոշելու և մեկ օրվա ժամանակային ինտերվալներների տևողությունը միավորներով չափելու համար։
Ժամացույց անվանումը առաջացել է կելտական clagan և clocca բառերից, որոնք նշանակում են զանգ։ Ժամացույցը համարվում է մարդկության հնագույն գյուտերից մեկը, որը բավարարում է ժամանակի ավելի կարճ միավորների չափման պահանջը, քան բնական օր, լուսնային ամիս, ամիս և տարի միավորներն են։ Մի քանի ֆիզիկական գործընթացներից բաղկացած սարքերը օգտագործվել են հազարամյակներ շարունակ։ Սովորաբար գործածվող ժամացույց բառը վերաբերում է ժամ ցույց տվող ցանկացած սարքին։ Ձեռքի ժամացույցները հաճախ տարբերվում են սովորական ժամացույցներից։
Ժամացույցները դասակարգվում են՝ ըստ չափերի և դյուրակրության ու ըստ չափման կառուցվածքի։ Ըստ չափսերի և դյուրակրության լինում են՝
Ըստ չափման կառուցվածքի լինում են՝
Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ արևը ստվեր է նետում իրերի վրա, և նրա ուղին երկնքում նույնն է տարբեր տարիների նույն օրերին։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ[1]։ Արեգակնային ժամացույցները՝ կախված ձողի դիրքից, կարող են լինել հորիզոնական, ուղղահայաց կամ այլ կողմնորոշման։ Արեգակնային ժամացույցները օգտագործվում են հնագույն ժամանակներից[2]։
Ջրային ժամացույցը, որին նաև անվանում են Կլեպսիդրա, ունի ավազե ժամացույցի աշխատանքի նույն մեխանիզմը[Ն 1]: Արևային ժամացույցների շարքում է, հնարավոր է՝ համարվում է ժամանակի չափման հնագույն սարք, եթե հաշվի չառնել ուղղահայաց ձողը՝ գնոմոնը, որի գցած ստվերի երկարությամբ կողմնորոշվում էին ժամանակի մեջ հին անասնապահները[3]։ Հաշվի առնելով ջրային ժամացույցի հնությունը, թե որտեղ և երբ են նրանք առաջին անգամ հայտնվել գիտության մեջ՝ հայտնի չէ։ Թասաձև ջրատար խողովակը համարվում է ջրային ժամացույցի պարզագույն ձև, և ինչպես հայտնի է՝ գոյություն է ունեցել Բաբելոնում և Եգիպտոսում մ.թ.ա. մոտավորապես 16-րդ դարում։ Աշխարհի այլ երկրներում, ներառած նաև Հնդկաստանն ու Չինաստանը, նույնպես կան հին ջրային ժամացույցի գոյության հայտանիշներ, բայց դրանց հայտնվելու ամենահին թվագրությունը համարվում է ավելի քիչ որոշակի։ Մի քանի հեղինակներ, սակայն, գրում են, որ ջրային ժամացույցներ եղել են այդ երկրամասերում արդեն մ.թ.ա. 4000 թվականին[4]։
Հին հունական և Հին հռոմեական քաղաքակրթություններին[5] է տրվում առաջնությունը, նրանք են կատարելագործել ջրային ժամացույցի ձևը՝ ստանալով ատամնանիվով բարդ ու հրաշալի կառուցվածք՝ հաշվարկված շուրջօրյա աշխատանքի համար[6]։
Բարելավումները նպաստեցին նաև ճշգրտությանը։ Այդ նվաճումները փոխանցվեցին Բյուզանդիայի միջոցով դեպի Իսլամական աշխարհին, և վերջին հաշվով վերադարձան նորից Արևմտյան Եվրոպա։ Անկախ հունա-հռոմեական աշխարհից՝ չինացիները 725 թվականին մշակեցին իրենց սեփական բարդացված ջրային ժամացույցները (水鐘)` փոխանցելով իրենց մտահղացումները Կորեային և Ճապոնիային։
