From Wikipedia, the free encyclopedia
«Թիթեռների խաղեր» (ռուս.՝ «Игры мотыльков»), 2004 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Պռոշկինը Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակ 2, կամ Թիթեռների խաղեր» (ռուս.՝ «Чучело 2, или Игры мотыльков») վիպակի հիման վրա։
Թիթեռների խաղեր ռուս.՝ Игры мотыльков | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրեյ Պորոշկին |
Պրոդյուսեր | Վլադիմիր Ժելեզնիկով |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Ժելեզնիկով |
Դերակատարներ | Ալեքսեյ Չադով |
Օպերատոր | Յուրի Ռայսկի |
IMDb | ID 0415058 |
16-ամյա սկսնակ երաժիշտ Կոստյան երաժշտական մրցույթի հրավեր է ստանում Մոսկվա, սակայն, որոշելով նշել այդ իրադարձությունը, հարբում է ընկերների հետ և մեքենա գողանում։ Տղաները մեքենայով հարվածում են մի մարդու և, թողնելով ջարդված մեքենան, փախչում են։ Կոստյան մերժում է հարազատների օգնությունը և մեկ տարի բանտ է նստում։ Նա բանտ է ընկնում ինքնահաստատման համար, որպեսզի ապացուցի, որ ինքն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել և ոչ մեկի օգնության կարիքը չունի։
Ազատ արձակվելուց հետո նա այնքան է կոպտացել, որ բռնաբարում է իրեն սիրահարված Զոյային և վռնդում նրան։ Զոյայի հայրը՝ Ստեպանիչը, զայրույթի պահին լիցքավորում է որսորդական հրացանը, բայց Զոյան պաշտպանում է Կոստյային, որը փախչում է դեպի ջրամբար և երկար ժամանակ ծխում է մտախոհության մեջ՝ նայելով թափվող ջրին։ Շուտով տրամվայում նա հանդիպում է Զոյային և հրավիրում նրան իր հետ մեկնել մոր մոտ։
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսեյ Չադով | Կոստյա |
Մարիա Զվոնարյովա | Լիզա |
Օքսանա Ակինշինա | Զոյկա |
Յուրի Կուզնեցով | Ստապենիչ |
Սերգեյ Շնուրով | (նվագող Կոստյայի խմբից) | Ջոն
Անդրեյ Սմոլյակով | Գլեբով |
Ալեքսեյ Շևչենկով | Կուպրիյանով |
Դարյա Եկամասովա | Չիչա |
Պոլինա Գոլովինա | Ալկա |
Յուլյա Լոմակինա | Մաշկա |
Սերգեյ Ֆրոլով | Կաբան |
Անդրեյ Գուրկին | Գուրա |
Անտոն Բեշչուկ | Սուշա |
Վլադիմիր Դենիսով | քննիչ |
Վադիմ Ամիրխանով | բասիստ |
Եվգենի Յանին | թմբկահար |
Դմիտրի Դիբրով | կամեո |
Բարի Ալիբասով | ժյուրիի անդամ |
Արկադի Ուկուպնիկ | ժյուրիի անդամ |
Յուլյա Ուչատկինա | |
Անատոլի Օտրադնով | ոստիկան սերժանտ Երյոմենկո |
Սերգեյ Ակիմով |
2004 - «Ստալկեր» մարդու իրավունքների ֆիլմերի միջազգային փառատոն, ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի մրցանակ («Թիթեռների խաղեր»)[1] 2004 - «Կինոտավր» փառատոնի մրցանակ «Բայց պարտությունը հաղթանակից դու ինքդ չպետք է տարբերես» («Թիթեռների խաղեր»)[2] 2004 - «Բրիգանտինա» փառատոնի (Բերդյանսկ) հատուկ մրցանակ «Երիտասարդության ժամանակակից խնդիրների արտացոլման համար» (Ալեքսեյ Չադով և Անդրեյ Պրոշկին) 2004-Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի "Ոսկե Խոյ" մրցանակ ֆիլմի համար լավագույն երաժշտության համար (Վլադիմիր Չեկասին և Սերգեյ Շնուրով)[3] 2004 - «Մոսկովյան պրեմիերա» փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար[4] - Ալեքսեյ Չադով
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.