Իսպանական քրեական դրամատիկ հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Թղթե տունը» (իսպ.՝ La Casa de Papel, անգլ.՝ Money Heist), իսպանական հեռուստասերիալ[8]։
«Թղթե տունը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է իսպանական Antena 3 հեռուստաալիքում։ Հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո սերիալով հետաքրքրվել է Նեթֆլիքս ընկերությունը, որը ձեռք է բերել միջազգային ցուցադրության իրավունք[8]։
Հեռուստասերիալը հայերեն թարգմանությամբ ցուցադրում է հայկական 5-րդ ալիքը։
Սերիալը քրեական դրամայի, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում է նկարահանված։ Իրադարձությունները ծավալվում են մի խումբ ավազակների շուրջ, որոնք Պրոֆեսորի (դերակատար՝ Ալվարո Մորտե) գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի Թագավորական դրամահատարանը[8][9]։ Սերիալը ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում `«Լավագույն դրամատիկական սերիալ» Էմմիի 46-րդ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև քննադատվել է իր բարդ սյուժեի, միջանձնային դրամաների, ռեժիսուրայի և իսպանական հեռուստատեսություն նորամուծություն մտցնելու փորձի համար։
Մադրիդում հաստատված մի խորհրդավոր մարդ, որը հայտնի է որպես «Պրոֆեսոր», հավաքագրում է ութ հոգուց բաղկացած մի խումբ, որոնց անուններրի փոխարեն որպես ծածկանուններ օգտագործում է տարբեր քաղաքների անուններ։ Վերջինս իր պրոֆֆեսիոնալ ծրագիրը իրականացնելու համար որպես թիրախ է ընտրում Իսպանիայի Թագավորական դրամահատարան և գողանում 2,4 միլիարդ եվրո:Դրամահատարանի ներսում 67 մարդու պատանդ վերցնելուց հետո թիմը նախատեսում է այնտեղ մնալ 11 օր ՝ փողը տպելու համար, քանի որ գործ ունեն էլիտար ոստիկանական ուժերի հետ:Հաջողությամբ վերջացնելով առաջին առաքելությունը՝ Դրամատան թալանը, նրանք որոշում են այս անգամ մտնել Իսպանիայի բանկ,այնտեղից դուրս բերել այս անգամ մեծ քանակությամբ ոսկե ձուլակտորներ և գումար, սակայն այս դեպքում էլ բախվում են ոստիկանական ուժերին։
«Թղթե տուն»-ը դարձել է Նեթֆլիքս հարթակի ամենահայտնի արտասահմանյան հեռուստասերիալը[10] :
2018 թվականի ապրիլին «Թղթե տան» միանգամից երեք կերպարներ ՝ Պրոֆեսորը (3-րդ տեղ), Տոկիոն (17-րդ տեղ) և Դենվերը (19-րդ տեղ), հայտնվեցին հեռուստասերիալների ամենահայտնի կերպարների թոփ-20-ի մեջ, որոնք կազմվել են համացանցում հեռուստատեսային[11] շոուների ամենամեծ բազայի՝ TV Time-ի օգտատերերի հարցման արդյունքերի հիման վրա[12]։
Իսկ դեկտեմբերին Նյու Յորք Թայմսը սերիալն իր՝ «2018 թվականի լավագույն արտասահմանյան հեռուստասերիալներ» ցանկի մեջ ներառեց[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.