Ջրային ժամացույցների մի քանի նախագծեր մշակվեցին իրարից անկախ, իսկ որոշ գիտելիքներ օգտագործվեցին որպես առևտրի տարածման միջոց։ Ժամանակակից հասարակությանը նախորդողներում չկար բարձր քրոնոմետրիական ճշգրտությամբ մեթոդների կարիք, որը գույություն ունի ժամանակակից արդյունաբերական հասարակությունում, որտեղ վերահսկվում է ամեն աշխատանքային կամ հանգստի ժամը, և աշխատանքը կարող է սկսվել կամ ավարտվել ցանկացած ժամանակ` անկախարտաքին պայմաններից։ Դրանց փոխարեն ջրային ժամացույցները հին հասարակություններում օգտագործվում էին հիմնականում Աստղաբանական չափումների համար։ Այդ հին ջրային ժամացույցները համապատասխանեցված էին Արեգակնային ժամացույցին։ Երբեք չհասնելով ժամանակակից ժամացույցների ճշգրտությանը՝ ջրային ժամացույցները եղել են ամենաճիշտը մի քանի հազարամյակների ընթացքում և լայնորեն կիրառվում էին ինչպես քրոնոմետրաժի սարք, քանի դեռ Եվրոպայում 17-րդ հարյուրամյակում չփոխարինվեցին ավելի ճշգրիտ ճոճանիվային մեխանիկական ժամացույցով։
Իսլամական քաղաքակրթությանն է վերագրվում ջրային ժամացույցի ինժեներորեն մանրամասն մտածված հետագա բարելավումը։ 797 թվականին (կամ, հնարավոր է 801 թվականին) Բաղդատի խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը Աբբասյանների դինաստիայից Կառլոս Մեծին նվիրեց Աբուլ-Աբբաս մականվամբ հնդկական փիղ և ջրային ժամացույցի մի «բարդ օրինակ»[7]։
Պապ Սիլվեստր 2-րդը 1000-ական թվականներին ներկայացրեց ժամացույցներ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպային[8]։
XIII դարում (1136-1206 թվականներին) քուրդ ինժեներ Ալ-Ջազարին Մեսոպոտամիից, ով աշխատում էր Արտուկիդների դինաստիայից Դիար-Բաքիր ալ-Դինի համար, ստեղծեց տարբեր ձևի և չափերի բազմաթիվ ժամացույցներ։ Գրքում նկարագրված է վեց կատեգորիայի 50 մեխանիկական սարքեր, այդ թվում՝ ջրային ժամացույցներ։ Ամենահայտնի ժամացույցները ներառում են «Փիղ», «Գրիչ» և «Կողպեք», որոնք բարեհաջող վերականգնվեցին։
Այս ժամացույցները հիմնված են այն բանի վրա, որ ճշգրտորեն չափված գետի ավազը մեկական ավազիկներով անցնում է նեղ անցքով նույն ժամանակամիջոցում։ Ընդ որում, մարդիկ արագ կռահեցին օգտագործել 2 խոռոչ՝ միացված նեղ վզիկով ավազի հոսքի համար։ Ապակե անոթի երկու կեսերը ունեին թասի տեսք և նախատեսված էին ոչ մեծ ժամանակահատվածների չափման համր, բայց ունեին թերություն. ավազի վերին խոռոչից ներքինը հոսալուց հետո ստիպված պետք էր շրջել։
Նավատորմում ավազե ժամացույցին անվանում են склянка (երկշիշ տարողությամբ աման)։
Հրե ժամացույցներն առաջին անգամ եղել են Չինաստանում։ Նրանք կազմված էին պարույրից (спираль) կամ կախված մետաղական գնդիկներով դյուրավառ նյութից ձողիկներից։ Նյութի այրվելուց հետո գնդիկները թափվում էին ճենապակե սկահակի վրա՝ արձակելով զրնգոց։
Հետագայում հրե ժամացույցների տարատեսակները հայտնվեցին Եվրոպայում։ Այստեղ օգտագործվում էին մոմեր, որոնց վրա արվում էին հավասարաչափ նշումներ։ Նիշերի միջև եղած տարածությունը ծառայում էր որպես ժամանակի միավոր։
Ամեն մեխանիկական ժամացույց բաժանվում է չորս գլխավոր մասերի.
