Դիցաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Դիցաբանություն կամ առասպելաբանություն, հոգևոր մշակույթի մաս, որի մեջ արտացոլված են նախնադարյան համայնական հասարակարգի մարդու աշխարհայացքը, նրա երևակայական պատկերացումները բնության ու հասարակության մասին և, գիտություն, որ ուսումնասիրում է դիցաբանական առասպելների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները։ Որպես հոգևոր մշակույթի մաս և աշխարհը իմաստավորելու ու բացատրելու նախափիլիսոփայական մտածելակերպ՝ դիցաբանությունը ձևավորվել է մարդկային գիտակցության զարգացման այն աստիճանում, երբ դեռևս միմյանցից սահմանազատված չեն եղել գիտելիքը, հավատն ու երևակայությունը, երբ նույնացվել են իրականն ու իդեալականը։ Չկարողանալով բացատրել բնական ու հասարակական երևույթները՝ նախամարդը մտացածին կապեր է վերագրել իրականությանը, տոհմային հարաբերություններով և մարդկային հատկանիշներով փորձել է բացատրել նաև «ոչ-ես»-ը, ստեղծել է զանազան ոգիների, կենդանակերպ Էակների, դյուցազունների և աստվածների hամակարգը։ Այս կամ այն բնագավառի երևույթների ընդհանրացված գաղափարը արտահայտվել է որևէ կատարյալ «մարդ էակի» աստծո, դիցուհու ( կերպարում։ Այսպես, հունական Պոսեյդոնը խորհրդանշել է ծովը և դրան առնչվող երևույթների բնորոշ հատկանիշները, հայկականում Արան՝ մեռնող ու հարություն առնող բնության, գարնան ու զարթոնքի գաղափարը և այլն։ Ստեղծվել են դիցաբանական առասպելներ բնության մշտափոփոխ երևույթների, աշխարհի, երկնային մարմինների, մարդու և կենդանիների ծագման, պատմական այս կամ այն իրադարձության մասին։ Երբեմն աստվածացվել են նաև որևէ ցեղի կամ ժողովրդի կյանքում կարևոր դեր խաղացած պատմական անձնավորությունները, իսկ որոշ աստվածներ ձեռք են բերել պատմական անձնավորության գծեր։
Դիցաբանությունը վերաբերում է մարդկանց խնբերի հավաքական առասպելներին[1] (անգլ.՝ or to the study of such myths)[2]։ Ֆոլկլոր ժանրը յուրաքանչյուր մշակույթի առանձնահատկությունն է։ Առասպելների համար բազմաթիվ աղբյուրներ են առաջարկվել, սկսած բնության անձնավրումից կամ բնության երևույթների անձնավորումից մինչև ճշմարիտ կամ հիպերբոլիկ պատմություններ՝ պատմական իրադարձությունների վերաբերյալ գոյություն ունեցող ծիսակատարությունների մեկնաբանությաբ։ Մշակույթի կոլեկտիվ դիցաբանությունը օգնում է պատկանելություն հաղորդել ընդհանուր և հոգևոր փորձին, վարքի մոդելներին և բարոյական ու գործնական դասերին։
Առասպելի ուսումնասիրությունը սկսել է դեռ հնուց։ Էվգեմերոսի, Պլատոնի, Սալուստիուսի առասպելների դասային մրցակցությունը մշակվել է նեոպլատոնականների կողմից, իսկ ավելի ուշ վերածնվել է Ռենեսանսի դարաշրջանի առասպելներով։
19–րդ դարի համեմատական դիցաբանությունը առասպելը վերաձևակերպել է որպես գիտության պարզունակ և անհաջող այլըտրանք (Էդվարդ Բըրնեթ Թեյլոր), «լեզվի հիվանդություն» (Մյուլլեր) կամ մոգական ծիսակատարության սխալ մեկնաբանություն (Ջեյմս Ջորջ Ֆրեզեր)։
Վերջերջին ժամանակներում հայտնի մոտեցումները առասպելները դիտարկում են ոչ թե որպես պատմական ոչ սստույգ գնահատական, այլ որպես հոգեբանական, մշակութային կամ հասարակական ճշմարտության դրսևորում։