հայ երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Էռնա Նիկոլայի Յուզբաշյան (դեկտեմբերի 16, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2015)[Ն 1]։
Էռնա Յուզբաշյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 16 տարեկան հասակում որպես «Գայա» պետական ջազային կվարտետի մենակատար։ Մինչև 20 տարեկան ապրել է Բաքվում[2]։ 1979 թվականին ավարտել է Բաքվի պետական երաժշտական ուսումնարանը։ Բաքվում բարձրագույն կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան։ 1980 թվականին «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի հետ հյուրախաղերով ելույթ է ունեցել Ուկրաինայում և Մոլդովայում, համագործակցել է հայ սովետական հայտնի հայազգի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ, մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների, արժանացել մրցանակների[3] 1982 թվականից հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում[4], 1984 թվականից հանդես է գալիս որպես անհատ երգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների, փառատոների, հեռուստահաղորդումների և ունեցել բազմաթիվ նվաճումներ։ 1988 թվականին հրավիրվել է Երևանի պետական ջազ քոլեջում դասավանդելու էստրադային վոկալ[5]։ 1991 թվականին հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ղեկավարած Հայաստանի Երգի պետական թատրոն՝ որպես գլխավոր մենակատար[2]։ 1994 թվականին տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես[6], մշտական բնակության, որտեղ շարունակում է մասնագիտական գործունեություն ծավալել, ակտիվ կերպով մասնակցում է տեղի հայ և ռուս համայնքների մշակութային կյանքին, համագործակցում է բազմաթիվ հայ երաժիշտների ու երգիչների հետ[7]։ 2010 թվականին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ էռնայի մենահամերգը «Միայն քեզ համար» խորագրով[8][9]՝ Գյումրիում։ 2013 թվականին իր «Ընտրյալը» խորագրով մենահամերգով ներկայացրեց էսրադային երգի օրը Էմիլ Կարատի կազմակերպած «Երաժշտական շաբաթը Երևանում» փառատոնին։ 2015 թվականին մենահամերգներով նշեց իր գործունեության 35 տարին՝ հանդես գալով Գյումրիում, Ստեփանակերտում, ինչպես նաև թողարկեց "The Best" (Լավագույնը) սկավառակը։
Էռնան ունի մեկ աղջիկ՝ Ալեքսանդրան։
Սինգլներ
«Вставайте». Ընկերություն «Мелодия». Վինիլային սկավառակ;
«Вставайте»(Վեր կացեք), «Улыбнись»(Ժպտա). Ընկերություն՝ «Мелодия»;
«Улыбнись» (Ժպտա) «Сто часов счастья» (Երջանկության հարյուր ժամ)
«Уезжают друзья и любимые» (Հեռանում են ընկերներն ու սիրելիները) «Я собрала твою любовь» (Ես հավաքեցի քո սերը) «Вокализ» (Ոկալիզ)
Տարի | Անվանում |
---|---|
2011 | «Սիրո Գիշեր» |
2015 | «The Best» |
Տարի | Անվանում | Ռեժիսոր |
---|---|---|
1983 | Մեղեդի | ԽՍՀՄ |
1988 | Վանիր Ինձ | Հրանտ Մեվսիսյան |
2005 | Ինչպես Մի Աստղ | Հրանտ Վարդանյան |
200ջ | Մեղեդի | Հրաչ Քեշիշյան |
2008 | Уезжают друзья и любимые | |
2008 | Я собрала твою любовь | |
2009 | Գիտեմ | Արման Աղաջանյան |
2009 | Այն չեմ | Արման Աղաջանյան |
2010 | Երանում եմ | Հրանտ Մովսիսյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.