Որպես ժամանակաչափ, բառի նեղ իմաստով, ծառայում է կարգավորիչը։ Ատամնանիվը, նրան ամրացված թվացուցակի սլաքները՝ կարգավորիչի կողմից ժամանակի միավորների հաշվիչն է։ Երկրի օրական պտույտը իր առանցքի շուրջը ընդունելով խիստ հավասարաչափ՝ մենք ունենում ենք միակ մասշտաբը ժամանակամիջոցների կամ ժամանակի միավորների համեմատման համար։ Սովորաբար որպես ժամանակի չափման միավոր ընդունվում է վայրկյանը՝ օրվա 1/86400 մասը։ Ժամանակի այլ հաշվարկման, աստղային, միջին, իրական օրերի մասին տես՝ Ժամանակ հոդվածը։
Կարգավորիչները ժամացույցի մեխանիզմում տեղադրվում են այնպես, որ նրանցով չափվող ժամանակամիջոցները հավասարվեն կամ ամբողջ վայրկյանին, կամ կեսին, քառորդին կամ մեկ հինգերորդ վայրկյանին։ եթե կարգավորիչը սկսի ինչ-որ պատճառով չափել ավելի կարժ ժամանակահատվածներ, հաշվիչը կհաշվարկի նրանց ավելի քանակ տրված ժամանակի ընթացքում։ Այս դեպքում ժամացույցն, այսպես ասած, առաջ է ընկնում։ Իսկ եթե կարգավորիչի ինտերվալը ավելին է պահանջվածից՝ ժամացույցը հետ է ընկնում։ Պայմանավորվելով օրվա սկզբնապահի մասին, այլ կերպ ասած՝ թե երբ պետք է ժամացույցի հաշվիչը ցույց տա ժամանակի անցած միավորի 0 նիշը, գալիս ենք ժամացույցի կարգաբերման հասկացողությանը։ Այն դրական է, եթե ժամացույցը հետ է ընկել, բացասական է՝ եթե առաջ են ընկել։ Ժամացույցի ուղղման փոփոխությունը ժամանակի որոշակի հատվածում կոչվում է ժամացույցի ընթացք (օրինակ օրական, շաբաթական, ժամային ընթացք)։ Ընթացքը իրենից ներկայացնում է հենց կարգավորիչով չափվող ժամանակահատվածների շեղումը ընդունված միավորից։ Ժամացույցի ուղղումը պայմանական մեծություն է, և բացի այդ, ցանկացած պահի հաշվիչի րոպեների սլաքի հասարակ առաջ մղմամբ ժամացույցի ուղղումը կարող է դարձնել մեկ րոպեից քիչ։
Ժամացուցի արժանիքը հանդիսանում է նրա փոքրությունը, իսկ գլխավորը՝ ընթացքի մշտականությունը։ Լավ աստղագիտական ժամացույցի և քրոնոմետրի ընթացքը պետք է հնարավորինս կախված չլինի ջերմաստիճանի, ճնշման, օդի խոնավության փոփոխություններից, պատահական ցնցումներից, մեխանիզմի առանցքի տրորումից, քսված յուղի խտացումից, մեխանիզմի տարբեր մասերի մոլեկուլյար փոփոխություններից և այլն։
Աստղագիտական ժամացույցները բաժանվում են երկու գրխավոր տեսակների
