Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆահրի Քորություրք (թուրքերեն՝ Fahri Korutürk, օգոստոսի 3, 1903, Ֆաթիհ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 12, 1987[4][1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ռազմածովային սպա, Թուրքիայի վեցերորդ նախագահը[5]։
Ֆահրի Քորություրք Fahri Korutürk | |||
| |||
---|---|---|---|
1973-1980 | |||
Նախորդող | Ջևդեդ Սունայ | ||
Հաջորդող | Կենան Էվրեն | ||
Կուսակցություն՝ | չկա | ||
Կրթություն՝ | Ստամբուլի ռազմածովային ակադեմիա | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմածովային սպա | ||
Ազգություն | Թուրք | ||
Դավանանք | Իսլամ | ||
Ծննդյան օր | 3 օգոստոս, 1903 | ||
Ծննդավայր | Ստամբուլ | ||
Վախճանի օր | 12 հոկտեմբեր, 1987, | ||
Վախճանի վայր | Ստամբուլ | ||
Թաղված | Թուրքական պետական գերեզմանատուն | ||
Դինաստիա | Korutürk family? | ||
Քաղաքացիություն | Թուրքիա | ||
Ի ծնե անուն | թուրքերեն՝ Fahri Sabit[1] | ||
Ամուսին | Էմել Քորություրք | ||
Զավակներ | Աիշե, Օսման, Սալախ | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
1916 թվականին նա ընդունվել է ռազմածովային կադետական դպրոց, որն ավարտել է 1923 թվականին։ 1933 թվականին ավարտել է Ստամբուլի ռազմածովային ակադեմիան։
Քորություրքը ծառայել է հածանավերի և սուզանավերի վրա, իսկ ավելի ուշ աշխատել է որպես զինվորական կցորդ Հռոմում, Բեռլինում, Ստոկհոլմում։ 1936 թվականին, ծովածոցերը հաստատող Մոնտրեի կոնվենցիայի ժամանակ եղել է զինվորական խորհրդատու։ 1950 թվականին Քորություրքը դարձել է փոխ-ծովակալ և մինչ ծովակալի կոչում ստանալը եղել է տարբեր միավորումների հրամանատար։
1960 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից հեռանալուց հետո, Ջեմալ Գուրսելի կողմից նշնակավեց Թուրքիայի դեսպան Խորհրդային Միությունում, իսկ հետո Իսպանիայում։
1968 թվականին նախագահ Ջևդեթ Սունայը Քորություրքին նշանակում է Սենատի անդամ։ 1973 թվականի ապրիլի 6-ին Թուրքիայի մեծ ազգային ժողովի ընտրությամբ Քորություրքը դառնում է Թուրքիայի հանրապետության 6-րդ նախագահը։ Նա զբաղեցում է այդ պաշտոնը մինչև 1980 թվականի ապրիլի 6-ը, որից հետո դառնում է Սենատի մշտական անդամ։
Քորություրքը ամուսնացել է 1944 թվականին Էմել Քորություրքի հետ (1915-2013)։ Ունեցել է մեկ աղջիկ (Աիշե) և երկու տղա (Օսման և Սալախ)։ Քորություրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի պահապան», նրան տրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից[6]։
Քորություրքը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում։ Աճյունը թաղված է Անկարայում՝ Թուրքիայի պետական գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.