Թոնծի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թոնծի համալսարան (չին.՝ 同济大学,փինին՝ Tóngjì dàxué), պետական համալսարան, որը գտնվում է Չինաստանում՝ Շանհայում։ Այն ազգային առանցքային համալսարան է, որը անմիջականորեն ենթակա է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարությանը։ Վարչական մակարդակը գլխավոր կառավարման մակարդակն է (կուսակցության կոմիտեի քարտուղար, նախագահ և նախարարի տեղակալ):Համալսարանը հանդիսանում է «Համաշխարհային կարգի համալսարաններ և առաջին կարգի մասնագիտություններ» և նախնական «նախագիծ 985»- ի և «նախագիծ 211»-ի անդամ։ Ինչպես նաև, այն հանդիսանում է շրջակա միջավայրի և կայուն զարգացման համագործակցության գլոբալ դաշինքի (GUPES), դիզայնի և արվեստի քոլեջների միջազգային դաշինքի (Cumulus), 21-րդ դարի ակադեմիական դաշինքի (AC21), Թոնծի- Բերկլիի ինժեներական դաշինքի, Չին-ռուսական ինժեներական համալսարանների դաշինքի (ASRTU) անդամ։
Թոնծի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university? |
Կարգախոս | 同舟共济 |
Հիմնադրված է | 1907 |
Հիմնադրիր | Erich Paulun? |
Անվանված է | գերմաներեն |
Ընդհանուր անձնակազմ | 2786 մարդ |
Անդամակցություն | Երկաթուղիների միջազգային միություն[1], Yangtze Delta Universities Alliance?, Shanghai-Hong Kong University Alliance?, Global Universities Partnership on Environment and Sustainability?, Association of Sino-Russian Technical Universities?, Double First Class University Plan?, Plan 111?, Association of Pacific Rim Universities?[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Երկիր | Չինաստան[4] |
Կայք | tongji.edu.cn(չին.), en.tongji.edu.cn(անգլ.) և de.tongji.edu.cn(գերմ.) |
Tongji University Վիքիպահեստում |
Ի սկզբանե, Թոնծի համալսարանը եղել է գերմանական բժշկական քոլեջ, որը հիմնադրվել է 1907 թվականին, որն այնուհետև վերանվանվել է Թոնծի գերմանական բժշկական քոլեջ։ 1912 թվականին այն միավորվեց վերջերս հիմնադրված Թոնծի գերմանական տեխնիկական քելեջի հետ և հայտնի դարձավ որպես Թոնծի գերմանական բժշկական և տեխնիկական քոլեջ անվամբ։ 1923 թվականին քոլեջը պաշտոնապես ստացել է Թոնծի անվանումը։ 1927 թվականին ստեղծվեց Թոնծի պետական համալսարանը, որը Չինաստանի առաջին յոթ ազգային համալսարաններից մեկն էր։ 1949 թվականին այն վերանվանվել է Թունծի համալսարան։
Ներկայումս Թոնծի համալսարանն ունի 38 ֆակուլտետներ և միջնակարգ դպրոցներ, 7 փոխկապակցված հիվանդանոցներ և 5 փոխկապակցված միջնակարգ դպրոցներ,համալսարանն ունի ավելի քան 17,000 բակալավրի ուսանողներ, ավելի քան 13,000 մագիստրոսներ և շուրջ 5000 դոկտորական ուսանողներ։ Համալսարանն ունի հազարավոր օտարերկրյա ուսանողներ, այն զբաղեցնում է մոտ 3850 ակր տարածք, գրադարանային ֆոնդը կազմում ավելի քան 4 միլիոն տպագիր գրքերի օրինակ։
Համաձայն 2024 թվականին QS World University Rankings և Times Higher Education World University Ranking,համաշխարհային համալսարանների վարկանիշների դասակարգման,Թոնծի համալսարանը համապատասխանաբար զբաղեցնում է իններորդ և տասներեքերորրդ տեղը Չինաստանում։
1891 թվականին գերմանական նավատորմի բժիշկ Էրիխ Պաուլունը(գերմ.՝ Erich Paulun)ժամանեց Շանհայ։ Տեսնելով,որ այնտեղ տարածված են խոլերայի, տիֆի և մալարիայի համաճարակները, ինչպես նաև Շանհայում բուժօգնության պակասը, նա որոշեց թողնել նավատորմը և Շանհայում կլինիկա բացել։ Նա վերադարձավ Գերմանիա՝ իր բժշկական կրթությունը շարունակելու, վիրաբուժական հմտությունները կատարելագործելու և միջոցներ հայթայթելու համար։ 1893 թվականին նա կրկին եկավ Շանհայ, բացեց կլինիկա Շանհայի գերմանական եկեղեցու մոտ և մի քանի գերմանացի բժիշկների հետ Շանհայում հիմնեց «գերմանական բժշկական ասոցիացիան»։ 1899 թվականին «Գերմանական բժշկական ասոցիացիայի» գործերը վատ էին ընթանում, և Էրիխ Պաուլունը ստիպված էր լքել նավատորմը՝ կլինիկա բացելու համար։ Այդ ժամանակ Շանհայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Վ. Կնապպեն(գերմ.՝ W. Knappe) հյուպատոսական խորհրդական Պ. Դ. Ֆիշերին(ուղարկեց Շանհայ՝ չինացի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։ Արդյունքում որոշվեց՝ օգտագործել Սինմա (այժմ՝ Ֆենյան) ճանապարհի հարևանությամբ գտնվող հողատարածքը հիվանդանոց կառուցելու համար։ Մոտավորապես 1900 թվականին պաշտոնապես բացվեց Էրիխ Պաուլունի հիմնադրած Թոնծի հիվանդանոցը։ Հիվանդանոցի բժիշկների մեծ մասը «Գերմանական բժշկական միության» անդամներ էին։ Օրվա ընթացքում նրանք վարում էին իրենց սեփական կլինիկաները, իսկ հիվանդանոց էին գալիս միայն երեկոյան՝ ամբուլատոր խորհրդատվություններ և վիրահատություններ իրականացնելու համար։
