From Wikipedia, the free encyclopedia
Էպիկուրականություն՝ փիլիսոփայական ուսմունք՝ հենված Էպիկուրոսի և նրա հետևորդների գաղափարների վրա։
Դրա համաձայն բարձրագույն բարիք դիտվում է կյանքի վայելքը, որը ենթադրում է ֆիզիկական ցավի և տագնապի բացակայություն, ինչպես նաև մահվան և աստվածների վախից ազատում։
Էպիկուրը 32 տարեկան հասակում ստեղծում է իր դպրոցը Միլիտենայում(Ք․ա 310), հետագայում 5 տարի անց, տեղափոխում է այն Աթենք[1]։ Դպրոցը գտնվել է փիլիսոփայի այգում և այդ իսկ պատճառով ստացել է «Այգի» անվանումը (հուն․՝ κῆπος), իսկ Էպիկուրի հետևորդները սկսեցին կոչվել «այգիների փիլիսոփաներ»։ Դպրոց ընդունվում էին կանայք և ստրուկներ, ի դեպ սեփական ունեցվածքից հրաժարվելու անհրաժեշտություն չկար։ Դպրոցի պատին գրված կար․ «Հյու'ր, քեզ համար այստեղ լավ կլինի, այստեղ հաճույքը բարձրագույն բարիք է»[2]։ Էպիկուրի հայտնի աշակերտներից է Մետրոդորը (մահացել է դեռ ուսուցչի կենդանության օրոք)։
Էպիկուրի մահից հետո «Այգին» գլխավորեց միտելենացի Հերմարկուսը։ Հետագայում էպիկուրականներին գլխավորեցին հաջորդաբար Պոլիստրաուսը,Դիոնիսիոսը, Բասիլիդոսը։ Էպիկուրիզմի գաղափարների հետևորդ է եղել Դեմետրոս I Սոտերը[3]։ Ք․ա․ 88 թվականին սկոլար Ֆեդրոսը տարածում է Էպիկուրի ուսմունքը Հռոմում։ Չնայած Էպիկուրի գաղափարները թափանցել էին Իտալիա դեռ վաղուց[4]։ Ֆեդրոսի աշակերտն է դառնում Ցիցերոնը։ Հայտնի հռոմեացի էպիկուրական են եղել Լուկրեցիոսը, Կատիուսը, Ֆիլոդեուսը։
Էպիկուրիստական դպրոցը բացահայտեց Պողոս առաքյալը Աթենք կատարած ճանապարհորդության ժամանակ։ Քրիստոնյա հեղինակների մոտ միջնադարյան էպիկուրականները վերածվեցին անաստվածների խորհրդանիշների։ 80 քրիստոնեական հերետիկոսների շարքում էպիկուրականները զբաղեցնում են 8-րդ տեղը։ Դանթե Ալիգիերին տեղադրել էր էպիկուրականներին Դժոխքի 6-րդ պարունակում, երբ սովորաբար հույն փիլիսոփաները գտնվում էին Քավարանում[5]։ Արդյունքում էպիկուրականներին սկսեցին բարձր գնահատել Վերածննդի և բարոկկոյի շրջանի ազատախոհները՝ Պետրարկան, Ջովանի Բոկաչչոն, Լեոնարդո Բրունին, Պիեռ Գասենդին[6][7], Լաֆոնտեն, Սիրանո դը Բերժերակ[8]։ Ազատախոհներին Էպիկուրի ուսմունքի մեջ գրավում էր ատոմիզմը, սենսուալիզմը և հեդոնիզմը։
Տետրաֆարմակոսը (հուն․՝ τετραφάρμακος) էպիկուրյան փիլիսոփայության չորս սկզբունքներն են ձևակերպված Ֆիլադեոսի կողմից։
Կանոնիկությունը (հուն․՝ κανονικὸν < κανών) իմացաբանության սաղմն է։ Իր ուսմունքի այս հատվածում Էպիկուրը խորհում է Իրականության չափանիշներից։ Դրանց թվին է պատկանում զգացողությունը (հուն․՝ αἴσθησιν)։ Գիտակցությունը հենվում է միայն զգայարանների վրա, որոնց հիման վրա ձևավորում է պատկերացում։ Այս համատեքստում Էպիկուրի դիրքորոշումը կարելի է կոչել էմպիրիզմ։
Էպիկուրի բնության մասին ուսմունքը ծնվել է տիեզերքի հավերժության և անսահմանության ինչպես նաև աշխարհի բազմազանության գաղափարներից։ Էպիկուրականները վերցրել են Դեմոկրիտի ատոմի ուսմունքը, սակայն լրացրել են այն ատոմի ազատ շեղման ուսմունքով[9]։
Էպիկուրի էթիկան դուրս է գալիս իմաստունի իդեալից, ով հասել է անհոգ և անխռով վիճակի (ատարեկսիա)։ Այս վիճակը ազատված է տառապանքից, իսկ հետո նույնական է բավարարվածության հետ (հուն․՝ ἡδονή)։ Գիտելիքը իմաստունին թույլ է տալիս հաղթահարել մահից վախը («մինչև մենք կանք մահ չկա, երբ կա մահ, մենք չկանք», մահը ինչպես ատոմների անկում և անզգայացում), ինչպես նաև աստվածներից վախը (աստվածները երանելի են և ուստի չեն կարող բարկանալ և պատժել մարդուն)։ Իրենց գործողություններում Էպիկուրը կոչ է անում առաջնորդվել միայն բնական ցանկություններով (և՛անհրաժեշտ, և՛ ոչ անհրաժեշտ) և խուսափել անբնական ցանկություններից (օրինակ՝ սնափառություն)։ Կոպիտ հեդոնիզմը բնորոշ է միայն ուշ շրջանի հռոմեական էպիկուրականությանը։ Էպիկուրականները հատկապես արժևորում էին ընկերությունը (հուն․՝ φιλίαις)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.