իսպանացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Էնրիկե Խավիեր Արսե Թեմփլ (իսպ.՝ Enrique Javier Arce Temple, հոկտեմբերի 8, 1972, Վալենսիա, Իսպանիա[1]), իսպանացի դերասան[2]։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Արթուրո Ռոմանի դերով։
Էնրիկե Արսե իսպ.՝ Enrique Arce | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Վալենսիա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
enriquearceofficial.com | |
Արսեն ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 8-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում[3][4]։ Սկզբում ընդունվել է իրավագիտության համալսարան, սակայն չորրորդ տարվա ընթացքում որոշել է տեղափոխվել դերասանական աշխարհ։ Նա շահել է "Ellos i Elles"`վալենսիական Nou ալիքի հեռուստատեսային շոու, և օգտագործել է 2 միլիոն պեսետա (շուրջ 10,000 / 15,000 դոլար) մրցանակային գումարը՝ դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում ուսման համար գումարը վճարելու համար[5]։ Նա իր կարիերան զարգացրել է Իսպանիայում և արտերկրում։
Նա ամուսնացել է դերասանուհի Քրիստինա Պենայի հետ, և ապրել է օլիմպիական գեղալողորդ Գեմմա Մենգուալի հետ 2005-2008 թվականներին[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.