From Wikipedia, the free encyclopedia
Էրին Հիթերթոն (Էրին Հիթերթոն Բաբլի, անգլ.՝ Erin Heatherton, մարտի 4, 1989, Skokie, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մոդել և դերասանուհի։ Հայտնի է կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող Victoria's Secret ընկերությունից՝ որպես մոդել։
Էրին Հիթերթոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Skokie, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աշկենազի |
Մայրենի լեզու | անգլերեն և ամերիկյան անգլերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Niles North High School? |
Մասնագիտություն | բնորդ, դերասանուհի, ֆոտոմոդել, runway model, Սուպերմոդել, ձեռնարկատեր և մոդել |
Erin Heatherton Վիքիպահեստում |
Հիթերթոնը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Սկոկի ավանում, Լաուրայի և Մարկ Բաբլիի ընտանիքում[1][2]։ Նրա ընտանիքի անդամները հրեաներ են։ Նա հաճախել է Solomon Schechter Day դպրոցը, նաև Niles North ավագ դպրոցը[1][3][4][5]։
Հիթերթոնին հայտնաբերել և ասպարեզ է բերել Էյրի Թեյլորը[6][7], մինչ ընկերոջ հետ հանգստանում էր Մայամիի Հարավային լողափում։ 17 տարեկան հասակում Հիթերթոնը տեղափոխվել է Նյու Յորք և պայմանագիր է կապել Marilyn Agency-ի հետ։ 2006 թ․ սեպտեմբերին նա սկսել է իր կարիերան Նյու Յորքում Դայանա վոն Ֆուրսենբերգի հետ միասին։ Համագործակցել է Պրադա, Ստելա ՄաքՔարթնի, Շանել, Թոմի Հելֆայգեր, Մարք Ջեյքոբս, Ջեյսոն Վու, Կարոլինա Էռերա, Մայքլ Քորս, Քրիստիան Լաքրոյ, Լակոստ, Վալենտինո, Օսկար դե լա Ռենտա, Զաք Փոզեն, Dolce & Gabbana, Մոսկինո, L.A.M.B., Էլի Սաաբ, Կարմեն Մարկ Վոլվո, Դերեկ Լամ, Էտրո, Այզեք Միզրահի և այլ մոդելավորողների ու ընկերությունների հետ[8]։ Նա հայտնվել է նորաձևության մասին բազմաթիվ ամսագրերի շապիկներին, որոնցից են «D», «Grazia», «Velvet», «Elle Czech», «Elle Russia», «Elle France», «Elle Serbia», «Beauty in Vogue», «Rush», «Flair Austria», «Muse» և այլն[8]։ Victoria's Secretից հայտնի Քենդիս Սվեյնփոլի, Լինդսեյ Էլինգսոնի, Լիլի Օլդրիջի և այլ մոդելների հետ միասին հայտնվել է տարբեր երկրներում տպագրվող «GQ» ամսագրերի շապիկներին, որոնցից են «British GQ», «GQ Mexico», «GQ Spain», «GQ Germany», «GQ Russia», «GQ Romania» և «GQ China», ինչպես նաև «British Elle», «Interview», «Italian D», «Numero», «V», «Italian Marie Claire», «Harper's Bazaar»[8]։ Հիթերթոնը ցուցադրվեց որպես մոդել Victoria's Secret-ի կայքում։ 2008 թ․ նա արդեն մասնակցում էր Victoria's Secret-ի նորաձևության ցուցադրություններին։ Հիթերթոնը պաշտոնապես պայմանագիր է կնքել՝ որպես Victoria’s Secret-ի հրեշտակ, սակայն այն գործել է մինչև 2013 թվականը։ Նա հայտնվել է բրենդների մի քանի գովազդներում և եղել է առանձնահատուկ մոդել շատ բրենդային կազմակերպությունների համար։
2007 թ․ սեպտեմբերին Հիթերթոնը Elle.com-ի քասթինգի ղեկավար Դագլաս Փիրեթի ընտրությամբ նոր աղջիկների մրցաշրջանում ճանաչվել է լավագույններից մեկը։
2011 թ․ դեկտեմբերից մինչև 2012 թ․ հոկտեմբեր նա հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ։
2013 թ․ դեկտեմբերին նա Models.com-ի թոփ 25 ամենասեքսուալ մոդելների ցանկում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը[9]։ Նույն թվականին հայտարարվեց, որ Հիթերթոնը լքել է Marilyn Agency-ն և պայմանագիր կնքել IMG մոդելային գործակալության հետ[10]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013 | Լիգան | Մարզիչ Քրոուլի | Եթերաշրջան 5, սերիա 11 |
2013 | Համադասարանցիները 2 | Ջինջեր (գլխավոր չերլիդեր) | Ավարտված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.