![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/15/Thornton_Wilder_Yale_graduation_photo_1920.jpg/640px-Thornton_Wilder_Yale_graduation_photo_1920.jpg&w=640&q=50)
Թորնթոն Ուայլդեր
From Wikipedia, the free encyclopedia
Թորնթոն Ուայլդեր (անգլ.՝ Thornton Niven Wilder, ապրիլի 17, 1897(1897-04-17)[1][2][3][…], Մեդիսոն, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 7, 1975(1975-12-07)[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]), ամերիկացի գրող։
Թորնթոն Ուայլդեր անգլ.՝ Thornton Niven Wilder | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 17, 1897(1897-04-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեդիսոն, ԱՄՆ[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1975(1975-12-07)[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | դրամատուրգ, վիպասան, սցենարիստ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Եյլի համալսարան, Օբերլինի քոլեջ, Բերքլիի ավագ դպրոց, The Thacher School?, Davenport College? և Chefoo School? |
Ուշագրավ աշխատանքներ | The Bridge of San Luis Rey? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | thorntonwilder.com |
![]() |
Ճանաչվել է «Կաբալա» (անգլ.՝ The Cabala, 1926) վեպով։ «Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» (The Bridge of San Luis Rey, 1927, Պուլիտցերյան մրցանակ, 1928) վիպակում և «Անդրոսցի կինը» (անգլ.՝ The Woman of Andros, 1930) վեպում, դիմելով պատմական անցյալին, Ուայլդերը փորձել է պարզել մարդկային էության մնայուն ու անփոփոխ հատկանիշները։ «Երկինքն իմ նշանակման վայրն է» (անգլ.՝ Heaven’s My Destination, 1934) վեպում, «Մեր քաղաքը» (անգլ.՝ Our Town, 1938, Պուլտիցերյան մրցանակ, 1938) պիեսում արտացոլել է ժամանակակից կյանքը։ Կենցաղային կատակերգության օրինակ է «Խնամախոսուհին» (1939) պիեսը։
1948 թվականին հրատարակվել է Ուայլդերի «Մարտյան իդոսներ» (անգլ.՝ Ides of March) նշանավոր վեպը։ 1967 թվականին, շուրջ 20-ամյա լռությունից հետո, Ուայլդերը հանդես է եկել սոցիալական և բարոյական հրատապ խնդիրներ առաջադրող «Ութերորդ օրը» (անգլ.՝ The Eighth Day) վեպով։ Գրողի հումանիզմի լավագույն արտահայտություններից է «Թեոֆիլ Նորթ» (անգլ.՝ Theophilus North, 1973) վեպը։
Ուայլդերի ստեղծագործությանը բնորոշ են ռեալիստական մեծ ընդգրկումներն ու փիլիսոփայական ընդհանրացումները։