Թարգմանության դժվարությունները (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Թարգմանության դժվարությունները» (անգլ.՝ Lost in Translation, բառացի՝ «Թարգմանության արդյունքում կորցվածը»), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Սոֆիա Կոլոպայի մելոդրաման, որի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի օգոստոսի 29-ին Թելուրիդի Միջազգային կինոփառատոնում (անգլ.՝ Telluride Film Festival)[18]։ Ֆիլմը դուրս եկավ սահմանափակ վարձույթով, Focus Features-ի հովանավորությամբ 2003 թվականի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-ում[19] և առաջին իսկ վարձույթից $925 087 շահույթ ստացավ։ Երեք շաբաթ անց դիստրիբյուտորը ֆիլմը թողարկեց լայն վարձույթով և 2004 թվականի մարտի 21-ի դրությամբ այն արդեն $119 մլն շահույթ ուներ՝ $4 մլն բյուջետի պարագայում[19]։
Գլխավոր դերերում եմ Բիլլ Մյուրեյն ու Սկարլետ Յոհանսոնը։ Ֆիլմը լավ ընդունելություն է ստացել համաշխարհային կինոքննադատներից։ Ավելի քան 235 կինոքննադատներ ամբողջ աշխարհից «թարգմանության դժվրությունները» ֆիլմը 2003-ի լավագույն ֆիլմ են համարել[20]։ Հատկապես մեծ գովասանքի են արժանացել Բիլլ Մյուրեյի «աներևակայելի» դերասանական խացղն ու «շատ ուժեղ» սցենարը[21]։ Մինչև այժմ ֆիլմըհամարվում է ամերիկյան անկախ կինոյի լավագույն նմուշներից[22]։
Ժապավենը ներկայացված էր «Օսկար»-ի չորս անվանակարգերում (ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Բիլ Մյուրեյ)), բայց հաղթել է միայն մեկը՝ «Լավագույն օրիգինալ սցենար»։ «Ոսկե գլոբուսը» ևս ֆիլմն առանց ուշադրության չթողեց. մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը հաղթող ճանաչվեց երեք կատեգորիաներում (ներառյալ՝ «Լավագույն ֆիլմ՝ կոմեդիա կամ մյուզիքլ») և ներկայացված էր ևս երկու անվանակարգերում։ Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 77 ամենատարբեր կինոմրցանակների և ներկայացված է եղել ևս 66 անվանակարգերում։
2000-ականների ավարտին ամենահանրահայտ կինոքննադատներից ու կինոհրատարակություններից շատերը ֆիլմը համարել են նախորդ տասնամյակի լավագույն ֆիլմերից[23].(անգլ.)։