Դոկտոր Էրիխ Պաուլունը տեսավ, որ հիվանդանոցում բժշկական անձնակազմը բավարար չէ, և նա նախատեսում էր հիվանդանոցին կից կառուցել գերմանական բժշկական քոլեջ՝ չինացի ուսանողներին հավաքագրելու և նրանց բժշկական կրթություն տալու համար։ Այս ծրագիրը ստացավ Շանհայում Գերմանիայի գլխավոր հյուպատոսի և Գերմանիայի կառավարության բարձրագույն կրթության վարչություն աջակցությունը։ 1906 թվականին նրանք հիմնադրեցին հիմնադրամ՝ աջակցելու բժշկական դպրոցի բացմանը։ Գերմանական "Կեպել հիմնադրամի" աջակցությամբ Գերմանիայի և արտասահմանյան երկրների միջև գաղափարների փոխանակմանը նպաստելու համար հավաքվեցին բժշկական գրքերի և պարբերականների խմբաքանակ, ինչպես նաև նոր վիրաբուժական էլեկտրական գործիքներ և այլ իրեր։
1907 թվականի հունիսին բժշկական քոլեջի բացումից առաջ Շանհայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Կնապպեն ոչ միայն կոչ արեց գերմանացի գործարարներին նվիրատվություն կատարել, այլև խնդրեց գերմանական արտասահմանյան բանկերին հավաքել չինացի գործարարներից նվիրատվություններ։ Միևնույն ժամանակ, Ֆիշերը նաև ֆինանսավորում և աջակցություն խնդրեց Չինաստանի կառավարությունից, իսկ Կնապպեն օգտագործեց Չինաստանում և Գերմանիայում հավաքված նվիրատվությունները՝ «Չինացիների համար գերմանական բժշկական քոլեջի հիմնադրամ» ստեղծելու համար։ Այն ժամանակ ամրագրված էր, որ ավելի մեծ քանակությամբ գումար նվիրաբերողները կարող են դառնալ բժշկական քոլեջի տնօրենների խորհրդի տնօրեն։
Երբ հիմնադրվեց բժշկական դպրոցը, այն կոչվեց Գերմանական բժշկական դպրոց, և ստեղծվեց տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու էր դպրոցի կառավարման համար։ Տնօրենների խորհուրդը բաղկացած է 18 հոգուց։ Հիմնական անդամներն էին՝ գերմանական բժշկական ասոցիացիայի երեք վետերաններ՝ Պաուլուն, Ֆուշաբ (երկրորդ նախագահ) և Ֆոլկեր, երեք գերմանացի գործարարներ՝ Լեմկեն, Միշելաուն և Ռայները, երկու չինացի գործարարներ՝ Ճու Բաոսան (Շանհայի նահանգապետի գրասենյակի ֆինանսների նախարար), Յու Քիացինը (Նիդեռլանդական բանկի կառավարիչ), Ֆրեյհեր ֆոն Ռյուտե, գլխավոր հյուպատոսության տեղակալ և այլն։ Դոկտոր Էրիխ Պաուլունը պաշտոնապես ընտրվեց տնօրենների խորհրդի գլխավոր ղեկավար (խորհրդի նախագահ) և դպրոցի առաջին գործադիր տնօրեն, որը պատասխանատու էր դպրոցի կառավարման համար։ 1907 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ գերմանական բժշկական դպրոցի բացման արարողությունը։ Բժշկական կենտրոնի դպրոցական տարածքը գտնվում էր Թոնծի հիվանդանոցի դիմաց գտնվող Բայքը ճանապարհի վրա (այժմ՝ Ֆընյան, Շանհայի Չանճըն հիվանդանոց)։
1908 թվականին «Գերմանական բժշկական քելոջը» վերանվանվել է «Թոնծի գերմանական բժշկական քոլեջ»։ «Թոնծի»-ն այն ժամանակ նշանակում էր, որ գերմանացիներն ու չինացիները գտնվում էին նույն նավի մեջ, իսկ «թոնծի» բառը ծագել է գերմանական «Deutsch» (նշանակում է «Գերմանիա, գերմաներեն») շանհայներենի հոմոֆոնիայից, որը ենթադրում է համագործակցություն և փոխօգնություն։ 1909 թվականին մարտի 5-ին Շանհայում հիվանդության պատճառով մահացավ բժիշկ Էրիխ Պաուլու։ Դոկտոր Ֆու Շապոն՝ Շանհայի գերմանական բժշկական ասոցիացիայի, վետերանը, ստանձնեց գերմանական Թոնծի բժշկական քոլեջի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ի հիշատակ Պաուլուի բազմամյա բժշկական պրակտիկայի և նրա կողմից Թոնծի հիվանդանոցի հիմնադրման, Թոնծի հիվանդանոցի անունը փոխվեց «Պաուլունի հիվանդանոց»։ Ուսանողների թվի արագ աճի պատճառով դպրոցի սկզբնական շենքը չէր կարող տեղավորել բոլորին, ուստի որոշվեց նոր շենք կառուցել Ֆահուա ճանապարհին(այսօր դա Շանհայի տեխնոլոգիական ինստիտուտի կամպուսն է)։ 1909 թվականի ամռանը դպրոցի նոր շենքի շինարարությունն ավարտվեց, և հումանիտար և բժշկական ֆակուլտետների ուսանողներն ու դասախոսները տեղափոխվեցին դպրոցի նոր շենք։
1910 թվականի դեկտեմբերին գերմանական կառավարությունը, արդյունաբերական և առևտրային շրջանակները տեսան, որ Թոնծի գերմանական բժշկական կենտրոնը վստահություն և փորձ է ձեռք բերել դպրոցը ղեկավարելու հարցում, և միևնույն ժամանակ կարծում էին, որ Շանհայը Չինաստանի ամենակարևոր արդյունաբերական և առևտրային քաղաքն է, և որ մոտ 1000 գերմանացի գործարարներ Շանհայում բիզնես էին վարում, ուստի նրանք որոշեցին ինժեներական դպրոց հիմնել:Դեկտեմբերի 10-ին գերմանական արդյունաբերական, առևտրային և բանկային շրջանակների ղեկավարները հանդիպեցին և Չինաստանում գերմանական ինժեներական դպրոցների ասոցիացիայի ղեկավար ընտրեցին Գերմանիայի գաղտնի խորհրդի խորհրդական դոկտոր Ֆիշերին։ Ֆիշերի կոչով ընդամենը մի քանի ամսում հանգանակվեց 1,75 մլն յուան։
