From Wikipedia, the free encyclopedia
Թուրինջ, նաև՝ գրեյպֆրուտ (լատին․՝ Cītrus paradīsi)[1], մերձարևադարձային մշտադալար բույս։ Սատապազգիների (լատին․՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող մշտադալար ծառ։ Պտուղը կլոր է, հասնում է 10-15 սմ տրամագծի[2]։
Թուրինջ | |
Թուրինջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Aurantioideae |
Տրիբա | Citreae |
Ցեղ | Ցիտրուսայիններ (Citrus) |
Տեսակ | Թուրինջ (C. paradisi) |
Միջազգային անվանում | |
Citrus paradisi Macfad., 1830 |
Առաջին անգամ թուրինջը աշխարհին ծանոթ է եղել բուսաբան Գրիֆֆիտս Հյուջեսի կողմից 1750 թվականին[3][4]։ Նա բույսն անվանել է «Արգելված պտուղ»[5]։ Ավելի ուշ թուրինջը սկսել են անվանել «փոքրիկ շեդդոկո», իսկ 1881 թվականին Յամայկայում առևտրականները պտուղը վերանվանել են թուրինջ։ 1880 թվականից ԱՄՆ-ում մեծացավ թուրինջի արտադրությունը, ապա Կարիբյան ավազանում, Բրազիլիայում, Իսրայելում։ 20-րդ դարում թուրինջը համաշխարհային մրգի շուկայում դարձավ առաջատարը։
Թուրինջը իր արտաքին տեսքով նման է նարինջին, բայց ունի ավելի դառը համ։ Չնայած դրան շատ հանրագիտարաններում նշվում է նրա դիետիկ հատկանիշների մասին։
Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում։
Պտուղների հասունանալու միջին ժամանակամիջոցը մոտավորապես 9-12 ամիս է։
Թուրինջը մշակվել է Կարիբյան ծովի կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Թուրինջը ջերմասեր բույս է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում։
Փետրվարի 2-ին տարբեր երկրներում, որտեղ աճում է թուրինջ, տոնում են «Թուրինջի բերքահավաքի տոն»-ը, որը տևում է մի քանի օր։
Օգտակար և հրաշալի այս մրգի անվանումը ծագել է անգլ.՝ grape (խաղող) և fruit (միրգ) բառերից, սակայն իր համային հատկանիշներով թուրինջը ոչ մի ընդհանուր բան չունի խաղողի հետ։ Թարգմանաբար նշանակում է՝ արևադարձային ծառ և նարնջանման պտուղ։
Բուսաբանական տեսանկյունից, բույսը մինչև 1830-ականները չէր տարբերվում ավելից, մինչև ստացավ իր լատիներեն անվանումը՝ Citrus paradisi:
Մշտադալար ծառ, հիմնականում բարձրությունը հասնում է 5-6 մ, սակայն եղել են դեպքեր, երբ ծառի բարձրությունը հասել է նաև 13-15 մ։
Տերևները կանաչ են, երկարավուն մինչև 15 սմ), սուր կամ օվալաձ։
Ծաղիկները՝ սպիտակ, 4 կամ 5 թերթիկներով և մոտ 5 սմ տրամագծով։
Պտուղները գնդաձև են, թեթևակի տափակ՝ մինչև 1 սմ հաստությամբ դեղին կամ դեղնականաչավուն կեղևով։ Պտղամիսը թեթևակի դառնահամ է, գորշադեղնավուն կամ վարդագույն։ Մյուս ցիտրուսների համեմատ՝ պտուղներն ավելի խոշոր են (զանգվածը կարող է հասնել մինչև 6 կգ-ի)։ Ապրում է 80 տարի, պտղաբերում է 3-4 տարեկանից։
Մշակվում է հիմնականում ԱՄՆ-ում, սակայն վերջին ժամանակներս տարածվել է նաև այլ երկրներում, հատկապես՝ Ճապոնիայում և Հնդկաստանում։
Գոյություն ունեն թուրինջի մոտ 20 սորտեր, որոնք կարելի է բաժանել 2 հիմնական խմբի՝ սպիտակ (կամ դեղին) թուրինջ, միջուկը դեղնավուն և կարմիր։ Ավելին որքան կարմիր է թուրինջի միջուկը, այնքան այն ավելի քաղցր է[6]։ Ամերիկյան սորտը կարմիր միջուկով՝ Ruby, արտոնագրելվել է 1952 թվականին։ Դրանից էլ ստացվել են մնացած սորտերը, որոնք հիմնականում մշակվել են Տեխասում[7]։ Շուկայում ամենատարածված սորտերից են Rio Red, Star Ruby և Flame:
Թուրինջ արտադրող երկրների տասնյակը | ||||
---|---|---|---|---|
Երկիր | Արտադրություն | Ծանոթագրություն | ||
Չինաստան | 3,800,000 | F | ||
ԱՄՆ | 1,046,890 | |||
Մեքսիկա | 415,471 | |||
Թաիլանդ | 328,000 | F | ||
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 304,559 | |||
Իսրայել | 246,618 | |||
Թուրքիա | 243,267 | |||
Արգենտինա | 200,000 | F | ||
Հնդկաստան | 200,000 | F | ||
Սուդան | 196,000 | |||
Ամբողջ աշխարհում |
8,040,038 | A | ||
No symbol = official figure, P = official figure, F = FAO estimate, * = Unofficial/Semi-official/mirror data, C = Calculated figure A = Aggregate (may include official, semi-official or estimates); Աղբյուր. Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division Արխիվացված 2012-06-19 Wayback Machine |
Թարմ վարդագույն թուրինջ Սննդային արժեք (100 գ.) | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգետիկ արժեք 39 կկալ 163 կՋ | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
USDA National Nutrient Database for Standard Reference Աղբյուր՝ www.nal.usda.gov |
Թուրինջը միշտ էլ համարվել է որպես առողջության և գեղեցկության միրգ։ Պարունակում է ճարպերն այրող և լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։
Դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը և կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ և մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները և շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ և նորմալ մաշկ ունեցողներին։
Թուրինջը վերականգնում է ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը։ Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի[8], այնպես էլ՝ ինսուլինի քանակությունը՝ օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն։
Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը և հիշողությունը։ Թուրինջի մեջ պարունակվող գլիկոզիդները ունեն հակասկլերոտիկ ազդեցություն, պտղահյութն ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգնում է անքնության, հիպերտոնիայի, գերհոգնածության դեպքում։ Թուրինջը գործնականում ալերգիա չի առաջացնում։
Թուրինջը ունի հետևյալ օգտակար հատկությունները.
Թուրինջում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։
Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։
Շաքարային դիաբետի, ավելորդ քաշի, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում՝ 1 թուրինջը բաժանել 4 մասի և ուտել սնունդ ընդունելուց հետո։
Վիտամին C-ի[9][10] պարունակությամբ թուրինջը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին։ Թուրինջի պտուղը պարունակում Է 88,5–90, 9% ջուր, 3, 8-6,78% շաքար, 1,42-2,38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչև 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։
Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում է 9-10 % պեկտինային նյութեր[11], գլիկոզիդ, եթերայուղեր։ Առավել օգտակար են թուրինջի կորիզները, դրանցից ստանում են «ցիտրոսեպտ» դեղամիջոց, որը լայնորեն կիրառվում է հատկապես գինեկոլոգիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.