Առաջին տեսակի ժամային մեխանիզմները աստղագիտության մեջ անվանում են «ժամացույց»` բառի նեղ իմաստով, կամ «ճոճանակ»։ Նրանք գտնվում են աստղադիտարաններում մշտական աստղագիտական գործիքներով (տես Պրակտիկ աստղագիտություն), ամրացված են քարե սյուներին կամ պատին, հաճախ ժամացույցները տեղավորում են աստղադիտարանի նկուղում, որպեսզի հնարավորինս պահպանվեն ջերմաստիճանի փոփոխություններից («նորմալ» ժամացույց)։ Նկուղ կարող են մտնել միայն ժամացույցը լարելու համար, քանի որ անգամ մարմնի ջերմությունը կարող է ազդել նրանց վրա։ Իակ ժամացույցի ցուցմունքները, այսինքն ճոճանակի «հարվածները» (միշտ վայրկյանները), համեմատվում են մյուս ժամացույցների հետ նկուղում տեղադրված և հեռախոսին միացված խոսափողի օգնությամբ (Արտահայտությունը՝ թե «տկտկոցը» առաջացնում է ճոճանակը թեև ընդունված է, բայց բոլորովին սխալ է, այն ստեղծում է բաց թողման մեխանիզմը)։ Անհրաժեշտ կարգավորումների և խնամքի դեպքում «մշտական» աստղագիտական ժամացույցները պետք է ունենան օրական 0.3 վ ընթացք, իսկ նրա օրական փոփոխությունները չպետք է գերազանցեն վայրկյանի մեկ հարյուրերորդը։
Երկրորդ տեսակի մեխանիզմները կոչվում են քրոնոմետրեր։ Տարբերվում են «սեղանի» կամ բոքս-քրոնոմետրեր (դրանց չափերը մոտավոր՝ 1½-2 դմ տրամագիծ, 1 դմ բարձրություն, բալանսի մեկ պարզ տատանման տևողությունը ½ վ), և գրպանի քրոնոմետրեր (չափերը հանրաճանաչ, սովորական այսպես ասած՝ չորստասանոց, այսինքն բալանսի ամբողջական կրկնակի տատանումը տևում է 0,4 վայրկյան, պարզ տատանումը՝ 1/5 վայրկյան)։
Գրպանի քրոնոմետրի որակը միջին հաշվով ցածր է սեղանի ժամացույցից։ Քրոնոմետրերը օգտագործվում են աշխարհագրական տեղանքի որոշման, փոխադրական աստղագիտական գործիքների հետ աշխատանքների, ժամանակի և ծովի երկայնության և այլ հաշվարկների ժամանակ։ Նավերում սեղանի քրոնոմետրերը տեղադրում են կարդանի կախոցին։ Մշտական ժամացույցները («маятники») գրեթե բացարձակ են, իսկ քրոնոմետրերը մեծ մասամբ կարգավորվում են աստղային ժամանակի վայրկյաններով՝ այսպես կոչված «աստղային» ժամացույցներ կամ քրոնոմետրեր։ Հազվադեպ են օգտագործվում «միջին» քրոնոմետրերը (այսինքն միջին ժամանակով գնացող)։ Ընտրությունը պայմանավորված է հետևման հարմարության կամ այս կամ այն աստղագիտական խնդրի լուծման տեսակից։
Ժամացույցներում և քրոնոմետրերում աստղագետները կարևորում են որոշակի, բայց ոչ հատու և առանց ավելորդ աղմուկի հարվածները («տկտկոցը»)։ Որպես աստղագիտական ժամացույցի կամ քրոնոմետրերի լավագույն վարպետ հարկավոր է նշել Կեսելսին, Պիլին, Դենտին, Տիդեին, Հովյուին, Կնոբլիխին, Ֆրոդշեմին, Նարդինին։ «Բարձր» ժամագործական արվեստի և ժամացույցի մեխանիզմներ ստեղծողներն են. Պյոտր Լերուա (անգլ.՝ Pierre Le Roy), Ջոն Հարիսոն, Ջորջ Գրեհեմ (անգլ.՝ George Graham), Դյուտերտր, Ջոն Առնոլդ (անգլ.՝ John Arnold), Ֆերդինանտ Բերտու (անգլ.՝ Ferdinand Berthoud).