1912 թվականին գերմանական Թոնծի բժշկական քոլեջը և նոր հիմնադրված Թոնծի ճարտարագիտական քոլեջը միավորվեցին և վերանվանվեցին Թոնծի բժշկական և ճարտարագիտական քոլեջ՝ առաջարկելով ուսուցում երեք ոլորտներում բժշկություն, ճարտարագիտություն և գերմաներեն (գերմաներենը որպես նախապատրաստական դասընթաց)։ Կրթության ֆինանսավորումը ապահովում էր քոլեջի տնօրենների խորհուրդը,իսկ Ֆու Շապոն ստանձնում էր քոլեջի ընդհանուր ղեկավարությունը։ Այդ տարի բժշկական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներ՝ Ճան Ծինշուն, Հը Լիճոնը և Ծիան Ֆընճըն, հիմնվելով գերմանական բժշկական համալսարանների ավարտական քննությունների կանոնների վրա, հաջողությամբ հանձնեցին առաջին ավարտական քննությունը համաձայն և ժամանակին ավարտեցին ուսումը։ Նրանք դարձան Թոնծիի պատմության առաջին շրջանավարտներնը։
Սկզբում ճարտարագիտական ֆակուլտետը ուներ միայն մեխանիկական և էլեկտրատեխնիկական բաժին։ 1914 թվականին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի արդյունքում Ցինդաոն գրավվեց բրիտանական և ճապոնական ուժերի կողմից։ Գերմանացիների կողմից բացված Ցինդաոյի հատուկ քոլեջը փակվեց։ Քոլեջի որոշ ուսուցիչներ և 43 ուսանողներ տեղափոխվեցին Թոնծիի բժշկական և ճարտարագիտական քոլեջ։ 43 ուսանողներից 30-ը ճարտարագիտության ֆակուլտետից էին, ինչը հանգեցրեց Թոնծի քոլեջի ճարտարագիտական ֆակուլտետի ընդլայնմանը։ 1915 թվականին ավելացվել է նաև ավիացիոն ճարտարագիտության ֆակուլտետը։
1917 թվականին ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և մարտի 14-ին Չինաստանի Հանրապետությունը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ։ 17-ին Շանհայում Ֆրանսիական կոնցեսիան, հիմնվելով այն բանի վրա, որ Թոնծի բժշկական և ճարտարագիտական քոլեջը գերմանական սեփականություն է, հրապարակավ հայտարարեց քոլեջը լուծարելու մասին և հրահանգեց դասախոսներին և ուսանողներին նույն օրը լքել այն[5]։ Այս կապակցությամբ հասարակական կազմակերպությունները համատեղ նամակով դիմեցին Պեյյանի կառավարության կրթության նախարարությանը ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Թոնծիի ուսանողների համար բարեկեցիկ ապագա ապահովելու համար։ Կրթության նախարարությունն անմիջապես ներկայացուցիչներ ուղարկեց՝ քննարկելու դպրոցը Չինաստանի Վուսոն պետական դպրոց տեղափոխելու և ուսումնական գործընթացը շարունակելու հարցը[6]։ Ապրիլի 23-ին Կրթության նախարարությունը հրամայեց դպրոցը տեղափոխել չինական մասնավոր դպրոց, որը ղեկավարվում է Չինաստանի տնօրենների խորհրդի կողմից, կրթության նախարարության անմիջական վերահսկողության ներքո։ Նույն թվականին՝ դեկտեմբերին, քոլեջը վերանվանվեց Թոնծի մասնավոր մասնագիտացված բժշկական և ճարտարագիտական քոլեջ:1919 թվականին Կրթության նախարարությունը հրամայեց Ծիանսու նահանգի ֆինանսների վարչությանը միջոցներ հատկացնել Վուսոնում նոր քոլեջի շենքի կառուցման համար, իսկ 1922 թվականին քոլեջը սկսեց տեղափոխվել նոր շենք (այժմ՝ Պաոշան թաղամաս, Թոնծի փողոց)։
Ըստ «Պաոշան նահանգի» տարեգրությունների՝
1923 թվականի մարտի 17-ին Պեյյանի կառավարությունը հրապարակեց կրթության նախարարության թիվ 108 հրամանը, որը հաստատում էր Թոնծիի ճարտարագիտական քոլեջի վերափոխումը համալսարանի։ Այդ բանից հետո անմիջապես հրավիրվեց տնօրենների խորհրդի նիստ և որոշում կայացվեց քոլեջը վերանվանել «Թոնծի համալսարան»:1923 թվականի մարտի 26-ին քոլեջը նամակ է ներկայացրել Պեյյանի կառավարության կրթության նախարարությանը՝ «Թոնծի համալսարանի տնօրենների խորհրդի» անունից՝ տեղեկացնելով «Թոնծի համալսարան» անվան ընդունման մասին:1923 թվականի ապրիլի 24-ին Պեյյանի կառավարության կրթության նախարարությունը հրապարակեց թիվ 634 հրամանը, որում ասվում էր, որ «քոլեջի անունը պետք է փոխվի Թոնծի համալսարանի, որը պետք է հաստատվի և ընդունվի քննարկաման»։ 1924 թվականի մայիսի 20-ին Պեյյանի կառավարության կրթության նախարարությունը հրապարակեց թիվ 120 հրամանը, որը հաստատում էր Թոնծի բժշկական քոլեջը որպես համալսարան։ Այդ ժամանակից ի վեր մայիսի 20-ը համարվում է ուսումնական հաստատության հիմնադրման տարեդարձը։
