From Wikipedia, the free encyclopedia
Թուրքական ներխուժումը Կիպրոս (հուն․՝ Τουρκική εισβολή στην Κύπρο, թուրքերեն՝ Kıbrıs Barış Harekâtı), թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի[15]։ Այն սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ը թուրքական զորքերի կողմից գրավմամբ։
Թվական | օգոստոսի 18, 1974 |
---|---|
Մասն է | Կիպրոսի հակամարտություն |
Վայր | 1974, հուլիսի 20 – օգոստոսի 18 |
Արդյունք | Թուրքերի ռազմական հաղթանակ և Հյուսիսային Կիպրոսի առանձնացում[1] |
Հակառակորդներ | |
Թուրքիա[7] | Կիպրոս Ռազմական օգնություն՝ |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
60,000[11] | 42,000[12][13][14] |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Հեղաշրջումը կատարվել է Հունաստանի ռազմական դիկտատուրայի կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի[16][17] միջոցով։ Այն գահընկեց արեց Կիպրոսի նախագահ և կրոնապետ արքեպիսկոպոս Մակարիոսի կառավարությանը։ Նրան փոխարինեց իշխանամետ ղեկավար Էնոսիս Նիկոս Սամպոսը[18][19][20][21][22]։ Նախքան զինադադարի կնքվելը՝ 1974 թվականի հուլիսին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու 3 %-ը։ Հունական զինվորական խունտան փլուզվեց և նրան փոխարինելու եկավ ժողովրդավարական կառավարությունը[23][24]։
1974 թվականի օգոստոսին Թուրքիայի ուժերը հերթական անգամ ներխուժեցին Կիպրոս և գրավեցին կղզու մոտ 40 %-ը։ 1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։ Կիպրոսի ավելի քան մեկ քառորդ բնակչությունը (այն կազմում է Հունական Կիպրոսի բնակչության 1/3-ը) տեղահանվեցին։ արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից։
Մոտ մեկ տարի անց՝ 1975 թվականին, մոտ 60,000 թուրք կիպրոսցիներ (նրանք կազմում են Կիպրոսի ամբողջ թուրք բնակչության կեսը) տեղահանվեցին հարավից դեպի հյուսիս[25][26]։
Կիպրոսի թուրքական ներխուժումը ավարտվեց Կիպրոսի քաղաքական քարտեզի վերափոխմամբ։ Փաստացիորեն Կիպրոս կղզին բաժանվեց երկու անկախ պետությունների միջև։ Միևնույն ժամանակ Թուրքիան ստորագրեց դե ֆակտո (փաստացիորեն) անկախ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը, որը ստեղծվել էր Թուրքիայի կողմից Կիպրոսի գրավված տարածքների վրա[27]։ Միևնույն ժամանակ մինչ օրս Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը[28]։
Համաձայն միջազգային իրավունքի՝ Եվրոպական Միության տարածքում կատարված տարածքային ռազմակալումը դիտարկվել է որպես անօրինություն, քանի որ Կիպրոսը մաս էր կազմում «Եվրոպական ընտանիքի»[29]։
Թուրք-վենետիկյան 1570-1573 թվականների պատերազմներից հետո 1571 թվականին հիմնականում հույներով բնակեցված Կիպրոս կղզին նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից[30][31]։ Հետագայում կղզին և նրա բնակչությունը ըստ Կիպրոսի կոնվենցիայի դարձել է Մեծ Բրիտանիայի ենթակա՝ հիմնվելով 1878 թվականին տեղի ունեցած համաեվրոպական կոնգրեսի վրա։ 1914 թվականի նոյեմբերի 5-ին պաշտոնապես Կիպրոս կղզին (Եգիպտոսի և Սուդանի հետ միասին) կցվեց Մեծ Բրիտանիային։