Ծանրուկավոր ժամացույց (ходики) - կշռաքարերով պատի ոչ մեծ պարզեցված մեխանիզմ[9], անկերավոր, որպես շարժիչ՝ կշռաքարերով մեխանիկական ճոճանակով ժամացույցի տարբերակ։ Մի քանի մոդելներում որպես ճոճանակ օգտագործում էին մեկը մյուսին դեմ դիմաց շարժվող երկու «ոտք»։ Հանդիպում են հետևյալ տարատեսակները. զարկով` էլի մեկ շղթա հանվող կշռաքար զարկի համար, որը ցանկության դեպքում կարելի է հանել շղթայից և կախել կողքի հատուկ կեռից` այսպես ասած «առանց զարկի ռեժիմ»-ի համար։
Կկվով ժամացույց - պատի նրբագեղ ժամացույց, ավելի հաճախ մեխանիկական զարկով՝ նմանեցրած կկվի կանչին։ Սովորաբար ձայնային ազդանշանները հնչում են ժամը մեկ (մեկից մինչև տասներկու), հաշվելով անցնող ժամանակը և երբեմն՝ կոչնազանգով («բում - կու-կու»)։ Մեխանիզմը, որը նմանակում է կկվին, մշակվել է 18-րդ դարի կեսին և այդ ժամանակներից ի վեր գործնականորեն չի փոփոխվել։ Կկվով ժամացույցի հայրենիքը համարվում է Շվարցվալդ շրջանի կենտրոնում գտնվող գերմանական Տրիբերգ քաղաքը, համենայն դեպս, հենց այնտեղ է գտնվում կկվով ժամացույցների թանգարանը[10]։
Էլեկտրոնա-մեխանիկական ժամացույցի տարատեսակ։ Աշխատանքի սկզբունքը հիմնված է պիեզաէլեկտրականության էֆեկտի, քվարցի բյուրեղի հատկության վրա, օրինակ արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունից ձևափոխվելը, ինչպես նաև մեխանիկական ձևափոխումից՝ բևեռացվելը։ Այդ դեպքում քվարցի բյուրեղները, որոնք ունեն փոքր չափեր, կարող են գեներացնել նշանակալիորեն մեծ թվով բարձր ժամանակային և ջերմային ստաբիլություն ունեցող տատանումներ։
Քվարցային ժամացույցի մեխանիզմը բաղկացած է սնուցման բաղադրիչից, էլեկտրոնային գեներատորից, բաժանարար հաշվիչից և ուժեղացնող ելքի կասկադից՝ բեռնված սինխրոն էլեկտրաշարժիչի կոճին, որը ատամնանիվների համակարգի միջոցով շարժում է ժամացույցի սլաքները։
Ժամացույցները հիմնված են էլեկտրոնային սխեմաների կողմից գեներատորի տված տատանումների հաշվման վրա, որից հետո այդ ինֆորմացիան դուրս է բերվում թվային էկրանին։
Առաջին ձեռքի էլեկտրոնային ժամացույցները ունեին լուսադիոդային էկրան, բայց նրանք կարողանում էին ժամանակը ցույց տալ կարճ ժամանակով, որովհետև լուսադիոդները շատ էին ծախսում։ Այնուհետև օգտագործեցին հեղուկ բյուրեղների հատկությունները՝ կողմնորոշվել արտաքին էլեկտրական դաշտում և լույս բաց թողնել բևեռացման մեկ ուղղությամբ։ Լինելով զետեղված երկու բևեռացնողների միջև՝ լույսը արտաքին աղբյուրից ամբողջությամբ կլանվում էր համակարգի կողմից, բևեռացնող-հեղուկ բյուրեղ-բևեռացնող-անդրադարձիչ, էլեկտրական դաշտի առկայության դեպքում այն դառնում էր մուգ և արտացոլում էր պատկերի մասնիկը։ Դրա արդյունքում բավականին քչացվեց էներգիայի պահանջը, և սնուցման աղբյուրի փոխարինումը կատարվում է բավականին ուշ-ուշ։