1927 թվականի օգոստոսին այն պաշտոնապես հանձնվեց Նանկինի ազգային կառավարության կրթության նախարարությանը և պաշտոնապես վերանվանվեց Թոնծի պետական համալսարան, իսկ սկզբնական բժշկական և ճարտարագիտական բաժինները վերանվանվեցին բժշկական և ճարտարագիտական ուսումնարաններ։ Գիտության ֆակուլտետն ավելացվել է 1937 թվականի հուլիսի 1-ին (և ընդլայնվել է արվեստի և գիտությունների ֆակուլտետ 1946 թվականի օգոստոսին) ՝ այդպիսով դառնալով բազմամասնագիտական ինտեգրված համալսարան։ Նանկինի ազգային կառավարությունն այն ժամանակ հետևում էր ամերիկյան համալսարանական համակարգին և ձգտում էր յուրաքանչյուր նահանգում ստեղծել համապարփակ ազգային համալսարան։ Թոնծի պետական համալսարանը Շանհայում հիմնադրված ազգային համապարփակ համալսարաններից մեկն էր։
Թոնծի համալսարանը հիմնադրվել և ղեկավարվել է գերմանացիների կողմից՝ հիմնվելով գերմանական համալսարանական ավանդույթների, ժառանգության, բժշկական և ճարտարագիտական ուսումնարանների ստեղծման և խիստ ակադեմիական ոճի վրա։
Թոնծի համալսարանի բժշկական քոլեջն արդեն հայտնի էր տարածաշրջանում և արտերկրում, այդ ժամանակ այն Չինաստանի լավագույն բժշկական քոլեջներից մեկն էր։ Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին չինական համալսարանների շրջանում կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, Թոնծի համալսարանը համեմատաբար կայուն էր գերմանական կառավարման ներքո։ 1927 թվականին այն դարձավ այն ժամանակվա Նանկինիի կառավարության պետական համալսարանը։
Երկրորդ չին-ճապոնական պատերազմը (Սոնխու ճակատամարտը) բռնկվեց 1937 թվականին, և 1937 թվականի սեպտեմբերի 1-ին ճապոնական ավիացիան ռմբակոծեց Վուսոնի Թոնծի համալսարանը՝ ճապոնական բանակի հարձակման ճանապարհը մաքրելու համար։ Թոնծի պետական համալսարանը, որը գործում էր գրեթե քսան տարի, հիմնովին ռմբակոծվեց ճապոնացիների կողմից։
Հակաճապոնական պատերազմի ժամանակ Թոնծի պետական համալսարանը ստիպված էր տեղափոխվել երկրի ներքին տարածքներ(մայրցամաքային Չինաստան՝ բացի Հոնկոնգը և Մակաոն)։ 1937 թվականի սեպտեմբերից համալսարանը Շանհայից տեղափոխվել է նախ Ծիանսի նահանգ, այնուհետև Ցզյանսի և Յուննան նահանգ, այնուհետև Սիչուան։ 1946 թվականին այն ի վերջո տեղափոխվեց Շանհայ։ Պատերազմի ընթացքում Թոնծի համալսարանը շարունակեց զարգանալ և հասավ իր գագաթնակետին։
Երբ համալսարանը տեղափոխվեց Գանչժոու, Ցզյանսի նահանգ, բժշկական ֆակուլտետի դեկան Բայտըն հրաժարական տվեց։ Դեկանի պաշտոնը ստանձնեց մաշկաբան Նին Յունը։ Նա Թոնծի համալսարանի պատմության մեջ առաջին չինացին էր, ով զբաղեցրել է բժշկական համալսարանի դեկանի պաշտոնը։
Լի Ճուան ժամանակաշրջանում Թոնծի պետական համալսարանի գլխամասային գրասենյակը գտնվում էր Լի Ճուանում Յու արքայական պալատում։
Ճարտարագիտական ինստիտուտը գտնվում էր Տոնյուե տաճարում։ Այն սկզբում ուներ չորս ֆակուլտետ՝ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկա, ճարտարագիտություն, գեոդեզիա և նավաշինության։ 1945 թվականից ի վեր ճարտարագիտական ինստիտուտն ուներ հինգ ֆակուլտետ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ակադեմիական համակարգը։ Գեոդեզիական ֆակուլտետի ուսումնական պլանի տևողությունը չորս տարի էր, ճարտարագիտության ֆակուլտետի տևողությունը հինգ տարի էր, իսկ 1942 թվականից դարձավ քառամյա, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և նավաշինության ֆակուլտետների տևողությունը ևս հինգ տարի էր։ Երբ ճարտարագիտական ինստիտուտը տեղափոխվեց Լի Ճուան, այն ուներ ընդամենը քսան հաստոց։ Հետագայում այստեղ աստիճանաբար ստեղծվեցին չափման սենյակ, պրակտիկայի սենյակ, էլեկտրական փորձարկման սենյակ, նյութերի փորձարկման սենյակ, մեխանիկական փորձարկման սենյակ և այլն, որպեսզի, ընդհանուր առմամբ, հնարավոր լինի իրականացնել բոլոր պրակտիկաները։ Լի Ճուանի ժամանակաշրջանում ճարտարագիտական ինստիտուտի դեկաններն էին Նի Չաոն (1942 թվականի դեկտեմբերից), Սյուե Ճըն (1942 թվականից) և Ծիան Հոնը (1944-1945)։ 1945 թվականին ճարտարագիտական ինստիտուտը ուներ 632 ուսանող և 83 դասախոս (27 պրոֆեսոր և 10 դոցենտ)։ Այս ժամանակահատվածում ճարտարագիտական ինստիտուտի ֆակուլտետներում դասավանդման առանձնահատկությունները հետևյալն էին. նախ, նրանք շարունակում էին հավատարիմ մնալ տեսության և պրակտիկայի սերտ համադրությանը, բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողները պրակտիկա էին անցնում գործարաններում, աշխատում էին հաստոցների, տափակաբերան աքցանների, փայտի, կավի և այլ գործիքների հետ։ Երկրորդ՝ նրանք կենտրոնանում էին ուսանողների հիմնական հմտությունների վերապատրաստման վրա՝ պահանջելով ճարտարագետ ուսանողներից կատարել ինժեներական գծագրեր, վերագծել, եթե գծերը չէին համընկնում, հաշվարկել վարժությունները, որպեսզի ճշգրիտ լինեն երեք տասնորդական թվերով և ուսանողներից պահանջում էին կարողանալ օգտագործել քանոններ և կիրառական ինժեներական ուղեցույցներ։ Երրորդ՝ քննությունը բավականին խիստ էին, և այն ուսանողները, ովքեր ձախողում էին մեկ քննություն հետ էին մնում ուսումնական պլանից՝ մեկ տարով։
