From Wikipedia, the free encyclopedia
«Թեդ» (անգլ.՝ Ted), Սեթ Մաքֆարլեյնի կողմից 2012 թվականին նկարահանված կատակերգություն, գլխավոր դերերում՝ Մարկ Ուոլբերգ և Միլա Կունիս։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 29–ին։
Ֆիլմը պատմում է Ջոն անունով տղայի մասին, որն ընկերներ ընդհանրապես չուներ։ Փոքր Ջոնը երազում էր այն մասին որ ծնողների կողմից նվեր ստացած փափուկ խաղալիք Թեդդի արջուկը կարողանար խոսել։ Մի անգամ երբ նա այդ երազանքը պահեց Ծննդյան տոներին, հանկարծ հաջորդ օրը այն իրականացավ։ Տղան և արջը դարձան լավագույն ընկերներ։ Սակայն ժամանակն անցնում էր, իսկ արջի (որին այժմ անվանում էին Թեդ), բնավորությունն աստիճանաբար փչանում էր։ Որպես արդյունք, Թեդն իրեն հասուն մարդու պես պահելու փոխարեն, չէր ցանկանում մեծանալ և միայն ուզում էր զվարճանալ ու կանեփ ծխել։ Շուտով Ջոնը ստիպված է լինում ընտրություն կատարել զուգընկերուհի Լորիի և լավագույն ընկեր Թեդի միջև։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.