Էստերգոմ
քաղաք Հունգարիայում / From Wikipedia, the free encyclopedia
Էստերգոմ (հունգարերեն՝ Esztergom, սլովակերեն՝ Ostrihom[2], իտալերեն՝ Strigonio[3][4] կամ Strigonia[5], լատին․՝ Strigonium[6], գերմաներեն՝ Gran; սերբախորվաթերեն՝ Ostrogon), քաղաք Հունգարիայի Կոմարոմ-էստրեգոմյան մարզում, երկրի մայրաքաղաք Բուդապեշտից շուրջ 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Դանուբ գետի ձախ ափին, Սլովակիայի հետ պետական սահմանի մոտ։ Զբաղեցնում է 100,35 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի տվյալներով կազմել է 27 979[7] (մեծությամբ երկրորդ բնակավայրն է մարզում)։ Անվանումն առաջացել է *Strěgom → *Strěhom բառից, որ սկզբնապես անձնանուն է եղել. արմատը՝ strěg (նշանակությունը՝ «արծաթ»)[8][9]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Էստերգոմ | |||||
հունգ.՝ Esztergom | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Esztergom District? | ||||
Առաջին հիշատակում | 972 | ||||
Մակերես | 10 010 հեկտար | ||||
ԲԾՄ | 105±1 մետր, 160±1 մետր | ||||
Բնակչություն | ▲28 680 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 33 | ||||
Փոստային դասիչ | 2500–2509 | ||||
Պաշտոնական կայք | esztergom.hu(հունգարերեն) | ||||
| |||||
Էստերգոմն ավանդաբար կաթոլիկ եպիսկոպոսապետության աթոռանիստ է. այստեղ է գտնվում Հունգարիայի պրիմասի նստավայրը։ Եպիսկոպոսապետությունը, որի մեջ ներառված է նաև մայրաքաղաք Բուդապեշտը, կոչվում է Ստրիգոնիա-Բուդապեշտի եպիսկոպոսապետություն և համարվում է Հունգարիայի կաթոլիկ չորս բաժանմունքներից մեկը[10]։ Ներկայումս քաղաքն իբրև նստավայր է ծառայում նաև Հունգարիայի Սահմանադրական դատարանի համար։
Էստերգոմում է գտնվում Suzuki ընկերության արտադրական կարևոր հարթակներից մեկը[11]։