Այս որոշումից հետո Օսմանյան կայսրությունը հայտարարեց, որ նոր բռնկված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անդամակցելու է Կենտրոնական ուժերին (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա)։
Հաջորդ տարի կղզին դառնում է նաև «Բրիտանական թագի» գաղութ։ 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրի 20-րդ հոդվածով վերջնականապես մերժվեցին Թուրքիայի դիմումները կղզում գերիշխանության հասնելու վերաբերյալ։ Նույն պայմանագրի 21-րդ հոդվածը սահմանում էր, որ Կիպրոսում ազգային փոքրամասնություն կազմող թուրքերը (թուրք կիպրոսցիներ) կարող են շարունակել Կիպրոսում ապրելը, տեղափոխվել Թուրքիա, ինչպես նաև դառնալ Միացյալ Թագավորության քաղաքացի[30]։
Այս շրջանում Կիպրոսի բնակչության հիմնական մասը զբաղեցնում էին հույները և թուրքերը, որոնք նույնացվում էին իրենց համար «մայր» երկիր հանդիսացող Կիպրոսում՝ որպես կիպրոսցի։ Սակայն երկու համայնքների մեջ եղած էլիտաները տարբեր էին. հունական համայնքը ավելի առաջադեմ էր (ավելի կրթված և ավելի լիբերալ), ի տարբերություն Կիպրոսի ավանդական հասարակության՝ թուրքերի[32]։ Սակայն հույն և թուրք կիպրոսցիները երկար տարիներ իրար կողք-կողքի ապրել են հանգիստ միջավայրում[31][33]։
Մեծ Բրիտանիայի կենտրոնական կառավարությունը Կիպրոսում վարում էր «բաժանի՛ր և տիրի՛ր» կենտրոնախույզ քաղաքականությունը՝ նպատակ ունենալով իրար դեմ հանել Կիպրոսի քրիստոնյա և մուսուլման խմբերին՝ կանխելով Կիպրոսի գաղութային թոթափման գործընթացը։
Հիանալի օրինակ է այն, որ բրիտանական կառավարությունը 1950 թվականին սկիզբ առած հունական ապստամբությունը նպատակահարմար գտավ ճնշել թուրքերի կողմից կազմված ներքին ծառայության ուժերի կողմից։ Ավելին՝ 1955 թվականի սեպտեմբերին կազմվեց հատուկ շարժողական և պահեստային գրասենյակը՝ կազմված բացառապես թուրք համազորայիններից։ Այս և այլ նմանատիպ գործելակերպ նպաստեց Կիպրոսում ազգամիջյան թշնամանքի առաջացման։ Թշնամանքի համար կարևոր նախադրյալ դարձավ նաև կրոնական դավանանքի տարբերությունը հույն-կիպրոսցիները հույն ուղղափառ եկեղեցու հետևորդներ էին, իսկ թուրքերը իսլամադավան էին։
Չնայած նրան, որ Կիպրոսի տնտեսական զարգացվածության և լիբերալ մտածելակերպի առկայության շնորհիվ կիպրոսցիները զերծ էին մնում բացահայտ կրոնական խռովություններից, այս ու հանդերձ հասարակական այլ էլիտան՝ ազգայնականները երբեմն կազմակերպում էին ցույցներ և ուղեկալումներ։ Թուրք ազգայնական էլիտան առավել ակտիվ գործունեություն սկսեց ծավալել, երբ Թուրքիայում իշխանությունը անցավ քեմալականներին՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (1881-1938) գլխավորությամբ։ Քեմալի նպատակը նախկին Օսմանյան կայսրության մնացորդների հավաքելը և նոր ավելի հզոր պետության ստեղծելն էր։ Այդ իսկ սկզբունքով Քեմալը մշակեց «Վեց սկզբունքներ» ծրագիրը, որի մեջ մտնում էր նաև Կիպրոսի գրավումը։ Հիսունականների սկզբերը նշանավորվեց հույն ազգայնականների կողմից Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպություն (ԷՕԿԱ, Էթնիկի Օտգանոզիս Կիպրիոն Ագոնիստոն, (հուն․՝ Εθνική Οργάνωσις Κυπρίων Αγωνιστών) ստեղծումով[34]։ Այն կիպրոսահույների ազգայնական ահաբեկչական ռազմականացված կազմակերպություն էր, որի նպատակն էր վերջ դնել Կիպրոսի Բրիտանական կայսրության թագավորական գաղութի կարգավիճակին վտարելով բրիտանական ուժերը կղզուց և միացումը Հունաստանին։