Ժամանակակից էլեկտրոնային ժամացույցներում, որպես կանոն տեղադրվեցին հատուկ նշանակության միկրոկոնտրոլլերներ, և ժամացույցներն ունեցան կենցաղային սպասարկման բավականին ֆունկցիաներ (զարթուցիչ, մեղեդի, օրացույց և այլն), բայց միևնույն է. միկրոկոնտրոլլերը նաև շարունակում է հաշվել նորից նույն քվարցի բյուրեղի տատանումների ժամանակահատվածները։
Էլեկտրոնային ժամացույցների տարատեսակները, որոնք ցույց են տալիս ժամանակը երկուական կոդով, կոչվում են բինար ժամացույցներ (англ. Binary watch)։ Երկուական թվերի կարգերը ցույց տալու համար, սովորաբար օգտագործում են Լուսադիոդներ։ Լուսադիոդների խմբի թիվը կարող է լինել տարբեր, նրանք կարող են տարբերվել չափերով և տեղանքով։ Լուսադիոդների մի մասը ցույց է տալիս ժամը, մյուսը՝ րոպեները։ Կարող են լինել վայրկյաններ, ամսաթիվ ցույց տվող լուսադիոդներ։
Էլեկտրոնային կամ քվարցային ժամացույցները, որոնք կարողանում են համեմատել իրենց ընթացքը հեռարձակող կամ հատուկ ռադիոկայանների, ինչպես նաև (ավելի ճշգրիտ ժամանակ ստանալու համար) ИСЗ|Արբանյակի հետ GPS:
Ատոմային ժամացույցներում (մոլեկուլային, քվանտային ժամացույցներ), որոնք կարող են չափել ժամանակը, որպես պարբերական պրոցես օգտագործվում է սեփական տատանումը՝ կապված ատոմների կամ մոլեկուլների մակարդակով պրոցեսների հետ։
Վաղ շրջանում մարդը տնտեսության մեջ և առօրյա իր հոգսերի համար մշտապես ձգտել է իմանալ օրվա ժամը։ Տարբեր միջոցների է դիմել նա ժամանակը որոշելու համար․ օգտագործել է լուսինը, արևը, ստվերը, երկինքը, աստղերը և այլն։ Հետաքրքրական են ծաղկե ժամացույցները։ Դրանցից կարելի է օգտվել զբոսանքի ժամանակ, եթե ստույգ իմանանք՝ որ ծաղիկը առավոտյան որ ժամին է բացվում և երեկոյան կողմ փակվում։ Ծաղիկների պսակները բացվում և փակվում են որոշակի ժամերին, մոտավոր ճշտությամբ նրամց միջոցով կարելի է որոշել ժամանակը։
«Ծաղկե ժամացույցների» ցուցակն առաջին անգամ կազմել է 18-րդ դարի շվեդ գիտնական Կառլ Լիննեյը։
Այսպես՝ մասուրի ծաղիկները առավոտյան ժամը 4-5-ին են բացվում, փակվում՝ երեկոյան 7-8-ին, կակաչը բացվում է ժամը 5-ին, փակվում ցերեկվա 3-ին, խատուտիկը բացվում է 5-6-ին, փակվում ցերեկվա 2-3-ին, մանուշակը՝ առավոտյան 7-8-ին, փակվում ցերեկվա 5-6-ին, սպիտակ ջրաշուշանը փակվում է երեկոյան 7-8-ին[11]
Ժամաֆիկացման ցանցերը նախատեսված են մեծ քաղաքներում բաժանորդների լայն շրջաններին և ձեռնարկություններին ճշգրիտ ժամանակի ապահովման համար։ Կազմված են մեկ առաջնային և մի քանի երկրորդական ժամացույցներից, ինչպես նաև կապի գծից։ Ժամաֆիկացման ցանցը ազատում է «ժամի պատասխանատվությունից», իսկ եթե շենքը (դպրոց, համալսարան, գործարան) աշխատում է մեկ կարգացուցակով՝ տալիս է «պաշտոնական ժամանակ», ըստ որի սկսվում կամ ավարտվում էաշխատանքը, նշվում են ուշացումները, պլանավորվում են խորհրդակցությունները և այլն։ Անգամ, եթե այդ ժամանակը ճշգրիտ չէ, բոլոր աշխատողներին լավ հայտնի է, թե «պաշտոնական ժամանակը» քանի րոպեով է առաջ կամ հետ իսկական ժամանակից։ Ժամաֆիկացման ցանցերը լայնորեն գործածվում են երկաթուղիներում և մետրոյում՝ թույլատրելով բարձր ճշտությամբ կոորդինացնել առանձին կայանների, կայարանների ու դեպոների աշխատանքը։
