Իսրայելի չորրորդ նախագահը From Wikipedia, the free encyclopedia
Էֆրայիմ Քացիր (եբրայերեն՝ אפרים קציר Efrayim Katsir; մայիսի 3 (16), 1916[1], Կիև, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 30, 2009[2][3][4][…], Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[5]), Իսրայելի կենսաֆիզիկոս, Իսրայելի աշխատավորական կուսակցության քաղաքական գործիչ։ Նա եղել է Իսրայելի չորրորդ նախագահը և պաշտոնավարել 1973 - 1978 թվականներին[9]։
Էֆրայիմ Քացիր եբրայերեն՝ אפרים קציר | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3 (16), 1916[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 30, 2009[2][3][4][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Ռեխովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել[5] |
Գերեզման | Ռեխովոտ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան, Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ և Ռեհավիյա գիմնազիա |
Մասնագիտություն | կենսաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և կենսաֆիզիկոս |
Աշխատավայր | Թել Ավիվի համալսարան |
Ամուսին | Nina Katzir? |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի նախագահ |
Կուսակցություն | Ավոդա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Meir Katchalski? |
Ստորագրություն | |
Ephraim Katzir Վիքիպահեստում |
Կացիրը՝ Էֆրայիմ Կացալսկի, ծնվել է Յեհուդա և Ցիլա Կացալսկիներիների ընտանիքում, Կիևում, Ռուսական կայսրություն, (ներկայում Ուկրաինա)։ 1925 թվականին (ոստ որոշ հրապարակումների՝ 1922 թվականին[10]), նա իր ընտանիքի հետ գաղթում է Պաղեստինի Բրիտանական մանդատի հատված և բնակություն հաստատում Երուսաղեմում։ 1932 թվականին, նա ավարտում է Ռեհավիայի վարժարանը[11]։ Իր եղբոր Ահարոն Կացիրի նման, նա էլ էր հետաքրքրված էր գիտությամբ։ Երուսաղեմի հրեական համալսարանում, նա ուսումնասիրում էր բուսաբանություն, կենդանաբանություն, քիմիա և մանրէաբանություն։ 1938 թվականին, նա գիտության մագիստրոսի կոչում ստացավ, և 1941 թվականին՝ գիտության դոկտորի[11]։ 1939 թվականին, նա ավարտեց Հագանայի առաջին սպայական դասընթացը, և դարձավ դաշտային ուժերի ուսանողական միավորման հրամանատար ('Hish)։ Նա, եղբոր հետ աշխատում էր նոր պայթուցիկ նյութերի մշակման վրա։ 1948 թվականի մայիսին, Էֆրայիմը նշանակվեց "Heyl Mada" (HEMED) գիտահետազոտական և զարգացման միավորման հրամանատար[12]։ Նրա եղբայր Ահարոն Կացիրը՝ Վայցմանի ինստիտուտի Պոլիմերների հետազոտության բաժանմունքի ղեկավար, սպանվեց Լոդ (այժմ Բեն Գուրիոնի) օդանավակայանի ջարդերի ժամանակ։
Կացիրն ամուսնացել էր Նինայի (ծնունդով Գոթլիբ) հետ, ծնված Լեհաստանում, ով մահացավ 1986 թվականին։ Լինելով անգլերենի ուսուցչուհի, Նինան լեզվի ուսուցման յուրահատուկ մեթոդ էր մշակել։ Որպես առաջին տիկին, նա մանկական գրողներին և նրանց պատանի ընթերցողներին նախագահական նստավայր հրավիրելու սովորույթ ներմուծեց։ 1978 թվականին, ի հիշատակ իր հանգուցյալ դստեր՝ Նուրիթի, ով մահացել էր գազից և մյուս դստեր՝ իրիթի, ով ինքնասպան էր եղել, նա հիմնեց Նուրիթ Կացիր թատերական կենտրոնը[13]։ Նրանք Մեյր անունով որդի և երեք թոռներ ունեին։ Կացիրը մահացավ 2009 թվականի մայիսի 30-ին, Ռիհովոտի իր տանը[11][14]։
Բրուկլինի պոլիտեխնիկ ինստիտուտում, Կոլումբիայի համալսարանում և Հարվարդի համալսարանում ուսումնառությունը շարունակելուց հետո, նա վերադարձավ Իսրայել, և Ռիհովոտում գտնվող Վայցմանի Գիտության ինստիտուտում, որի հիմնադրմանն օժանդակեց, դարձավ Կենսաֆիզիկայի բաժանմունքի ղեկավար։ 1966–1968 թվականներին, կացիրը Իսրայելի զինված ուժերի գլխավոր գիտաշխատողն էր[11]։ Նրա սկզբնական ուսումնասիրությունները կենտրոնացած էին պարզ արհեստական պրոտեինի մոդելների վրա, սակայն նա նաև մշակեց ֆերմենտների միացման մեթոդը, որն օգնեց ֆերմենտային ինժեներիայի հիմքը դնել։
1973 թվականին, Գոլդա Մայերը կապվեց Կացիրի հետ Հարվարդի համալսարանում, խնդրելով նրան ընդունել նախագահությունը։ Նա իր ազգանունը եբրայերենացրեց՝ Կացիր, ինչը նշանակում է 'բերք'։
1973 թվականի մարտի 10-ին, Կացիրը Քնեսեթի կողմից ընտրվեց Իսրայելի չորրորդ նախագահ։ Նա 66 ձայն ստացավ, հակառակորդի՝ Էֆրայիմ Ուրբախի 41-ի դիմաց և նա պաշտոնը ստանձնեց 1973 թվականի մայիսի 24-ին։
1977 թվականի նոյեմբերին, նա առաջին անգամ հյուրընկալեց արաբական պետության ղեկավարի՝ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին։ 1978 թվականին, նա կնոջ հիվանդության պատճառով, հրաժարվեց երկրորդ ժամկետով վերընտրվել[14], և նրան հաջորդեց Յիցակ Նավոնը։ Նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո, նա վերադարձավ իր գիտական աշխատանքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.