Այս շրջանում Կիպրոսում սկսվեց արքեպիսկոպոս Մակարիոսի ղեկավարության տարիները։ Այս պայմաններում Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը սկսեց գաղտնի կերպով զենք առաքել Կիպրոսի ազատականներին։ Կիպրոսի ազգային-ազատագրական պայքարի ղեկավար ընտրվեց Հունաստանի բանակի նախկին սպա Գեորգիոս Գրիվասը։ Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպության կողմից առաջին թուրք ոստիկանը սպանվեց 1955 թվականի հունիսի 21-ին:[35][36] ԷՕԿԱ-ի կողմից սպանվեցին նաև ձախակողմյա հույն ընդդիմադիրներ։ Թուրք կիպրոսցիների իրավիճակը Կիպրոսում բարդացավ այն բանից հետո, երբ 1955 թվականի սեպտեմբերին թուրքական իշխանությունները սկսեցին Ստամբուլում ջարդեր կազմակերպել՝ ընդդեմ հույների և կիպրոսցիների։ Մեկ տարի անց ԷՕԿԱ-ն սկսեց առաջնորդվել մի նոր քաղաքականությամբ՝ Կիպրոսը միացնել Հունաստանին։ Բրիտանիայի կառավարությունը սկսեց հավաքագրել Կիպրոսի թուրքերին հույների դեմ պայքարելու համար, սակայն ԷՕԿԱ-ն ցանկություն չուներ հակաթուրք ճակատ ստեղծել[37][38][39]։
1957 թվականին ԷՕԿԱ-ն սկսեց ոստիկանական ուժերի միջոցով ցրել Նիկոսիայում հավաքված թուրք ցուցարարներին[40][41]։ Թուրքերը ամեն կերպ փորձում էին կանխել Կիպրոսի կցումը Հունաստանին և պաշտոնական Թուրքիայի կառավարությունը սպառնալիքներ հնչեցրեց՝ սպառնալով Հունաստանին ռազմակալել մերձծովյան Կրետե կղզին։ Այս ընթացքում Թուրքիան աջակցում էր Կիպրոսի թուրք ծայրահեղականներին։ Այս ամենը գագաթնակետին հասավ, երբ Քեմալի գլխավորած կառավարությունը պատերազմ հայտարարեց Կիպրոսի հույն ապստամբներին[42]։ Փաստացիորեն Կիպրոսում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։
Բրիտանական տիրապետությունը Կիպրոսում շարունակվեց մինչև 1960 թվականը։ 1960 թվականին կղզին իրեն հռչակեց անկախ պետություն, իսկ նրա անկախությունը իրավականորեն հաստատվեց Լոնդոնի և Ցյուրիխի պայմանագրերով։ Միացյալ Կիպրոսը ներառում էր թուրքական և հունական համայնքները։ Անկախությունից հետո կառավարությանը ներկայացվեց նոր սահմանադրության նախագիծը, սակայն այն հաստատվեց միայն երեք տարի անց՝ 1963 թվականին։ Սահմանադրության ընդունումը ևս չկարողացավ հանդարտեցնել Կիպրոսի ազգամիջյան խռովությունները։ Կիպրոսի մի մասը ուներ հունական, իսկ մյուս մասը թուրքական կողմնորոշումներ։ Կիպրոսը բաժանվել էր երկու տարբեր հասարակությունների միջև։ Այդ իսկ պատճառով Կիպրոսը բաժանվեց հունական և թուրքական շրջանների, ինչպես նաև բրիտանական Ակրոտիրի և Դեկելիա կոչվող ռազմական հենակետի[43]։ Այս ու հանդերձ դժգոհությունները շարունակվում էին, քանի որ հույներին բաժին էր հասել ավելի մեծ մասնաժիններ։ Ըստ Կիպրոսի սահմանադրության՝ թուրքերին պետք է բաժին հասներ երկրի սպասարկման աշխատատեղերի 30 %-ը, փոխարենը բաժին էր հասնում ընդամենը 18,3 %-ը։ Բացի այդ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հույներ էին։ 1963 թվականի դեկտեմբերին Կիպրոսի նախագահ Մակարիոսը առաջարկեց տասներեք սահմանադրական փոփոխություններ, այն բանից հետո, երբ Կիպրոսի թուրքական օրենսդիրները