Առաջնային ժամացայցը նախատեսված է ժամանակի ճշգրիտ հաշվարկման և այն երկրորդական ժամացույցներին փոխանցման համար։
Առաջներում իրենցից ներկայացրել են աստղագիտական կամ քրոնոմետրիկ ժամացույցներ, որոնցում սլաքի փոխարեն երկրորդական ժամացույցներին հրամաններ փոխանցող էլեկտրամեխանիկական ձևավորման բլոկ էր, պարզագույն դեպքում՝ էլեկտրական շղթայում րոպեն մեկ կարճ միացում ապահովող։
Ներկայում՝ էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցման ուղիների զարգացման հետ՝ ճշտություն ապահովող մի քանի կանալներով բարձր դասի էլեկտրոնային ժամացույցներ են (GPS համակարգի ճշգրիտ ժամանակ, համապատասխանեցում համացանցի սերվերների ճշգրիտ ժամի հետ և այլն)։
Երկրորդական ժամացույցը նախատեսված է ժամաֆիկացման ցանցերում ժամանակը ցույց տալու համար։
Առաջներում դրանք իրենցից ներկայացնում էին մեխանիզմներ՝ առանց շարժիչի, կարգավորիչի և վայրկյանացույցի, րոպեի սլաքը ընթանում էր սինխրոն կամ քայլով շարժիչի իմպուլսից, որը ստացվում էր առաջնային ժամացույցի 24 Վոլտ լարումի բևեռացումից, իսկ ժամ ցույց տվող սլաքն ընթնում էր փոխանցող մեխանիզմով 1:12[12]։ Գոյություն ունեին նաև էլեկտրական լամպերի վրա թվային ինդիկատորներով կամ գազալիցքավորմամբ ինդիկատորներով երկրորդական ժամացույցներ[12]։
Ներկայումս դրանք առաջնային ժամացույցների շտկված, ոչ թանկ, ինքնուրույն քվարցե ժամացույցներն են, առանձին դեպքերում՝ GPS:
Ինտերվալներով ժամացույցը կոչված է արտացոլելու գնացքների անցնելու միջև ժամանակահատվածը[12].
Համացանցում ճշգրիտ ժամանակի ղեկավարումը կազմակերպվում է ճշգրիտ ժամանակի սերվերների խմբի կողմից, որոնք կապված են ատոմային ժամացույցի էտալոնին տիրապետող լաբորատորիաներին։ Բոլոր հիմնական օպերացիոն համակարգերում առկա է, կամ ծայրահեղ դեպքում ենթադրվում է կապի աջակցություն այդ սերվերներից ցանկացած մեկի հետ։ Ինչպես նաև, տարբեր ժամանակներում, մշակվել են կողմնակի օգնող ծրագրեր՝ ուտիլիտներ, ֆունկցիայի սինխրոնիզացիայի խափանման (բացակայության) դեպքերի համար։
Սովետական Միությունում 1980-ական թվականներին կենցաղային անհատական օգտագործման զանգվածային արտադրություն էր, այժմ՝ Ռուսաստանում գոյություն ունեն ժամացույցի մի քանի մակնիշ։ Նրանցից շատերը արդեն չեն արտադրում իրենց մեխանիզմները, այլ ժամացույցը հավաքում են արտասահմանյան դետալներով։ Երկրի միակ ժամացույց արտադրող գործարանը, որը շարունակում է արտադրել իր մեխանիզմները սկզբից մինչև վերջ, ներառած բալանսն ու պարույրը, դա Պետրոդվորեցի «Ракета» ժամացույցի գործարանն է։
ԽՍՀՄ-ի ժամանակ ժամացույցներ արտադրվում էին 13 գործարաններում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.