Ճարտարագիտական ինստիտուտի յուրաքանչյուր բաժնի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողների համար որոշ հիմնական դասընթացներ, ինչպիսիք են խորացված ուսուցումը, կիրառական մեխանիկա, ֆիզիկա, երկրաչափություն, մեխանիկական նկարչություն և այլն, դասավանդվում էին համատեղ դասարանում մի քանի ֆակուլտետների հետ։ Այս ժամանակահատվածում ճարտարագիտական ինստիտուտի տարբեր ֆակուլտետներ իրենց հնարավորությունների սահմաններում իրականացնում էին նաև որոշ առարկայական հետազոտություններ և ակադեմիական փոխանակումներ։ Էլեկտրական մեքենաների լաբորատորիան ժամանակին օգտագործել է էլեկտրական շարժիչներ՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար, որպեսզի ապահովի ամբողջ Լի Ճուան քաղաքի լուսավորությունը, ինչն էլ ողջունվել է բնակչության կողմից։
Լի Ճուանի ղեկավարման շրջանում բժշկական համալսարանի առաջին դեկանը Հուան Րոնծըն, այնուհետև 1941 թվականի մայիսից՝ Լիան Ճըյենը, 1942 թվականի փետրվարին դեկանի ժամանակավոր պաշտոնակատարն թր նախագահ Տին Վենյուանը, իսկ հոկտեմբերին՝ Րուան Շանչենը։ 1944 թվականին դեկանի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Սյու Սունմինը, իսկ 1945 թվականի օգոստոսին՝ Տու Գոնճընը։ Այս պահին Լի Ճուանի բժշկական համալսարանում ստեղծվել են ֆիզիոլոգիական և անատոմիական բաժիններ, իսկ ավելի ուշ ավելացվել են ախտաբանության, դեղաբանության, մանրէաբանության, և կենսաբանության բաժինները։
Հինգ տարվա ընթացքում Լի Ճուանում բժշկական համալսարանը ունեցել է ընդհանուր առմամբ 189 շրջանավարտ։ 1945 թվականին բժշկական համալսարանում սովորում էր 304 ուսանող, 45 դասախոս (այդ թվում՝ 13 պրոֆեսոր և 1 դոցենտ)։ Ներկայումս, բացառությամբ մեկ գերմանացի պրոֆեսորի, բոլոր դասախոսները չինացի են։
Սկզբնական շրջանում բժշկական համալսարանում հիմնականում դասավանդում էին տեսական դասընթացներ, որոնցից մի քանիսը վարում էին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դասախոսները։ Հետագայում դասընթացների մեծ մասը պահանջում էր պրակտիկա կլինիկայում, ուստի ուսուցիչները դասեր էին անցկացնում Յիպինում և ուսանողներին ուղեկցում էին պրակտիկայի ամբուլատորիաներում, փոխկապակցված հիվանդանոցներում։
Այդ ժամանակ բնական գիտությունների ֆակուլտետը գտնվում էր Նան Հուա տաճարում։ Ֆակուլտետն ընդգրկում էր երեք բաժիններ՝ քիմիա, կենսաբանություն և մաթեմատիկա։ 1945 թվականին մաթեմատիկայի և բնական գիտություններ բաժինը բաժանվեց մաթեմատիկայի և ֆիզիկայի բաժինների։ Յուրաքանչյուր ամբիոնում ուսման տևողությունը չորս տարի էր։ Լի Ճուանի օրոք բնական գիտությունների ֆակուլտետի դեկաններն էին Սիե Ցանլին (այդ պաշտոնը զբաղեցրել է 1940) և Կու Պաոչանը (1944)։ 1945 թվականին համալսարանում սովորում էին 111 ուսանող, 44 դասախոս, այդ թվում ՝ 16 պրոֆեսոր և 3 դոցենտ։ Կենսաբան Թոն Տիճոուն աշխատել է բնագիտության ֆակուլտետի կենսաբանության ամբիոնում և հրավիրել է բրիտանացի հայտնի գիտնական դոկտոր Լի Յուեսըի համալսարան՝ դասախոսություններ անցկացնելու։
1945 թվականին Թոնծի պետական համալսարանը Լի Ճուանում ավելացրեց իրավագիտության ֆակուլտետ։ Իրավաբանական ֆակուլտետի ավելացման պատճառները հեևյալն էին՝ նախ, այն ժամանակ երկրի կառավարությանն իրավունքի ոլորտում կադրերի կարիք ուներ, երկրորդ, 19-րդ դարի վերջից Գերմանիան զգալի առաջընթաց էր ունեցել իրավունքի ոլորտում (օրինակ ՝ իրավունքի տեսության և օրենսդրության մեջ):19-րդ դարի սկզբին Գերմանիան ուներ ավելի քան 100,000 իրավաբանական դպրոց։ Այդ ժամանակ Չինաստանի համալսարանները հակված էին ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի օրենսդրությունը, բայց չկային գերմանական իրավունքի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագիտացված համալսարաններ։ Համալսարանի տարբեր ֆակուլտետների և բաժանմունքների 53 ուսանողներ, ովքեր արդեն ունեին գերմաներենի բազային գիտելիքներ, տեղափոխվեցին իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրս, երկրորդ հոսքը բաղկացած էր ավելի քան 60 ավագ դպրոցի շրջանավարտներից, ովքեր նախ պետք է մեկ տարի անցնեին գերմաներենի հատուկ դասընթաց, այնուհետև ընդունվեին իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրս։ Իրավագիտության ֆակուլտետն իր գործունեությունը սկսել է 1945 թվականի դեկտեմբերին, որի ուսման տևողությունը չորս տարի էր։