արգելափակվել էին կառավարության կողմից[44]։ Հավատալով որ փոփոխությունները վերջ ի վերջո կբարելավեն Կիպրոսի հույների և թուրքերի քաղաքական վիճակը և կհարթեն տարաձայնությունները։ Հունական Կիպրոսի ղեկավարությունը հավատում էր, որ 1960 թվականի Սահմանադրությունը չափազանց մեծ իրավունքներ էր տալիս թուրքերին, իսկ Մակարիոսի նպատակը հօգուտ հույների բարեփախումներ կատարելն էր։ Նոր սահմանադրությունը պաշտպանում էր Կիպրոսի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Սակայն այս ծրագիրը ևս ծայրահեղ կերպով դատապարտվեց թուրք համայնքի կողմից[45]։
Հանրաքվեի արդյունքում 1960 թվականին ընդունված Սահմանադրությունը փոխարինվեց նորով։ Նոր սահմանադրությունը ընդունվեց 1963 թվականին։ Ի պատասխան սրան, թուրքերը ցույց բարձրացրեցին Նիկոսիայում[46]։ Այս միջադեպի ընթացքում դեկտեմբերի 21-ին հունական Կիպրոսի ոստականության կողմից սպանվել են երկու թուրք կիպրոսցի ցուցարարներ։ Սակայն Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը փաստացիորեն երաշխավորում էին Լոնդոնի և Ցյուրիխի պայմանագրերի որոշումները, որոնք էլ հանգեցրեցին Կիպրոսի լիակատար անկախության։ Ծագած տարաձայնությունները լուելու նպատակով Թուրքիան դիմեց Հյուսիս-Ատլանտյան դաշինքին, իսկ վերջինս առաջարկեց խաղաղապահ զորքեր մտցնել կղզի՝ Պիտեր Յանգի գլխավորությամբ։
Կիպրոսի ղեկավարները՝ Կիպրոսի նախագահ Մակարիոսը և Ֆազիլ Քյուչյուքը բացառապես խաղաղության կողմնակից էին։ Նրանք խաղաղության հաստատման մասին հայտարարություններ էին կատարում, որոնք անտեսվել են հասարակ ժողովրդի կողմից։ Թուրքիան որոշեց միջամտել հակամարտությանը։ Թուրքերը փորձում էին զենքի միջոցով փոխել պաշտոնական Նիկոսիայի դիրքորոշումը և հենց դա էլ հանգեցրեց կղզում քաղաքացիական պատերազմի բռնկման։ Թուրք զինյալները գրավեցին Կիրենիա ծովափնյա քաղաքը, որը 1974 թվականին ծառայում է կապող օղակ Թուրքիայի ռազմական ներխուժման ժամանակ[47]։ Կիպրոսի հույները ևս պատասխանեցին հարձակմանը։
Ստանալով Հունաստանի թագավորության անմիջական աջակցությունը հույն կիպրոսցիները կարողացան վերցնել 700 թուրք ռազմագերի՝ այդ թվում կանանց և երեխաներին և նրանց աքսորեցին Կիպրոսի հյուսիսային արվարձանները։ Բռնությունները հանգեցրեցին 364 թուրքերի և 174 հույների մահվան[48], ավելի քան 109 թուրքական գյուղեր ավերվեցին և մոտ 25,000-30,000 թուրք կիպրոսցիներ տեղահանվեցին[49] : Հետագայում բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը Կիպրոսում տեղի ունեցածը որակել է «հակաթուրքական ջերդեր»[50]։
Վերջին դեպքերից հետո Թուրքիան սկսում է պնդել, որ անհրաժեշտ է Կիպրոսը բաժանել երկու մասի։ Թուրք կիպրոսցիները շարունակում էին անկարգությունները Լիմասոլի, Լառնակայի, Այիա Նապայի և Նիկոսիայի փողոցներով։ Այս պայմաննեում Թուրքիան պատրաստվում էր ռազմական ներխուժման։ 1964 թվականի հունիսի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Լինդոն Բեյնս Ջոնսոնը նամակ է հղում Թուրքիայի ղեկավարին և հորդորում թուրքական իշխանություններին և Կիպրոսի թուրք զինյալներին զերծ մնալ ռազմական ներխուժումից։ ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ ներխուժմանը կարող է հաջորդել հակասությունները Խորհրդային Միության հետ, որի ժամանակ ԱՄՆ-ն Թուրքիային օգնության չի հասնի։ Հայտարարությունից մեկ ամիս անց ԱՄՆ պետքարտուղարը կազմակերպեց Հունաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպեց։
Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունները ի վերջո հանգուցալուծում չունեցան։ Թուրքիան սկսեց սատարել թուրք կիպրոսցիների կողմից Կիպրոսում տարածքային գրավումները։ Թուրք զինյալներին հաջողվեց Կիպրոսի տարածքում ստեղծել անկլավ թուրքական իշխանություններ, որոնք կենտրոնացված էին հատկապես Կիպրոսի հյուսիսային նեղ հատվածում։ Այն իր գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ թուրք կիպրոսցիները ռազմակալեցին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիան և այն բաժանեցին կանաչ գծով։
1967 թվականին Կիպրոսում բռնկվեցին հերթական թեժ մարտերը, քանի որ թուրք կիպրոսցիները բարձրացրեցին իրենց վճռական ազատագրական շարժումը, որը ուղեկցվեց Թուրքիայի իշխանությունների պաշտոնական սպառնալիքով։ Հունաստանը կղզու նկատմամբ փոխզիջումների գնաց՝ իր զորքերը դուրս բերելով կղզու տարածքից։
Այս քայլով Հունաստանը նպատակ ուներ վերջնականապես դադարեցնել էթնիկական բախումները կղզում։ Բացի այդ կազմակերպվեցին նաև բարեփոխումներ հօգուտ թուրքերի։
1974 թվականի գարնանը Կիպրոսի հետախուզական ընկերությունը հայտնաբերել է, որ Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպությունը պատրաստվում է ռազմական հեղաշրջման՝ ընդդեմ գործող նախագահ Մակարիոսի։ Այս գործում կիպրոսահույների ազգայնական ահաբեկչական ռազմականացված կազմակերպությունը ստանում է Աթենքի ռազմական խունտայի հովանավորությունը։
Չնայած նրան, որ հեղաշրջման գաղափարը խստորեն դատապարտվել է Եվրոպայում, այս ու հանդերձ Հունաստանը ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը։ Նոյեմբերի 17-ին երկրում բռնկվում է ուսանողական ապստամբություն, որը վերաճում է ազգային համահունական հեղաշրջման։ Հունաստանի նախագահ Ֆայիդոն Գիզիկիսը կարծում էր, որ Մակարիոսը Կիպրոսը Հունաստանին միացնելու կողմնակից էր, սակայն դա այդպես չէր։ Էնոզիսի կողմնակիցները հիմնականում ԷՕԿԱ-ի անդամներն էին։ 1974 թվականի հուլիսի 2-ին Մակարիոսը բաց նամա է գրում Հունաստանի նախագահ Գիզիկիսին, որտեղ իր դժգոհությունն է հայտնում Հունաստանի կառավարությանը՝ ԷՕԿԱ-ի ահաբեկչական գործողությունները սատարելու և աջակցելու համար։ Մասնավորապես Կիպրոսի նախագահը հորդորել է հույն սպաներին լքել Կիպրոսի ազգային գվարդիայի շարքերը։
Հունաստանի կառավարությունը շտապեց պատասխանելու Կիպրոսի նախագահին։ Հունաստանի ղեկավարության նախաձեռնությամբ Կիպրոսի ազգային գվարդիայի հույն սպաները 1974 թվականի հունիսի 15-ին կատարեցին ազգային հեղաշրջում և տապալեցին Մակարիոսի կառավարությունը։
Մասնավորապես հույները մահափորձ կազմակերպեցին Մակարիոսի դեմ, սակայն նրան հաջողվեց թողնել իր նախագահական նստավայրը և փախուստի դիմել դեպի Պաֆոս, որտեղից էլ ստանալով բրիտանացիների օգնությունը կարողանում է մեկնել Մալթա, որտեղից էլ Մեծ Բրիտանիա։
