Էրիդու
հնագիտական վայր Իրաքում / From Wikipedia, the free encyclopedia
Էրիդու (շում.՝ բարի քաղաք[1]), ինչպես նաև Էրեդու[2], Էրիդուգ, Ուրուդուգ, հին հունարեն՝ Ράτα՝ ըստ Պտղոմեոսի, Շումերի և ամբողջ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Ըստ շումերական դիցաբանության, սա աշխարհի ամենաառաջին քաղաքն է։ Հնէաբանների մեծաքանակ պեղումները բացահայտում են քաղաքի հնությունը, որում ընդգծված են բազմաթիվ մշակութային շերտեր, հայտնաբերված է հնագույն տաճար, զիկկուրատ, մի շարք այլ տաճարներ և կառույցներ։ Սրա հետ մեկտեղ ամենավաղ շերտերը թվագրվում են մ.թ.ա. 6-րդ հազարամյակով։
Բնակավայր | ||
---|---|---|
Էրիդու, Էրեդու | ||
շումերերեն՝ 𒉣 (𒆠) աքքադերեն՝ irîtu | ||
Երկիր | Իրաք | |
Համայնք | Dhi Qar Governorate? | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 5400 թվականներ թ. | |
Առաջին հիշատակում | մ.թ.ա. 3-րդ հազարամյակ | |
Այլ անվանումներ | Էրիդուգ (Ուրուդուգ) | |
Մակերես | 33 հեկտար, 1069 հեկտար | |
Բնակչություն | 5000 (մ.թ.ա. 4500 թվական) մարդ | |
Ազգային կազմ | Շումերներ | |
| ||
Էրիդուն ներկայումս համարվում է հնագիտական վայր Իրաքի հարավում, որն անվանվում է «քաղաք[3] Թել Աբու Շահրեյն (արաբ․՝ تل أبو شهرين)», գտնվում է հնագույն Ուրից (ներկայիս Բաղդադի հարավային հատված) 19,3 կմ հարավ-արևմուտք, Նասիրիա քաղաքից (նահանգ Դի-Կար) մոտ 22 կմ հարավ։
Ըստ շումերական առասպելների, Մեծ ջրհեղեղից առաջ «այն բանից հետո, երբ թագավորությունը ուղարկվել է երկնքից, Էրիդուն դարձել է թագավորական նստավայր[4]»: Էրիդուից է սկիզբ առնում «Նիպուրական թագավորական ցանկը»։ Վաղ ժամանակներում նշվում էր հինգ հիմնական քաղաքների մասին, որոնց թվին են պատկանում Բադ-Տիբարան, Լարակը, Սիպպարը և Շուրուպպակը։ Նիպուրական թագավորական ցանկում խոսվում է Էրիդուի երկու արքաների մասին, ովքեր կառավարել են երկարատև ժամանակաշրջանների ենթացքում՝ 18 գնդակի[5] (64 800 տարի) ընդհանուր տևողությամբ, որից հետո քաղաքը լքվել է, և թագավորական նստավայրը տեղափոխվել Բադ-Տիբարա[6]։
Էրիդուն ձևավորվել է՝ որպես վաղ գյուղատնտեսական կենտրոն Միջագետքի հարավում (այսպես կոչված Էրեդուի մշակույթը մ.թ.ա. 6-րդ դարի վերջին և 5-րդ դարի առաջին կեսին)։ Բնակեցվել է մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կեսերին, հետագայում դարձել ուբեյդյան ժամանակաշրջանի կարևոր կենտրոն, իսկ հետագայում՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում՝ շումերական մշակութային կարևորագույն կենտրուններից մեկը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Էրիդուն մեծ դեր է ունեցել տարածաշրջանի քաղաքական կյանքում։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսից մինչև 1-ին հազարամյակի ձեռագիր արձանագրություններում Էրիդուն Շումերի կոնգլոմերացիաներից ամենահարավային քաղաքն էր, որոնք ձևավորվել էին տաճարների կողքին։ Ամենայն հավանականությամբ այն հիմնվել է Պարսից ծոցի ափին՝ Եփրատի գետաբերանի մոտ, սակայն հազարամյակների ընթացքում ափի մերձակայքում տիղմի կուտակման պատճառով այժմ քաղաքի ավերակները գտնվում են ափից բավական հեռու։
Քաղաքի կարևորագույն շինությունը Ակիֆերն էր՝ իմաստության աստված Էնկիի տաճարը, որի պաշտամունքային նշանակությունը պահպանվել է մի շարք դինաստիաներում մի քանի հազարամյակ շարունակ։
Քաղաքը անկում է ապրել և վերջնականապես քանդվել մ.թ.ա. 600 թվականին։