Ուսանողների սակավության պատճառով իրավաբանական ֆակուլտետը տեղակայված էր Լի Ճուանի Տոնյուե տաճարում գտնվող Յուհուան շենքում։
1946 թվականին հակաճապոնական պատերազմի հաղթանակից հետո Թոնծի պետական համալսարանը տեղափոխվեց Շանհայ։ Ուսումնական մասնաշենքերի բացակայության պատճառով համալսարանը սկսեց դասընթացներ անցկացնել տարբեր վայրերում ՝ դառնալով «ամբողջ քաղաքով սփռված» համալսարան։ Համալսարանի գրասենյակը և բժշկական ֆակուլտետը գտնվում էին Շանճոն փոխոցում, համալսարանին կցված հիվանդանոցները գտնվում էին Թունֆու փողոցում, իսկ բնական գիտությունների ֆակուլտետը գտնվում էր նախկին Ճապոնական յոթերորդ դպրոցի շենքում(այժմ ՝ Շանհայի հեռուստատեսության համալսարան)։ Իրավաբանության ֆակուլտետը գտնվում էր Սիչուան հյուսիսային փոխոցում(այժմ ՝ Ֆուսինի ավագ դպրոց)։ Ճարտարագիտական ֆակուլտետը գտնվում էր նախկին ճապոնական ավագ դպրոցի շենքում՝ Քիմեյ փողոցի վրա(այժմ՝ Յանփու շրջան,Սըփին փողոց)։ Հենց այս հասցեում է գտնվում ներկայիս Թոնծի պետական համալսարանը։
1946 թվականի օգոստոսին բնական գիտությունների Ֆակուլտետն ընդլայնվեց՝ դառնալով հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետ, իսկ 1948 թվականի հունիսին հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետը բաժանվեց առանձին ֆակուլտետների։
Այդ ժամանակ Թոնծի պետական համալսարանը գտնվում էր իր ծաղկման շրջանում։ Համալսարանն ուներ ամբիոնների, ականավոր դասախոսների և ամուր ուսումնական համակարգ։ Այն այն ժամանակվա առաջատար համալսարաններից մեկն էր։ Բացի բժշկական ֆակուլտետից, որը միշտ բարձր հեղինակություն է վայելել, ուժեղ են եղել նաև մյուս ֆակուլտետներնը։
Օրինակ՝ 1947 թվականին պրոֆեսոր Խուան Խենլուն զբաղեցնում էր բնական գիտությունների ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ Քիմիայի ֆակուլտետում ստեղծվել են նաև արտադրական և լաբորատոր ֆակուլտետներ։ Դրանից անմիջապես հետո պրոֆեսոր Վան Լիոն նշանակվեց Թոնծի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան։ Այդ պահին քիմիայի աամբիոնի դասախոսական կազմի մեջ էին մտնում՝ դեղագործական արդյունաբերության հեղինակություններ՝ պարոն Թան Թընխան և պարոն Ճան Ճոն։ Տարբեր համալսարաններից հրավիրված առաջատար դասախոսներն՝ Տայ Կայշըն, Չըն Ցանցիոն և Ճու Ծինսին, հայտնի գիտնականներ՝ Խուան Յոշըն և Խուան Յուչան։ Հենց սյս պրոֆեսորադասախոսական կազմի շնորհիվ Թոնծի համալսարանը դարձավ Շանհայի առաջատար համալսարանը։ Այդ ժամանակ Թոնծի համալսարանի քիմիայի ամբիոնը հայտնի էր իր խիստ և գործնական ուսումնական մոտեցմամբ և դասավանդման բարձր որակով ՝ ներգրավելով Չինաստանի բազմաթիվ երիտասարդ ուսանողների, ականավոր քիմիկոսների և քիմիական արդյունաբերության մասնագետների։ Այն ժամանակվա քիմիայի ամբիոնի շրջանավարտներից շատերը հետագայում դարձան Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ (անդամներ)։
1932 թվականին պաշտոնապես ստեղծվեց Թոնծի համալսարանի ճարտարագիտական համալսարանի գեոդեզիայի ֆակուլտետը, այն այդ ժամանակի պետական համալսարանների գեոդեզիայի միակ ֆակուլտետն էր, ինչպես նաև Չինաստանում քաղաքացիական գեոդեզիայի և քարտեզագրության ծննդավայրը։ Հակաճապոնական պատերազմի ժամանակ Թոնծի համալսարան եկան այդ ժամանակի գեոդեզիական ոլորտի խոշոր գործիչներ՝ Սիա Ծիանպայը, Վան Ճըճոուն,Չըն Յոնլին, Ցըն Կունլիանը և այլք։
Այդ ժամանակ հումանիտար գիտությունների ֆակուլտետն իր շարքերում հավաքեց Չինաստանից և արտերկրից մի շարք առաջատար հումանիտար և սոցիալական գիտնականների։ Այդ գիտնականների շարքին էին դասվում՝ չինարենի ամբիոնի տնօրեն՝ Կուո Շաոյուն, փիլիսոփայության ամբիոնի տնօրեն՝ Սիոն Վեյը, գերմաներենի ամբիոնի տնօրեն՝ Չեն Ցուանը, պատմության ամբիոնի տնօրեն՝ Վու Փինը և այլք։
Մինչև 1948 թվականի օգոստոսը Թոնծի պետական համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ՝ բժշկական, ճարտարագիտական, բնական գիտությունների, իրավունքի և հումանիտար գիտությունների։