Նախկին կառավարության տապալումից հետո Նիկոս Սամպսոնը դառնում է Կիպրոսի առաջին աշխարհիկ նախագահ։ Սամպսոնը հայտնի էր, որպես ծայրահեղ հույն նացիոնալիստ քաղաքական գործիչ և նշանավոր հակաթուրք, ով մասնակցել էր Կիպրոսում թուրքերի դեմ մղվով բոլոր բռնություններին։ Շուտով Սամպսոնը հայտարարում է, որ Մակարիոսը մահացել է, այնինչ նա անվտանգ կերպով հանգրվանել էր Լոնդոնում։ Հետագայում Մակարիոսին իր հայտարարությամբ հերքում է գործող նախագահի հայտարարությունը, որն էլ հակասություններ է ստեղծում Սամպսոնի անվան վերաբերյալ։
Կիպրոսի ազգային հեղաշրջման ժամանակ զոհվում է 91 մարդ։ Զարմանալիորեն թուրք կիպրոսցիները չեն մասնակցել Մակարիոսի դեմ շարժմանը, քանի որ հույները չէին ուզում հրահրել թուրքական ռեակցիան։ Ի պատասխան Կիպրոսում տեղի ունեցած դեպքերի՝ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը կղզի է ուղարկում Ջոզեֆ Սիսկոյին, ով փորձում է միջապտել հակասությանը։ Դրան հաջորդեց այն, որ Թուրքիան ԱՄՆ-ի միջնորդությամբ պահանջացանկ ներկայացրեց Հունաստանին՝ Կիպրոսում հունական քաղաքականության վերանայելու վերաբերյալ։ Թուրքերը պահանջում էին հեռացնել Նիկոս Սամպսոնին կառավարությունից և դուրս հանել 650 հույն սպաներին Կիպրոսի ազգային գվարդիայից։ Թուրքիայի օրենսդիր կառավարության ղեկավար Բյուլենթ Էջևիթին պաշտոնապես դիմում է Մեծ Բրիտանիային, որտեղ խնդրանք է ներկայացնում Կիպրոսում վերստեղծել բրիտանական կառավարությունը և պահպանել չեզոքությունը։ Մեծ Բրիտանիան մերժել է առաջարկը և հորդորել Թուրքիային դադարեցնել Կիպրոսում թուրքական ռազմակայանների գործողությունները։
Թուրքերի առաջին ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի տեղի է ունեցել 1974 թվականի հուլիսի 20-ին՝ շաբաթ օրը։ Այս գործողությունները սկսվեցին նրանով, որ Թուրքիայի կառավարությունը Կիրենիա մտցրեցին թուրքական կայազորայիններին, որոնց դեմ դուրս եկան Հունաստանի և Կիպրոսի հույները։ Պաշտոնական Անկարան վկայակոչել է, որ ներխուժումից առաջ Թուրքիան երաշխիք է ընդունել կիպրաթուրքերի սահմանադրական իրավունքները և Կիպրոսի անկախ պետություն լինելու հանգամանքը։ Այս գործողությունները պատմության մեջ հայտնի են «Աթիլլիա գործողություններ» անունով։
1974 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաջողվեց հասնել նրան, որ Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև հաստատվեց հրադադարի ռեժիմ։ Առաջին ռազմական ներխուժման ընթացքում թուրքերի հաջողվեց ռազմակալել Կիպրոս կղզու 3 %-ը, որն էր Կիրենիայի և Նիկոսիայի բաժանարար գիծը։ Հետագայում թուրքերին հաջողվեց ընդլայնել տարածքները Կիպրոսում և անկլավ տիրույթներից վերաճել անկախ պետության (ՀԿԹՀ)։
Հուլիսի 20-ին 10,000 կիպրոսցիները Լիմասոլը հանձնեցին Կիպրոսի ազգային գվարդիային։ Դրանից հետո, ըստ հույն և թուրք կիպրոսից ականատեսների կիպրա-թուրքական թաղամասը այրվել է, կանայք բռնաբարվել են, իսկ երեխաները` այրվել։
Այս դեպքերից հետո թուրքերը սկսեցին հրթիռահրետակոծել Ֆամագուստան՝ Կիպրոսի նեղ շրջանը։
Թուրքիայի առաջին ռազմական ներխուժումը ավարտվել է թուրքական անկլավ վերահսկողության ստեղծումով և երկու կողմերից մեծ քանակությամբ ռազմագերիներ հավաքվելով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.