![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Thomas_Rowlandson_portrait.jpg/640px-Thomas_Rowlandson_portrait.jpg&w=640&q=50)
Թոմաս Ռոուլենդսոն
From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ռոլենդսոն (անգլ.՝ Thomas Rowlandson. հուլիսի 13, 1757(1757-07-13)[1], Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - ապրիլի 21, 1827(1827-04-21)[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6]), անգլիացի նկարիչ, ծաղրանկարիչ, գրքեր պատկերազարդող:
Թոմաս Ռոուլենդսոն անգլ.՝ Thomas Rowlandson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 13, 1757(1757-07-13)[1] |
Ծննդավայր | Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 21, 1827(1827-04-21)[2][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[6] և Soho Academy? |
Մասնագիտություն | ծաղրանկարիչ, նկարիչ, նկարազարդող, կոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | ռոմանտիզմ |
Զավակներ | Dorothy Rowlandson?[7] |
![]() |
Թոմաս Ռոուլենդսոնը ծնվել է Լոնդոնի Old Jewry/ Հին հրեական շրջանում: Նրա հայրը՝ Ուիլյամը, ջուլհակ էր, զբաղվում էր նաև տեքստիլ արդյունաբերության ապրանքների առևտրով, սակայն 1759 թվականին սնանկ ճանաչվեց։
Թոմասը դպրոցն ավարտելուց հետո դարձել է Արվեստների թագավորական ակադեմիայի ուսանող։ Այդտեղ ուսանել է վեց տարի, բայց այդ ժամանակի մոտ մեկ երրորդն անցկացրել է Փարիզում, որտեղ նա,արվեստի պատմաբաններից շատերի կարծիքով, սովորել է Ժան-Բատիստ Պիգալի մոտ: Ընդ որում՝ հաճախ էր այցելում եվրոպական քաղաքներ:
1775 թվականին նկարել է «Դալիլայի այցը Սամսոնին բանտում» կտավը (անգլ.՝ Delilah visiting Samson in Prison ), հետագա տարիներին ստեղծել դիմանկարներ ու բնանկարներ: Նրա մասին սկսեցին խոսել որպես խոստումնալից նկարչի։ Սակայն հանգուցյալ մորաքրոջից որպես ժառանգություն ստացած 7000 ₤ ժառանգությունը անսպասելիորեն միջամտել է Ռոուլենդսոնի ճակատագրին: Վերջինս դադարել է ստեղծագործել՝ պարզապես կյանք անելով իր ունեցվածքով, բայց շուտով տարվելով մոլախաղերով՝ աղքատացել է։ Եվ իր բյուջեն լրացնելու համար նորից սկսել է նկարել. ընդսմին՝ հիմնականում ծաղրանկարներ էր անում:
Դոկտոր Սինտաքսի մասին Ուիլյամ Քոմբի պոեմները՝ Ռոուլանդսոնի նկարազարդումներով, ժամանակին չափազանց տարածված էին: Լայն տարածում ունեին նաև նրա էրոտիկ գծանկարներն ու ծաղրանկարները։
Ռոուլենդսոնը մահացել է 1827 թվականին, երկարատև հիվանդությունից հետո։ Նա թաղվել է Քովենթ Գարդենի Սուրբ Պողոս եկեղեցում։