From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Պեդրասա (իսպ.՝ María Pedraza, հունվարի 26, 1996[1], Մադրիդ, Իսպանիա)[2], իսպանացի դերասան, բալետի պարուհի և մոդել։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Էլիսոն Փարքերի դերով[3] և Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում Մարինայի դերով։
Մարիա Պեդրասա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 26, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն՝ | Իսպանիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, բալետի պարող և մոդել |
IMDb։ | ID 8061858 |
Կինոռեժիսոր Էստեբան Կրեսպոն իմացել է Փեդրազայի մասին իր ինստագրամյան էջով և առաջարկել է նկարահանվել «Սեր» ֆիլմում[4]։ Փեդրազան ստացել է Լաուրայի դերը՝ միանալով դերասանական կազմին, որի անդամներն են նաև Փոլ Մոնենին, Նատալիա Տենան, Գուստավո Սալմերոնին և Նաչո Ֆրեսնեդին[5][6]։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականին։
Որպես դերասանուհի մարմնավորել է Էլիսոն Փարքերի դերը «Թղթե տունը» (La Casa de Papel) հեռուստասերիալում։ Նեթֆլիքսի հեռուստասերիալներում նկարահանվելը նրան համաշխարհային ճանաչում է բերել[7]։ Նույն տարում նկարահանվել է RTVE հեռուստաալիքի թողարկած «Si fueras tú» (Եթե լինեիր դու) վեբ սերիալում՝ մարմնավորելով Ալբա Ռուիս Ալոնսոյի և Քրիստինա Ռոմերոյի դերերը[8]։
2018 թվականի սկզբին հայտարարվել է Նեթֆլիքս իսպանական երկրորդ օրիգինալ սերիալում Փեդրազայի մասնակցության մասին, որը կոչվում է «Էլիտա», ինչպես նաև «Թղթե տունը» հեռուստասերիալում նկարահանվելու մասին, Միգել Էռանի և Խայմե Լորենտեի հետ միասին[9]։ «Էլիտա» հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին։ Նկարահանումների ավարտից հետո Atresmedia-ն հաստատել է, որ դերասանուհին դառնալու է Plano a Plano ընկերության կողմից արտադրված «Խաղալիք տղա» ֆիլմի գլխավոր հերոսուհին[10]։
2018 թվականից հանդիպում է Խայմե Լորենտեի հետ[11][12]։
Տարի | Անվանում | Դեր |
Նշումներ |
---|---|---|---|
2017 | Սեր | Լաուրա | Ֆիլմ, գլխավոր դեր |
Թղթե տունը | Էլիսոն Փարքեր | Սերիալ, երկրորդական դեր (1-2 եթերաշրջան) | |
Եթե լինեիր դու | Ալբա Ռուզ Ալոնսո/Քրիստինա Ռոմերո | Վեբ սերիալ, գլխավոր դեր | |
2018 | Էլիտա | Մարինա Նունիեր Օսունա | Սերիալ, երկրորդական դեր (1 եթերաշրջան) 8 սերիա, հիշողություն (2-3 եթերաշրջան) |
2019 | Ո՞ւմ կտանեիր քեզ հետ անմարդաբնակ կղզի | Մարթա | Ֆիլմ, գլխավոր դեր |
Խաղալիք տղա | Թրիանա Մարին | Սերիալ, գլխավոր դեր | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.