1949 թվականից ի վեր Թոնծի համալսարանը ենթարկվել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխությունների համընդհանուր համալսարանից, որն ուներ առաջատար ֆակուլտետներ, վերածվելով քաղաքացիական ճարտարագիտության և շինարարության ոլորտում մասնագիտացված համալսարանի։ Այն «Ճարտարապետետական ութ հին համալսարաններից» մեկն է։
Ֆակուլտետային փոփոխությունները իրենց մեջ ներառում են՝
1978 թվականին կենտրոնական կառավարության կողմից հաստատված Գերմանիայի հետ փոխանակումների վերսկսումից հետո, Թոնծիի համալսարանը, Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Լի Կուոխաոյի ղեկավարությամբ, իրականացրեց «երկու փոփոխություն»։ Նախ՝ ճարտարագիտության վրա հիմնված պոլիտեխնիկական համալսարանից վերածվեց բազմամասնագիտական համալսարանի, երկրորդ՝ սովորական համալսարանից վերածվեց միջազգային համալսարանի, որը ծառայում է որպես Չինաստանի և արտասահմանյան երկրների միջև մշակութային փոխանակման «պատուհաններից» մեկը։ Այս փոփոխությունների շնորհիվ Թոնծի համալսարանը արագորեն վերականգնվեց և վերածվեց խոշոր, բազմամասնագիտական համալսարանի։
1983 թվականին (որոշ տվյալներով՝ 1984 թվականի ապրիլ) հիմնադրվեց Թոնծի համալսարանի հրատարակչությունը։
1993 թվականին վերականգնվեց Թոնծի համալսարանի հումանիտար գիտությունների և իրավունքի ֆակուլտետը։
2001 թվականին Կրթության նախարարությունը պաշտոնապես հաստատեց Թոնծի համալսարանի ընդգրկումը համաշխարհային կարգի համալսարանների ցանկում (այսպես կոչված «նախագիծ 985»)։
2004 թվականին Ծիատինում բացվեց համալսարանի կամպուսը, որտեղ տեղակայված են համակարգչային գիտությունների և մեքենաշինության ֆակուլտետները։
2006 թվականին վերակազմավորվեց Թոնծի համալսարանի հումանիտար գիտությունների և իրավունքի ֆակուլտետը։
2012 թվականին ստեղծվեց Թոնծի համալսարանի գեոդեզիայի, քարտեզագրության և աշխարհագրական տեղեկատվության ֆակուլտետը, և համալսարանը վերսկսեց գեոդեզիայի և քարտեզագրության առարկաների դասավանդումը։
2012 թվականին ստեղծվեց արվեստի և մեդիայի ֆակուլտետը արդեն գոյություն ունեցող հաղորդակցության և արվեստի ֆակուլտետի (հիմնադրվել է 2001 թվականին), կինոյի ֆակուլտետի (հիմնադրվել է 2003 թվականին) և երաժշտական ֆակուլտետի(հիմնադրվել է 2004 թվականին) հիման վրա։
Թոնծի համալսարանը համալսարան է, որն ուղղակիորեն ենթակա է կրթության նախարարությանը։ Ներկայումս այն համապարփակ համալսարան է, որը ներառում է 10 տարբեր կատեգորիաներ, ինչպիսիք են ճարտարագիտությունը, գիտությունը, բժշկությունը, կառավարումը, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը, գրականությունը, իրավագիտությունը, մանկավարժությունը, արվեստը և այլն։ Համալսարանն ընդգրկված է «նախագիծ 211»-ում և կրթության խթանման ազգային ծրագրում, ինչպես նաև այն հիմնական համալսարաններից մեկն է, որը կառուցվել է տարածաշրջանային բարձրագույն կրթության ծրագրերի շրջանակներում։
Ներկայումս Թոնծի համալսարանն ունի 29 մասնագիտական քոլեջներ, այդ թվում ՝ կառավարում, բնապահպանություն, մեքենաշինություն, հեռահաղորդակցություն, ծրագրավորում, տրանսպորտ, գեոդեզիա և քարտեզագրում, բժշկություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, օտար լեզուներ, փիլիսոփայություն, գրականություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, ճարտարագիտություն, դիզայն, արվեստ և այլն։ Համալսարանն ունի նաև չին-գերմանական քոլեջներ, որոնք հաստատված են չին-գերմանական կառավարության կողմից՝ մագիստրատուրայի ուսանողների վերապատրաստման համար, չին-ֆրանսիական ճարտարագիտության և կառավարման քոլեջ, չին-իտալական քոլեջ, չին-ֆիննական քոլեջ և այլն։
Բացի այդ, Թոնծի համալսարանն ունի 44 ազգային նորարարական փորձարարական տարածքներ մարդկային ռեսուրսների զարգացման համար։ Համալսարանն ունի 11 պետական և 53 տարածաշրջանային հետազոտական հարթակներ։ Բացի այդ, համալսարանն ունի 3 պետական լաբորատորիաներ ՝ աղետների կանխարգելման քաղաքացիական ճարտարագիտության լաբորատորիա, աղտոտման վերահսկման և ռեսուրսների լաբորատորիա, ծովային երկրաբանության լաբորատորիա։
2020 թվականի նոյեմբերի դրությամբ համալսարանն ուներ 18,510 բակալավրի ուսանող, 11,038 մագիստրոս և 6,514 դոկտորանտ։ 2,225 միջազգային ուսանող, իսկ 2019 թվականին փոխանակման նպատակով արտերկիր են մեկնել 4,137 ուսանող։ 2019-ի շրջանավարտների զբաղվածության մակարդակը կազմում էր 99.02%: 2017թվականին ուսումը շարունակելու նպատակով արտասահման մեկնած շրջանավարտների թիվը կազմում էր 1,090։
2020 թվականի նոյեմբերի դրությամբ համալսարանն ուներ 2,785 դասախոս։ Նրանցից 1,074-ն ունեն բարձրագույն մասնագիտական կոչում։ Համալսարանում աշխատում են Չինաստանի գիտությունների ակադեմիայի 13 ակադեմիկոսներ և Չինաստանի ճարտարագիտական ակադեմիայի 13 ակադեմիկոսներ։ Մինչև 2017 թվականը համալսարանն ուներ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի 2 անդամ, ԱՄՆ-ի ճարտարագիտական ազգային ակադեմիայի 1 արտասահմանյան անդամ, Գերմանիայի գիտությունների ակադեմիայի 1 արտասահմանյան անդամ, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի 1 արտասահմանյան անդամ, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանի (Բելգիա) 1 արտասահմանյան անդամ։
Թոնծի համալսարանն իր երկարամյա գործունեության ընթացքում ձևավորել է «խստության, ճշմարտության որոնման, միասնության և նորարարության» ոգին։
Համալսարանն ունի չորս կամպուս՝ Շանհայի Յանփու շրջանի Սըփին փողոցում գտնվող Սըփին կամպուսը (հիմնական կամպուս), Շանհայի Ծիատին կամպուսը, որը գտնվում է Շանհայի Ծիատին շրջանում, Շանհայի Փութուո շրջանում գտնվող Խու Սի կամպուսը և Շանհայի Ծինան շրջանում գտնվող Խուպեյ կամպուսը։ Բացի այդ, Շանհայի Յանփու թաղամասում գտնվող Նան և Չանվու կամպուսները։
Իր հիմնադրման օրվանից Թոնծի համալսարանը միշտ պահպանել է գերմանական առանձնահատկությունները։ Գերմանացի ռազմածովային բժիշկ Էրիխ Պաուլունի կողմից Թոնծիի հիմնադրումից մի քանի տասնամյակ անց համալսարանի անունը վերափոխվեց Թոնծի պետական համալսարանի, բայց Գերմանիայի հետ կապը երբեք չի խզվել։ 1930-ական թվականներին Թոնծի համալսարանը դարձավ Չինաստանում միակ համալսարանը, որի կրթական չափանիշները հիմնված էին գերմանական կրթական համակարգի վրա։ Այդ ժամանակ համալսարանն ուներ մեծ թվով գերմանացի պրոֆեսորներ։ Կառավարությունում Թոնծի համալսարանի շրջանավարտների կեսից ավելին բյուրոկրատներ, մեխանիկական և ռազմական փորձագետներ էին[8]։
1907-1952 թվականներին Թոնծի համալսարանը զարգացավ գերմանական խորը ավանդույթների և կրթության մթնոլորտում, ինչը թույլ տվեց նրան կրթել «գերմանական գիտակների» սերունդ Չինաստանում համար։ 1979 թվականից ի վեր, յոթ փոխվարչապետների, այդ թվում ՝ Տըն Սիաոփինւ, Լի Սիաննիենի և Ֆան Յիի ղեկավարությամբ, Թոնծի համալսարանը կապող օղակ հանդիսացավ Չինաստանի և Գերմանիայի միջև։ Հաջորդ տասնամյակի ընթացքում համալսարանի ուսանողների կեսից ավելին ուսումնասիրում էին գերմաներենը որպես իրենց առաջին օտար լեզու։ Գերմանիայի յուրաքանչյուր կանցլեր կամ նախագահ, ով այցելում էր Չինաստան, այցելում էր նաև Թոնծի համալսարան՝ ստուգման կամ ելույթով հանդես գալու նպատակով։
2002 թվականին, Թոնծի համալսարան կատարած այցի ժամանակ, Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը նշել է. «Թոնծի համալսարանում հետազոտությունը, դասավանդումը և ուսումը տոգորված են Գերմանիայի և Չինաստանի միջև համագործակցության ոգով»։ Թոնծի համալսարանը կապ է պահպանում Գերմանիայի տասնյակ համալսարանների հետ, և նրա դասախոսական կազմի մեկ երրորդը կրթություն է ստացել Գերմանիայում կամ պաշտպանել է դոկտորի կոչում այդ երկրում։ 2007 թվականին Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոլերը, ելույթ ունենալով Թոնծի համալսարանի հարյուրամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, նշել է. «Թոնծի համալսարանը Չինաստանի և Գերմանիայի բարեկամության լավագույն վկայություններից մեկն է։ Այս համալսարանի համատեղ ստեղծումը սկիզբ դրեց Չինաստանի և Գերմանիայի միջև համագործակցությանը»։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,Կարնեգի Մելոն համալսարան,Փիթսբուրգի համալսարան և այլն։
Ըստ տարբեր համալսարանների շրջանավարտների և բուն Թոնծի համալսարանի զարգացման պատմության վիճակագրության, բոլոր ուսանողները (ներառյալ հեռացվածները, տեղափոխվածները, շրջանավարտները, ասպիրանտները, միջազգային ուսանողները) և աշխատակիցները, ովքեր երբևէ սովորել կամ աշխատել են Թոնծի համալսարանում (ներառյալ վերամիավորված ուսումնական հաստատությունները),համարվում են Թոնծի համալսարանի շրջանավարտներ։
Պեյ Շըճան, Չըն Խոնտուո, Չըն Սինպի, Չըն Սինտան, Չըն Յիճան, Չըն Յոնլին, Տոն Շըլին, Ֆան Լիչու, Ֆըն Ճըկան, Կոն Խուեյսին, Խը Տըցուան, Խը Յուոշըն, Լի Կուոխաո, Վու Լիան, Լու Փեյճան, Ճոու Թումին, Վեյ Տունշան, Վան Շըծի, Վու Մընչաո, Յե Կըմին, Յուո Սիաոցըն, Ճոու Սիյուեն, Չան Յուոշան, Լի Ծինվըն, Չըն Ծին, Լյու Կաոլիեն, Տուան Նին և այլք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.